Չարենցյան օրեր

Յուրաքանչյուր ժողովածուն ունի իրեն բնորոշ, մյուսներից տարբեր զգացմունքային դաշտը: Կարդացեք և պատկերեք այն՝ մեջբերելով տողեր:
Չարենցի զգացմունքների աշխարհը. — հերթականությամբ կարդում ենք և վերլուծում.
Ծանոթանալ Սիմվոլիզմ գրական ուղղությանը, նշել նրա կարևոր առանձնահատկությունները: Կարդալ Եղիշե Չարենցի «Ծիածան»ժողովածուն:
1.Կարդալ Կապույտ-ի շարքը. բացատրել կապույտ գույնի խորհուրդը այս ժողովածուի մեջ: Ընտրել բանաստեղծություններից մեկը, վերլուծել՝ բնութագրել քնարական հերոսին, գտնել տրամադրությունը: Սովորել անգիր:
Կապույտ գույնը խորհուրդը հետևյալն է․
Կապույտ գույնը մեզ ասեց հոգու հանգստության,անդորրության մասին։Նա պատմեց մեր կյանքի կարևոր զգացմունքներից մեկի մասին։Այստեղ իհարկե կային շատ տրամադրություններ,տարբեր զգացմունքներ,բայց նշանակելի կարևորներն էին,հետևյալները․
Սիրո գույնը,զգացմունքը
Հանգստությունը
Մարդու կյանքի անկացումը
Անդորրային առավոտները
Հոգնածությունը
Թեթևությունը
Մարդու տարիքային խումբը
Մաքրությունը
Այս գույնի մեջ տատանվում էին Եղիշեյի հարաբերությունները։Նա պատմում էր մի աղջկա մասին,ում հետ ընկերություն էր անում։Թեկուզ քույրն էր,թեկուզ ընկերուհին,դա կարևոր չէ,կարևորը դա զգացմունքները,ուժեղ կողմերը և թույլ։Այստեղ նա ցույց տվեց նրա տպավորությունները։Ահա տողերից
Ու լսում եմ ես, լսում եմ միայն,
Երազուն-տրտում:
Ժպտում է հոգիս անդորր տրտմության
Գունատ կապույտում:
Զգում է հոգիս շրթերի վրա`
Անմարմին, դողդոջ —
Կապույտ, երկնագույն համբույրը նրա —
Լուսավո՛ր քրոջ:
Նա պատմում է իր կին արմատի մասին,ում հետ նա խոսում էր։Կապույտ գույնի խորհուրդը դա անդորությունն է,հոգու մաքրությունը,մարդու հանգստությունը։Կապույտը մեզ բացատրեց,թե ինպչպես ենք զգում կարևոր զգացմունքները,նաև ցույց տվեց մարդու ներքին խիզախությունը։Կապույտը դա շատ գեղեցիկ գույն է,բայց իրականում այն նշանակում է հանգիստ։Նա շատ խոսեց այդ քրոջ հետ,ինչպես նա էր անվանում,և սկսեց խոսել նրա արտաքինի մասին։Ասեց նրա փակվող աչքերը,վառ թափվող արցունենքերի մասին։Դա նույնպես կարևոր զգացմունք է։
Ահա ստեղծագործությունը․
Առավոտ կանուխ, երբ արև չկա,
Լուռ զգում եմ ես, —
Որ լուսե հոգին քնած աղջկա
Մոտի՛կ է այնպես:
Ու լսում եմ ես, լսում եմ միայն,
Երազուն-տրտում:
Ժպտում է հոգիս անդորր տրտմության
Գունատ կապույտում:
Զգում է հոգիս շրթերի վրա`
Անմարմին, դողդոջ —
Կապույտ, երկնագույն համբույրը նրա —
Լուսավո՛ր քրոջ:
Այստեղ կա հանգիստ տրամադրություն։Առանց շտապելու,Եղիշեն բացատրում է առավոտվա,գիշերվա իր տպավորությունները։նա պատկերացնում այդ աղջկան նրա կողքին և ամեն կերպ ուզում է նրան շոյել։Նա անդրադառնում էր անընդհատ նրա շրթունքների,մազերի,աչքերի և խոսում էր դրանց մասին։Ամեն հարմար առիթին փորձում էր սիրել նրան։Նա բացատրում էր աղջկա տրամադրությունը։Նա խոսում էր ջինջ արդյունքների մասին,որոնք հոսում են դեպի վար,խոսում էր նրա վառ պայծառ մազերի մասին,որոնք ոնց որ արևի շողեր լինեին և վերադառնում էր շրթունքներին,ասելով,թե իբրև նրանց հանգստություն,տրված խոսքը մնացել է Եղիշեյի սրտի մեջ։Եղիշեն չի շտապում և հանգիստ տող առ տող բնութագրում է աղջկան։Սա հենց բնորոշ է կապույտ գույնին։Ինչպես գիտեինք կապույտ գույնը բնորոշում էր հանգստությունը,տրտմությունը,անդորրությունը և հոգու խաղաղությունը։Սա կապույտ գույնի կարևոր հատկանիշներից էր,քանի որ Եղիշեն սա հորինում էր,օգտագործելով հարմար,հանգիստ,խաղաղ խոսքեր։Իսկ դա նույնպես կապույտ գույնի բնորոշ հատկանիշներ են։
2․Կարդալ Ոսկի-ն շարքը. բացատրել ոսկեգույնի խորհուրդը այս ժողովածուի մեջ: Ընտրել բանաստեղծություններից մեկը, վերլուծել՝ բնութագրել քնարական հերոսին, գտնել տրամադրությունը: Սովորել անգիր:
Ոսկին թաքնված էր կապույտի մեջ։
Այսինքն։Ոսկին շատ նման էր կապույտին,որովհետև այնտեղ նույնպես կային շատ հանգիստ խոսքեր,հանդարտ նախադասություններ։Եղիշեն պատմում է իր անցկացրած օրերի մասին,պատմում է իր սիրած աղջկա մասին,ուզենալով գրավել նրա ուշադրությունը։Նա պատմում է առավոտվա արթնացած ոսկի աչքերի մասին։Նաև պատմում է,որ ոսկին չէր թողնում,որպեսզի աչքերը բացվեին։Որոշ դեպքերում ոսկին նշանակում էր արևի շողերը,օրինակ այս դեպքում․
Դու տրտում ես, բայց արևի բռնկված ոսկին
Ոսկեզօծել է քո կապույտ, աստղայի՜ն հոգին:
Ու սփրթնած դեմքի՜դ վրա — բռնկվող մի փայլ.
Այն արև՜ն է, այն արև՜ն է, աստղայի՜ն եղբայր:
Դու չե՞ս ուզում, դու չե՞ս ուզում արևի ոսկին.
Չե՞ս հավատում արևի տակ շիկացած հասկին…
Այստեղ ես նկատեցի կապույտին բնորոշ հատկություն․
Այստեղ կա անդորրություն,հանդարտություն,բառերն էլ են հանգիստ։
Նա ասում է եղբորը արևի ոսկու մասին։Ոսկի այստեղ կարող է նաև ունենալ ուրիշ իմաստ։Նա ասում է,որ ոսկին ոսկեզօծել է նրա հոգին։Այսինքն ոսկին արևի եղբորը ոսկի է դարձրել փոխաբերական իմաստով։Եղիշեն ուզում էր ասել,որ արևը նրան գեղեցկացրել էր,ոսկին էր խփել։Ոսկին շատ նման է կապույտին,գրեթե բոլոր հատկանիշներով։Ուղղակի կապույտի մեջ կա մի փոքր տխրություն,իսկ այստեղ ընդհակառակը,խոսվում է օրվա մասին և չի շեշտվում տրտմությունը։Մարդիկ այդպես են սիրում,որ շատ տխուր չեն լինում։Ոսկու խորհուրդը կախված է տրամադրությունից։Մի պահ այստեղ ոսկին ստիպեց եղբորը արթնանալ,ստիպեց բացել աչքերը։Կարող ենք եզրակացնել,որ ոսկին հանում է մարդկանց մեջից ալարությունը։Ոսկին նաև ոսկեզօծում էր մարդուն,և մեկ տեղ գեղեցկացնում որոշ չափով։Ոսկու խորհուրդը դժվար է հասկանալ։Եղիշեն բացատրեց,որ ոսկին գտնվում է կապույտի մեջ և այն ստիպում է մարդկանց տեսնել աշխարհը ուրիշ աչքերով։Մարդիկ փոխվում են,միքիչ ուրախանում և սկսում են չալարել։Ես այդպես հասկացա այս գույնը։
Դու տրտում ես, բայց արևի բռնկված ոսկին
Ոսկեզօծել է քո կապույտ, աստղայի՜ն հոգին:
Ու սփրթնած դեմքի՜դ վրա — բռնկվող մի փայլ.
Այն արև՜ն է, այն արև՜ն է, աստղայի՜ն եղբայր:
Դու չե՞ս ուզում, դու չե՞ս ուզում արևի ոսկին.
Չե՞ս հավատում արևի տակ շիկացած հասկին…
Միայն նայի՜ր ու հասկացի՜ր, օ, նայի՜ր ու տե՜ս. —
Մի ոսկեգույն քող են հագել դաշտ, անտառ ու սեզ:
Ու լեռնային, երկինք տանող ձյունածածկ ուղին
Հրաժեշտ է տալիս հիմա բիլ մառախուղին…
Եվ ամե՜ն տեղ, ինչպես և այն լեռնուղու վրա —
Բռնկվել է ժպիտ-ոսկին Արևի — Նրա…
Ես ընտրեցի սա,որովհետև այն ինձ դուր եկավ բառերով։
Այստեղ հեղինակը ասում է,որ մարդը բռնկված էր,միայնակ,բայց արևի ոսկին ոսկեզօծել էր նրա հոգին,այսպես ասած օգնել էր նրան։Դրանից հետո,ասվում է երեսի վրայի ոսկու մասին։Այսինքն արևն ոսկեզօծել էր նրա դեմքը։Եվ նա դառել էր աստղ,այսպես ասած։Հետո նա սկսել էր տեսնել աշխարհը ուրիշ աչքերով։Մարդը սկզբից չէր հավատում,բայց հետո սկսեց հավատալ,և նայեց բնությանը։Տեսավ,որ անտառը,ծառերը մի գեղեցիկ քող են հագել,ասվեց,որ ձյունածածկ ուղղին հրաժեշտ է տալիս բիլ մառախուղին։Սա հանգսիտ է ասվում։Սա նաև կարող է միքիչ բնութագրել գարունը։Գարնանը նույնպես ամեն ինչ ծաղկում է,նոր կյանք է առնում,իսկ այստեղ ասվեց այ հատկանիշները։Հետո ևս հիշեցրեց ժպիտի մասին։Ասեց,որ ոսկին բռնկվել էր լեռնային ուղղու վրա։Այստեղ մի պահ վերադառնում է անցյալ և հետ գալիս։Այստեղ նույնպես բնութագրում արևի ոսկու մասին։Որ արևը նրան դարձրել էր մարդ,որ արևը նրան օգնել էր,որ արևը վերջապես բացել էր նրա աչքերը։Ես այսպես հասկացա այս գույնը։
3․Կարդալ Մանուշակագույն-ի շարքը. բացատրել մանուշակագույնի խորհուրդը այս ժողովածուի մեջ: Ընտրել բանաստեղծություններից մեկը, վերլուծել՝ բնութագրել քնարական հերոսին, գտնել տրամադրությունը: Սովորել անգիր:
Մանուշակագույնը ունի տխուր տրամադրություն։Հեղինակը պատմում է նախորդ երկու գույների մասին և ասում,որ հետո եկավ տխուր,մշուշոտ մանուշակագույնը և սփռեց իր տրտմությունը երկրով մեկ։
Կապույտ գույնում ասվում էր մի հետաքրքիր աղջկա մասին,ում ուշադրությունը Եղիշեն ուզում էր գրավեր։Ոսկու մեջ ասվում էր եղանակի մասին,բնության մասին և քնարական հերոսի սիրալիր պահվածքի մասին։Իսկ մանուշակագույնում ՝ տխրության,անհանգստության մասին։Այստեղ երևի հարց կառաջանա,ինչու եկավ մանուշակագույնը։Ոսկին ու կապույտը դեռ լավն էին,բայց մանուշակագույնը եկավ և ամենինչ փչացրեց։Բայց իմ կարծիքով դա այդպես չէ,և ուղղակի մանուշակագույնը ավելացնում է հանդարտ խոսակցություն ստեղծագործության մեջ,որը տպավորություններ է առաջանում կարդացողի մոտ։Մանուշակագույնի խորհուրդը տխրությունն է միքիչ,նաև հոգնածությունը,լարվածությունը,վախկոտությունը և սփռտվածությունը։Դա այդքան էլ խորհուրդ չէ,բայց այն իր մեջ պահում է գաղտնի իմաստ։Ամեն ուրախ բանի ժամանակ,միշտ լինում է,գոնե մեկ տխուր բան։Ես այդպես եմ մտածում։Բայց ես հավանեցի մանուշակագույնը։Ոսկին,կապույտը,մանուշակագույնը իրար նման են հանգստությամբ բառերի համակեցությամբ,և խորը իմաստով։Ահա մանուշակագույնի ստեղծագործոթւոյւնների մեկը․
Ու տրտում էին քո աչքերը թաց,
Ու մթնում էին գույներն իմ հոգում,
Երբ վերջին անգամ տրտմորեն ժպտաց,
Դեմքդ մշուշում մանուշակագույն:
Եվ քո թաց, վճիտ, ցողոտ աչքերում
Լույսի ճաճանչներ ճախրելով անցան —
Ու բացվեց հանկարծ միգամած հեռուն՝
Քո ջինջ աչքերում — պայծա՛ռ ծիածան…
Քո՜ւյր իմ, այն մեռնող արև՛ն էր — ժպտաց,
Մի վերջին անգամ բռնկվեց միգում,
Որ ծիածանե քո աչքերը թաց
Ու տրտում հոգիս մանուշակագույն…
Ահա տխրությունը։Առաջին քառյակում հեղինակը խոսում է նրա հոգու հոգնածության,տխրության մասին և առաջանում է այսպիսի մի տպավորույթւոն,որ հեղինակը կամաց-կամաց հեռանում է այս կյանքից։Նրա աչքերը փակվում էին,դեմքը մշուշում էր,շրջապատը կորում էր և մարդը երևի թե մահանում էր։Երկրորդում ասվում էմարդու աչքերի տրտմության,դժգույն,դժբախտ մարդու զգացմունքի մասին։Պատմում է,որ հազիվ — հազ ճախրելով լույս անցավ իր հոգու մեջ։Նա լաց էր լինում։Քո ջինջ աչքերում պայծառ ծիածան։Դա այդպես է։Մարդը կարող է տխուր լինել,բայց ներքին աշխարհում ուրախ,որտեղ ծիածան էպայծառ վառվում։Եվ վերջին քառյակում ասվում է բոլոր երեք գույների իմաստների մասին։
Դա մեռնող արևն էր։Այսինքն ոսկին էր։Ոսկու մեջ հիշացվում էր արևի մասին,որը տիրում էր մարդու հոգում։Իսկ այստեղ այն կամաց-կամաց նիրհում է։Կապույտը դա հիշած օրերն են,որոնք ասում էր Եղիշեն իր սիրած աղջկան,ասում էր,որ իբրև նրա աչքերը ծիածաններ են։Եվ իհարկե մանուշակագույնը։Սա մտցնում է տրտմություն։Ահա այսքանը․․․
Ես ընտրել եմ այս բանաստեղծություն
Ես գալիս եմ ահա: — Նայեցե՜ք, նայեցե՜ք:
Ես գալիս եմ ահա — դարերից…
Ու բերել եմ ինձ հետ երազները իմ սեգ
Ու երգերը ցնդած օրերի:
Նայեցե՜ք — նայեցե՜ք. դուք ինձ չե՞ք ճանաչում.
Ես սիրել եմ աշխարհը — այնքա՛ն…
Բայց հիվանդ օրերի թունավոր կանաչում
Ես թաղել եմ թևերս արնաքամ:
Թաղեցի օրերում, երբ գիշերը անհուն
Խավարով փայփայում ու գերում էր — ձեզ: —
— Ես գալիս եմ ահա` հազարադեմ, բյուրանուն, —
Պոռնիկի պես ընկած, աղոթքի պես հեզ…
Տեսանյութը