Այս ֆիզիկայի դասաժամին մենք անցնում էինք աառաջին անգամ ուժ թեման։ 

Իսահակ Նյուտոնը ծնվել է ֆերմերի ընտանիքում, դեկտեմբերի 15-ին 1642թ․-ին։ Մահացել 1727 թ.-ի մարտի 31-ին։ Նյուտոնը 1665 թ-ին ավերտել է քեմբրիջի համալսարանը բակալավրի գիտական աստիճանով, նաև ապագայում նա գլխավորել է այդ համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ամբիոնները: 1672 թ-ին Նյուտոնն ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ, 1703–23 թթ-ին՝  նախագահ: 1695թ-ից եղել է Դրամահատարանի տեսուչ։

Նյուտոն Իսահակ (1642-1727)

Իսահակ Նյուտոնը իր մանկության տարիները անցկացրել է Վոլսթրոփ գյուղում, որը Անգլիայի գյուղերից էր։ Այդ ընթացքում Անգլիայում քաղաքացիական պատերազմ էր։ Նրա  հայրը մահացել էր, երբ նա լույս էր եկել աշխարհ։ Նյուտոնը ծնվել էր վաղարժամ, այդ իսկ պատճառով նա 84 օր չկնքվեց, մոր  մտավախության պատճառով։ 1646 թ․ Նյուտոնի մայրը կրկին ամուսանացվ և ունեցավ 3 որդի, այդ պատճառով նրանք սկսեցինք առաջվա նման նրան ուշադրություն ցուցաբերել։ Նա շատ չէր շբվում մնացածի հետ սիրում էր  կարդալ գրքեր, բանաստեղծություններ, պատրաստել մեխանիկական խաղալիքներ և այլն։ 63 տարեկան հասակում մահացավ նաև նրա խորթ հայրը, մայրը զբաղվում էր իր 3 փոքրիկներով և նա կրկին մատնվեց անուշադրության։ 1655թ․ 12 ամյա Նյուտոնը գնում է սովորելու Գրեմնետի մոտակա դպրոցում։ Նա ունեցել է շատ յուրահատուկ մտածելակերպ և այդ իսկ պատճառով նա դրել էր նպատակ ունենալ լավ աշխատանք։ Նրա մայրը նրան հանեց դպրոցից, որպեսզի նա լինի գյուղական աշխատանքի տեր, սակայն Նյուտոնը էլի ընթերցում էր, բանաստեղծութոյւններ էր կարդում։ Մորը եղբայրը, դպրոցի տնօրենը, եկան և խնդրում էին, որպեսզի Նյուտոնը վերադառնար ուսումնարան, քանի որ ունի շատ յուրահատուկ մտածելակերպ։ Այդ իսկ պատճառով մայրը նրան ետ ուղարկեց դպրոց։

Ընդհանրացնելով ֆիզիկայի և աստղագիտության բնագավառում իր կատարած հետազոտությունները՝ Նյուտոնն ստեղծել է տարածության և ժամանակի նոր պատկերացումները, որոնք կազմում են դասական ֆիզիկայի հիմքը:

Ֆիզիկայում և մաթեմատիկայում լայնորեն հայտնի են նաև Նյուտոնի օղակներ, Նյուտոնի երկանդամ հասկացությունները: Նյուտոնի անունով են կոչվել խառնարաններ Լուսնի և Մարսի վրա, նրա պատկերով Անգլիայում հատվել է մետաղադրամ:

Իսահակ Նյուտոն

Միավորների միջազգային համակարգում Նյուտոնի անունով՝ Նյուտոն (Ն) է կոչվել ուժի միավորը:

1 Ն այն ուժն  է, որը 1 կգ զանգվածով մարմնին ուժի ազդման ուղղությամբ հաղորդում է 1 մ/վ2արագացում:

1Ն=1կգ . մ/վ2

Նյուտոնի երեք օրենքները

7-րդ դասարան ֆիզիկա - Физика - 7 класс

Առաջին օրենք — ամեն մի մարմին շարունակում է պահպանել դադարի կամ հավասարաչափ ուղղագիծ շարժման վիճակը, քանի դեռ հարկադրված չէ փոփոխել այդ վիճակը կիրառված ուժերի ազդեցությամբ։

Երկրորդ օրենք — Շարժման քանակի փոփոխությունը համեմատական է կիրառված շարժիչ ուժին և տեղի է ունենում այն ուղղի ուղղությամբ, որով ազդում է ուժը։

Երրորդ օրենք — Ազդումը միշտ ունի հավասար և հակարդիր հակազդում, այլ կերպ, երկու մարմինների փոխազդեցությունները միմյանց հավասար են և հակառակ ուղղված։ Ըստ արդի մեխանիկայի պատկերացումների առաջին և երկրորդ օրենքներում մարմին ասելով պետք է հասկանալ նյութական կետ։

Նյուտոնը ուսումնարանը ավարտելուց հետո ընդունվեց Քեբրիդջի համալսարան։ Ընդունվելու համար նա տվեց լատիներենի քնություն, որը հանձնեց լավագույն ձևով։ Նա իր կյանքի 30 տարիները անցկացրեց Քեմբրիջի համալսարանում։ Այս ժամանակ շատ դժվար ժամանակներ էին, Անգլիան նոր էր հեղափոխություն արել, ամեն ինչ խառնվել էր։ Կառլոս II կայսրը չէր կարողանում ժամկետներում վճառել համալսարաններին, այդ իսկ պատճառով կրճատում էր շատ ուսուցիչների։ Այստեղից հետևում է, որ համալսարանը վճարովի է։ Նա ընդունվեց, որպեսզ սայզեր, որի ընթացքում պետք է նա ծառայի դպրոցին կամ հարուստ աշակերտներին։ Նյուտոնը այս ամենը անելուց հետո առանց սնունդի և ջրի պարապում էր իր աշխատանքների վրա։ Նա քնությունները հանձնելուց հետո դարձավ ավագ կոչումով ՝սքլարներ, որոնց տալիս էին կրթաթոշակներ։ Չնայած Գալիլեյի հայտնագործմանը, Քեմբրիջում դասավանդում էին ըստ Արիստոտելի։ Դա երևում էր նաև նրա պահպանված տետրերում։ Նյուտոնի խոսքով հենց այս ժամանակ էր իր մտածելու գագաթնակետը։ Այս ժամանակ Նյուտոնը հաըտնաբերեծ մի օրենք, որի համար մտածել են 100-ավոր գիտնականներ։ Այդ <<Տիեզերքի ձգողականության օրենք>>-ն էր։ Հարցազրույցի ընթացքում պատմել է իր հայտնագործության մասին, դա հետևյալն է՝

Երկրի ձգողության ուժ: | AREN

Այս ընթացքում սկսվել էր ժանտախտ ամբողջ երկրում։ Այդ ընթացքում ես բակալավր էի Քեմբրիջի համալսարանում։ Ժանտախտի պատճառով գնացի իմ հայրական տեղ՝ Վոլսթրոփ։ Սիրում էի հանգստանալ ծառի տակին։ Նստել էի և նայում էի երկինքը, և մտածում շատ տարբեր թեմաներով։ Նստել էի խնձորի ծառի տակ։ Հանկարծ հայացքիս հետ մեկտեղ ընկավ խնձորը ծառից ներքև ուղղագիծ ճանապարհով։ Սկսեցի ինձ հարց տալ, թե ինչու է ուղղագիծ ընկնում և ապա բացականչեցի՝ ես գտա։ Դա հենց տիեզերական ձգողականության օրենքն էր։