Մարտի 9- 14
Տափակ որդեր , մակաբուծ որդեր՝սպիտակ պլանարիա, լյարդի ծծան,:
Տափակ որդեր կամ ծծան որդեր,Trematoda դասի որդեր։ Նրանց տիպը պարունակում է մոտավորապես 15000 տեսակ։ Տափակ որդերը համեմատած կլոր կամ օղակավոր որդերի հետ համարվում են ավելի ցածրակարգ կազմավորված օրգանիզմներ։

Առաջին եռաշերտ կենդանիներն են։ Երրորդ սաղմնային թերթիկը՝ մեզոդերմը ներկայացված է պարենքիմայով և առանձին մկանային հյուսվածքով (աղեխորշավորներն ունեն ծածկույթամկանային և մարսողամկանային ամբողջական հյուսվածքներ)։ Մարմինը տափակեցված է դորզովենտրալ (մեջքափորային) ուղղությամբ և ձգված է երկարությամբ, խոռոչ չունի։Ներքին օրգաններ
Ներքին օրգաններն ընկղմված են պարենքիմայի (շարակցական հյուսվածքի) մեջ։ Այդ պատճառով տափակ որդերին հաճախ անվանում են պարենքիմային։ Ցածր աստիճանի կազմավորված կենդանիներ են։ Տափակ որդերն առաջին կենդանիներն են, որոնց մոտ երևան են եկել մարմնի երկկողմ համաչափությունը, մարսողության և արտաթորության օրգանները։ Սրանց մոտ առաջին անգամ դիտվում է նաև կենդանու վարքագիծը կարգավորող կենտրոնական նյարդային ապարատ՝ զույգ ուղեղային հանգույցներ («գլխուղեղ»)։ Վերջիններից սկիզբ են առնում երկայնակի նյարդային բներ, որոնք միանում են իրար լայնակի նյարդային թելերով։
Տափակ որդերը հանդիսանում են իսկական բազմաբջիջ օրգանիզմներ: Տափակ որդերը հանդիպում են ծովերում, քաղցրահամ ջրերում, հողում, իսկ որոշ տեսակներ անցել են մակաբուծային ապրելակերպի և տեղակայվում են մարդկանց ու կենդանիների տարբեր օրգան-համակարգերում: Տափակ որդերին բնորոշ են ոչ միայն իսկական կենդանական հյուսվածքներ, այլ նաև իսկական օրգաններ: Տափակ որդերից սկսած կենդանիների թագավորությունում կյանքի կազմավորումը կարելի է արդեն դիտարկել նաև օրգան — համակարգերի մակարդակով: Նույն գործառույթը կատարող օրգանները սկսում են միավորվել ընդհանուր օրգան — համակարգերում:


Այս կենդանի օրգանիզմները իրենց անվանումը ստացել են այն բանի համար, որ նրանց մարմինը տափակ է մեջքափորային ուղղությամբ և հաճախ ունենում է թիթեղիկի կամ ժապավենի տեսք:

Ի տարբերություն աղեխորշավորների` նրանց մարմինը կազմված է 3 շերտից՝ էկտոդերմից, էնտոդերմից, իսկ մեզոգլեայի փոխարեն արտաքին և ներքին շերտերի միջև գտնվում է միջին շերտը՝ մեզոդերմը: Եթե էկտոդերմից զարգանում են հիմնականում մարմնի ծածկութային օրգանները, իսկ էնտոդերմից ներքին՝ մարսողական խողովակը, ապա մեզոդերմը ունի այլ նշանակություն: Մեզոդերմից հիմնականում զարգանում են կենդանիների մնացյալ օրգանները և օրգան — համակարգերը, որոնք զբաղեցնում են օրգանիզմի ներքին տարածությունը: Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ.Մեզոդերմի դրսևորումը տափակ որդերի մոտ նրանց բարձրացրել է զարգացվածության ավելի բարձր մակարդակի, քան աղեխորշավորները:Տափակ որդերն արդեն ունեն մարմնի երկկողմ համաչափություն: Դա նշանակում է, որ նրանց մարմնի աջ և ձախ կեսերը միմյանց հետ նույնական են:

Մարմնի երկկողմ համաչափության առաջացումը կապված է ակտիվ տեղաշարժի հետ:Տափակ որդերի մարմինը պատված է մաշկամկանային պարկով, որի ներսում ազատ խոռոչ կամ տարածություն գոյություն չունի: Տափակ որդերի օրգանների միջև եղած տարածությունը մաշկամկանային պարկում լցված է բջջային կառուցվածք չունեցող հյուսվածքով՝ պարենքիմով: Տափակ որդերին բնորոշ են հետևյալ օրգան — համակարգերը՝
- մարսողական,
- արտազատական,
- նյարդային,
- սեռական:

Տափակ որդերը հերմաֆրոդիտ օրգանիզմներ են, այսինքն՝ նույն առանձնյակն ունի և՛ արական, և՛ իգական սեռական օրգաններ:Տափակ որդերի տիպին է պատկանում 15.000-ից ավելի տեսակ, որոնք միավորված են երեք դասերում՝1. Թարթիչավոր որդերի դաս Ներկայացուցիչներ՝

2. Ծծող որդերի դաս. ներկայացուցիչ՝ լյարդի ծծան, սիբիրյան երկծծան,3. Ժապավենաձև որդերի դաս. ներկայացուցիչ՝ եզան երիզորդ, խոզի երիզորդ, լայն երիզորդ, էխինոկոկ:Տափակ որդերի դասակարգումը և կարգաբանական դիրքը կենդանիների թագավորությունում հետևյալն է.

Տափակ որդերի կառուցվածքային և կենսագործունեության առանձնահատկությունները կդիտարկենք թարթիչավոր որդերի դասի օրինակով: Թարթիչավոր որդերի դաս Թարթիչավոր որդերը հիմնականում ազատ ապրող օրգանիզմներ են, որոնք սնվում են պարզագույն նախակենդանիներով, մոծակների թրթուրներով և այլնով: Նրանց մարմինը պատված է թարթիչներով, որտեղից էլ ստացել են իրենց անվանումը:

Թարթիչավոր որդերը միակն են տափակ որդերի կազմում, որոնք ունեն բնորոշ մարսողական համակարգ: Թարթիչավոր որդերն օժտված են նաև մարմնի վնասված մասերը վերականգնելու՝ ռեգեներացիայի ակտիվ ընդունակությամբ:Օրինակ՝ նրանց մարմնի 1/100-ական մասից կարող է վերականգնվել և ձևավորվել ամբողջական օրգանիզմ: Թարթիչավոր որդերից ամենատարածվածը կաթնային կամ սպիտակ պլանարիան է:

Սպիտակ պլանարիայի կառուցվածքի հիման վրա էլ կծանոթանանք տափակ որդերի կազմավորվածության առանձնահատկություններին: