Կապույտ
Հոգնածութոյւն,թեթևություն,ոգևորություն,,երազանքներ
Արևից առաջ, երբ կապույտը` հեզ,
Սփրթնա՛ծ, գունա՛տ —
Հիվանդ աղջկա երազ է կարծես՝
Աղոտ, լուսակաթ:
Վերլուծում ՝
Հեղինակը դիմում է արևին։
Այստեղ մարդու թեթև,հոգնած,երազանքներով լի հոգեվիճակն է։
Սա օրվա սկիզբն է՝առավոտը։Նա ոգևորվում էր կապույտ գույնով և ամեն տեղ այն օգտագործում էր,իբր այս ամեն ինչ կարող է փոխարինել։Նա հանգիստ է։Հիվանդ աղջկա երազ է կարծես,նա համեմատում է այն։Ուզում է ասել,որ այդ օրը տխուր էր ու վատ էր անցնում։
Այն, որ չի եղել, որ պե՜տք է լինի
Մանկական սրտում —
Հոսում է, որպես լուսավոր գինի —
Հոգու կապույտում:
Նա ոգևորում է,ասում է,որ անպայման պետք է լինի։Մանկական սրտում դա այնպայման պետք է լինի։Սա խորհրդանշում է ջահելությունը,սա մանկությունն է նրա,նա պատմում է,որ մանկական սրտում այդ վառվող կրակը էներգիան,նպատակը պետք է անպայման լինի։Հոսում է,որպես լուսավոր գինի։Իմ կաչծիքով դա հենց երեխայի մեջի վառվող կրակն է,էներգիան,որը հոսում է երեխայի մեջ։Հոգու կապույտում,այսինքն նրա հոգու մեջ։Երեխան այնպայման կիրականացնի իր նպատակը։
Առավոտ կանուխ, երբ արև չկա,
Լուռ զգում եմ ես, —
Որ լուսե հոգին քնած աղջկա
Մոտի՛կ է այնպես:
Սա խորհրդանշում է օրվա սկիզբը՝առավոտը։Նա ասում է,երբ արև չկար,առավոտն էր բացվում,նա արդեն զգում էր,որ լուսե աղջկա հոգին մոտիկ է նրան։Սա հոգնած հոգեվիճակ է,մարը կարող է դա զգալ ,հոգնածությունից,քնելու ցանկությունից։Նա ուներ թեթև հոգեվիճակ,որը բնութագրում էր նրա պահվածքը։Նա ասում է,որ հոգին քնած աղջկա մոտիկ է,սա նաև կարող է խորհրդանշել այն փուլը,որտեղ նա սիրահարվել էր մի աղջկա և նրան տեսնում էր երազներում։Այստեղ կա հոգնածություն,տրտմություն և միքիչ ոգևորություն։
Քո՜ւյր, արցունքները — մաքուր
Ղողանջներ են, որ
Հղանում են երկնագույն
Զանգ — աչքերդ խոր:
Այս ստեղծագործությունում նույնպես բնութագրվում է մաքրությունը,սրտի արցունքները,տխրությունը։Սա նույնպես խորհրդանշում է տխրությունը,մարդու մաքրությունը։Այստեղկա մաքրություն,հանգստություն և մարդկանց տարիքայի մի փոքր խումբ։
Ոսկին
Անցումային փուլ
Ոսկին մարդու հասունության տարիքն է,որովհետև այնտեղ ասվում է,որ նա կարող էր կապույտը տեսնել,նա կարողանում էր այն զգալ,
Օղակ-օղակ ոսկեգույն ու հրաշեկ,
Օրորվում են ալիքները լճերի:
— Կապույտ նիրհում սպասումը չմաշե՜ք.
Թող արևը մի նո՜ր բախտի լուր բերի:
Այստեղ ասվում է մարդու ոգևերության մասին։Հեղինակը ոգևորում էր ,ասում էր դիմացեք,մի մաշեք,սպասեք արև մի լուր բերի։Նա հույս էր տալիս,որ արև հաստատ մի լավ լուր կբերի։Օրորվում են ալիքները լճերի,այսինքն օրերը թռնում են,և նա չի հասցնում այն վայելել։Կապույտ երազում սպասումը չմաշեք,այսինքն կարոտը մի վերջացրեք։Թող արև մի նոր լավ լուր բերի,մի սուրհանդակ,որը կօգնի։
Կապույտը վառվեց, խանձվեց ոսկում,
Արևը — անցավ.
Արևը — անհուն ու որբ կապույտում`
Բռնկված մի ցավ:
Կապույտը վառվեց,մանկությունը անցավ,ոսկին մեջբերեց։Այսինքն երեխան հասունացավ,սկսեց հասկանալ կյանքի բոլոր դժվարությունները,աշխատանքը,երեխաները և այլն․․
Երբ նա մանուկ էր,կարողանում էր ամեն ինչ թեթև տանել,և կարողանում էր հաղթահարել մանկական,իսկ երբ արդեն հասունացավ ,արև սկսեց նրա աչքերը ծակել,նա հասկացավ կյանքի իմաստը,և սկսեց պայքարել։Արևը անցավ,այսինքն կյանքն էլ անցավ ու իր հետևից ցավ թողեց,որը մնում է մարդու հոգու մեջ մինչև մահը։
Ու թուլացած, ու սփրթնած կմարի
Արևի ոսկին —
Վերջին անգամ եզերքի մոտ կամարի
Բռնկված կրկին:
Այսինքն մարդու մեջի այդ թուլությունը այդ ցավը,կմնա նրա մեջ։Արևի ոսկին վերջին անգամ եզերքի մոտ կմարի,այսինքն մարդու կյանքի թելը կպոկվի և նա կմահանա։ Արևը անցավ,այսինքն կյանքն էլ անցավ ու իր հետևից ցավ թողեց,որը մնում է մարդու հոգու մեջ մինչև մահը
Դու տրտում ես, բայց արևի բռնկված ոսկին
Ոսկեզօծել է քո կապույտ, աստղայի՜ն հոգին:
Ու սփրթնած դեմքի՜դ վրա — բռնկվող մի փայլ.
Այն արև՜ն է, այն արև՜ն է, աստղայի՜ն եղբայր:
Դու չե՞ս ուզում, դու չե՞ս ուզում արևի ոսկին.
Չե՞ս հավատում արևի տակ շիկացած հասկին…
Այստեղ ես նկատեցի կապույտին բնորոշ հատկություն․
Այստեղ կա անդորրություն,հանդարտություն,բառերն էլ են հանգիստ։
Նա ասում է եղբորը արևի ոսկու մասին։Ոսկի այստեղ կարող է նաև ունենալ ուրիշ իմաստ։Նա ասում է,որ ոսկին ոսկեզօծել է նրա հոգին։Այսինքն ոսկին արևի եղբորը ոսկի է դարձրել փոխաբերական իմաստով։Եղիշեն ուզում էր ասել,որ արևը նրան գեղեցկացրել էր,ոսկին էր խփել։Ոսկին շատ նման է կապույտին,գրեթե բոլոր հատկանիշներով։Ուղղակի կապույտի մեջ կա մի փոքր տխրություն,իսկ այստեղ ընդհակառակը,խոսվում է օրվա մասին և չի շեշտվում տրտմությունը։Մարդիկ այդպես են սիրում,որ շատ տխուր չեն լինում։Ոսկու խորհուրդը կախված է տրամադրությունից։Մի պահ այստեղ ոսկին ստիպեց եղբորը արթնանալ,ստիպեց բացել աչքերը։Կարող ենք եզրակացնել,որ ոսկին հանում է մարդկանց մեջից ալարությունը։Ոսկին նաև ոսկեզօծում էր մարդուն,և մեկ տեղ գեղեցկացնում որոշ չափով։
Մանուշակագույն
Ու տրտում էին քո աչքերը թաց,
Ու մթնում էին գույներն իմ հոգում,
Երբ վերջին անգամ տրտմորեն ժպտաց,
Դեմքդ մշուշում մանուշակագույն:
Եվ քո թաց, վճիտ, ցողոտ աչքերում
Լույսի ճաճանչներ ճախրելով անցան —
Ու բացվեց հանկարծ միգամած հեռուն՝
Քո ջինջ աչքերում — պայծա՛ռ ծիածան…
Քո՜ւյր իմ, այն մեռնող արև՛ն էր — ժպտաց,
Մի վերջին անգամ բռնկվեց միգում,
Որ ծիածանե քո աչքերը թաց
Ու տրտում հոգիս մանուշակագույն…
Ահա տխրությունը։Առաջին քառյակում հեղինակը խոսում է նրա հոգու հոգնածության,տխրության մասին և առաջանում է այսպիսի մի տպավորույթւոն,որ հեղինակը կամաց-կամաց հեռանում է այս կյանքից։Նրա աչքերը փակվում էին,դեմքը մշուշում էր,շրջապատը կորում էր և մարդը երևի թե մահանում էր։Երկրորդում ասվում էմարդու աչքերի տրտմության,դժգույն,դժբախտ մարդու զգացմունքի մասին։Պատմում է,որ հազիվ — հազ ճախրելով լույս անցավ իր հոգու մեջ։Նա լաց էր լինում։Քո ջինջ աչքերում պայծառ ծիածան։Դա այդպես է։Մարդը կարող է տխուր լինել,բայց ներքին աշխարհում ուրախ,որտեղ ծիածան էպայծառ վառվում։Եվ վերջին քառյակում ասվում է բոլոր երեք գույների իմաստների մասին։
Դա մեռնող արևն էր։Այսինքն ոսկին էր։Ոսկու մեջ հիշացվում էր արևի մասին,որը տիրում էր մարդու հոգում։Իսկ այստեղ այն կամաց-կամաց նիրհում է։Կապույտը դա հիշած օրերն են,որոնք ասում էր Եղիշեն իր սիրած աղջկան,ասում էր,որ իբրև նրա աչքերը ծիածաններ են։Եվ իհարկե մանուշակագույնը։Սա մտցնում է տրտմություն։Ահա այսքանը․․․