Նախագիծ՝ Նվիրելու իմ ալգորիթմը
Սովորողներից յուրաքանչյուրը ներկայացնում է իր եկամուտներով նվեր գնելու ալգորիթմը․

- ընտրում է այն նվերը, որը կցանկանար նվիրել մայրիկին, քույրիկին, տատիկին կանանց միամսյակի կապակցությամբ,
- Փնտրելով խանութներում ընտրված նվերի արժեքը, փորձում է պազել, թե ինչպես կարող է գնել այդ նվերը իր խնայողություններով, եթե ոչ մեկից այդ նպատակով գումար չվերցնի,
- Նա ներկայացնում է իր <<եկամուտները>> և օրական, շաբաթական ծախսերը,
- Հաշվում ենք, թե ոչ այնքան կարևոր ծախսերի կրճատման և խնայողության դեպքում, որքան ժամանակում կարող է սովորողը գնել իր ցանկացած նվերը։
Արդյունքները գրանցում ենք բլոգներում։
Ես որոշեցի գնեմ իմ մայրիկին այս գեղեցիկ վարդերի փունջը:
Այսպիսինը արժեր 4700 դրամ:
Ներկայացնում եմ իմ եկամուտները:

Միջինում ինձ օրական տալիս են 600 դրամ,լինում են օրեր 500 դրամ նույնիսկ 700,և ես ծախսում եմ 400 դրամ:Բայց ես կրճատեցի այն 50 տոկոսով:Հիմա օրական ստանալով 600 դրամ կամ ավել,ես ծախսում էի 200 դրամ ու ավելի քիչ,և մնացորդ մնում էր 400 և ուրիշ գումար:
| Օրեր: | Երկուշաբթի | Երեքշաբթի | Չորեքշաբթի | Հինգշաբթի | Ուրբաթ | Շաբաթ | Կիրակի |
| Եկամուտ | 600 դրամ | 700 դրամ | 600 դրամ | 700 դրամ | 600 դրամ | 700 դրամ | 600 դրամ |
| Ծախսեր | 200 դրամ | 200 դրամ | 100 դրամ | 200 դրամ | 200 դրամ | 100 դրամ | 100 դրամ |
| Մնացորդ | 400 դրամ | 500 դրամ | 500 դրամ | 500 դրամ | 400 դրամ | 500 դրամ | 500 դրամ |
Ընդհանուր եղավ 3300 դրամ. Իմ մոտ չհերիքեց. Դեռ պետք էր 1400 դրամ
| Օրեր: | Երկուշաբթի | Երեքշաբթի | Չորեքշաբթի |
| Եկամուտ | 600 դրամ | 700 դրամ | 600 դրամ |
| Ծախսեր | 200 դրամ | 200 դրամ | 100 դրամ |
| Մնացորդ | 400 դրամ | 500 դրամ | 500 դրամ |
3300+1400=4700
Եվ ահա իմ մոտ կա ուղիղ 4700 դրամ
Եվ ես գնեցի դա
Ես այդ գումարը կարողացա վաստակել մեկ շաբաթում և 3 օրում. Ես կրճատել եմ շատ ծախսեր և ստացել եմ այսպիսի արդյունք: Ես շատ խնայել եմ և կրճատել եմ իմ ծախսերը.
Եվ ես այն գնեցի և նվիրեցի իմ մայրիկին,իմ մայրիկը շատ ուրախ էր: