Կայքեր,որոնցից օգվել եմ

1 կայք

2 կայք

3 կայք

Հավաքել եմ հետաքրքիր փասեր մարդու օրգանիզմի մասին:

Գլխուղեղը օգտագործում է արյունաշրջանառություն թափանցած թթվածնի 20%-ը: Չնայած որ գլխուղեղը զբաղեցնում է մարմնի զանգվածի ընդամենը 2%-ը, այն օգտագործում է ավելի շատ թթվածին, քան օրգանիզմի մյուս օրգանները: Սրա պատճառով՝ գլխուղեղը դառնում է խիստ խոցելի թթվածնի անբավարարության ժամանակ:

Հետաքրքիր և ոչ այնքան հայտնի փաստեր մարդու մասին (լուսանկարներ) - Լուրեր  Հայաստանից - Թերթ.am

Գլխուղեղն ավելի ակտիվ է գիշերը, քան ցերեկը: Տրամաբանորեն դուք երևի մտածում էիք, որ շնորհիվ բարդ շարժումների, հաշվարկների, խնդիրների և փոխհարաբերությունների, որոնք մենք իրականացնում ենք մեր աշխատանքային ժամերին, գլխուղեղը պետք է ավելի ակտիվ լինի, քան քնած ժամանակ: Գիտնականները դեռ կոնկրետ չգիտեն, թե ինչու, բայց  գլխուղեղը ակտիվորեն աշխատում է քնած ժամանակ:

Մարմնի միակ մասը, որտեղ արյան մատակարարում չկա՝ դա աչքի բիբն է։ Բիբը թթվածինը ստանում է անմիջապես օդից։

Ուղեղի հիշողության ծավալը ավելի քան 4 ՏԲ կամ 4 000 ԳԲ է։

Մինչև 7 ամսական դառնալը՝ երեխան կարողանում է կլել և շնչել միաժամանակ։

Փռշտալուց մարդու օրգանիզմի բոլոր ֆունկցիաները դադարում են, նույնիսկ՝ սրտի։

Օրգան համակարգեր — դաս։ Կենսաբանություն, 8-րդ դասարան.

Միջին մարդու մարմնում կա բավարար քանակության բնածուխ, որը կբավականացնի 900 մատիտ պատրաստելու համար։

Շուրջ 50 000 բջիջ մեր մարմնում մեռնում և փոխարինվում է նորով մի քանի վայրկյանում։

Սաղմի մատնահետքերը ձևավորվում են 3 ամսական հասակից։

Մարդու 1 սմ քառակուսի մաշկի վրա նույնքան մազ կա, որքան շինպանզեի մաշկի 1 քառ. սմ.-ի վրա: Մարդիկ զուրկ չեն մազերից, ինչպես առաջին հայացքից թվում է: Մենք ունենք բազմաթիվ մազեր, բայց մեծամասնության վրա այն չի երևում, որովհետև մազերը շատ բարակ են և փոքր:

Շիկահերները բոլորից ավելի շատ մազերն ունեն: Ասում են, թե նրանք ավելի շատ են ուրախանում, դրա համար էլ ավելի շատ մազեր ունեն: Մազերի գույնը նաև ցույց է տալիս, թե որքան խիտ է մազածածկույթը մաշկի վրա: Մարդը միջինում ունի 100 000 մազապարկ, որոնցից յուրաքանչյուրը ամբողջ կյանքի ընթացքում ընդունակ է ստեղծել շուրջ 20 մազ: Շիկահերները միջինում ունեն 146 000 մազապարկ, այն դեպքում երբ սևահերները ունեն 110 000-ը: Իսկ նրանք, ովքեր ունեն շագանակագույն մազեր, միջինում ունեն 100 000 մազապարկ, իսկ կարմրահերները՝ 86 000:

Ձեռքի մատների եղունգները աճում են մոտ 4 անգամ ավելի արագ, քան ոտքի մատների եղունգները: Նկատած կլինեք, որ ձեռքի մատների եղունգները ավելի հաճախ եք կտրում: Միջինում,  ձեռքերի և ոտքերի մատների եղունգները աճում են ամիսը 2-25 սմ:

Մարդու մազի կյանքի միջին տևողությունը 3-7 տարի է: Չնայած որ մարդիկ ամեն օր մազեր են կորցնում, մազերի կյանքի տևողությունը բավականին երկար է, իհարկե եթե դրանք վնասված չեն:


Մարդը մոռանում է իր երազների 90%-ը։

Աչքերի գործառույթները կառավարող մկանները սեղմվում են օրական 100 000 անգամ, ինչը հավասար է 80 կմ ոտքով քայլելիս ոտքի մկանների աշխատանքին:

Օրգան համակարգեր — դաս։ Կենսաբանություն, 8-րդ դասարան.


Կյանքի ընթացքում մարդը 18 կգ կաշի է կորցնում:


Մարդու ուղեղն օգտագործում է օրգանիզմի ընդունած թթվածնի և կալորիականության 20 տոկոսը միայն:


Յուրաքանչյուր երիկամ պարունակում է 1 մլն զտիչ, որոնք ամեն րոպե մաքրում են 1.3 լիտր արյունը և արտամղում 1.5 լիտր մեզ:


Մարդու մարմնի արյան անոթների ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 100.000 կմ։


Մարդիկ միակ արարածներն են, ովքեր քնում են իրենց մեջքի վրա պառկած վիճակում։


Միջին հաշվով, 4-ամյա երեխան օրական 450 հարց է տալիս։

Ատամը մարմնի միակ մասն է, որը չունի ինքնավերականգնման հատկություն։


Մարդուն միջինում անհրաժեշտ է 7 րոպե ամբողջովին քուն մտնելու համար։

Մարդն իր գլխի վրա ամբողջ կյանքում երկարացնում է 725 կմ մազ։


Մարդու օրգանիզմում բնակվող բակտերիաների ընդհանուր կշիռը կազմում է 2կգ։

Ատամի էմալը մարդու օրգանիզմի կողմից արտադրվող ամենաամուր հյուսվածքն է։


Գլուխը պատին անընդմեջ խփելով մեկ ժամում կարելի է կորցնել 150 կալորիա։


Կապույտ աչքերով մարդիկ ավելի զգայուն են ցավի նկատմամբ, քան շագանակագույն աչքեր ունեցողները։


Երեխաները ծնվում են առանց ծնկի խնձորիկների, քանի որ դրանք հայտնվում են 2-6 տարեկանում։


Մարդու սրտի քաշը միջինը 220-260 գրամ է։


Մարդու աչքն ունակ է տարբերակել 10մլն  գունային երանգներ։

Մարդն օգտագործում է դեմքի 17 մկանները ժպտալու, և 43-ը՝ տխուր արտահայտություն ընդունելու համար։

Հազի դեպքում օդը շարժվում է 60 կմ/ժ արագությամբ։


Ոսկորը 5 անգամ ավելի ուժեղ է, քան երկաթը։


Մարդ կարող է ավելի շուտ մահանալ անքնությունից, քան սովից։ Մարդը մահանում է առանց քուն անցկացրած 10 օրից հետո, իսկ սոված վիճակում մահը վրա է հասնում մի քանի շաբաթ անց։