Նախագիծ՝Գարնանային
Նպատակը՝

  1. Զարգացնել սովորողների մոտ աշխատելու համացանցի հետ և կարողանաուլ ճիշտ տեղեկություններ վերցնել այնտեղից:
  2. Ուսումնական՝կարողանալ այդ տեղեկությունների միջոցով ստանալ գիտելիքներ:

   Ընթացքը՝մեկ շաբաթ,գարնանային արձակութդների ընթացքում
     Հավաքել տանը,բակում աճող կամ համացանցից վերցնել սիրած            բույսերի,ծաղիկների նկարներ,պատրաստել ֆոտոշարք և պատասխանել հետևյալ հարցերի՝

  1. Ի՞նչ քիմիական նյութերով է պայմանավորված բույսերի,ծաղիկների գույները և ի՞նչ նշանակություն դրանք :
  2. Ի՞նչ քիմիական նյութերով է պայմանավորված բույսերի,ծաղիկների հոտը և ի՞նչնշանակություն ունեն դրանք 

   Չմոռանաք այդ գեղեցիկ ֆոտոշարքը նվիրել ձեր մայրիկներին,տատիկներին,քույրիկներին և ուսուցճուհիներին:Չմոռանանք,որ կանանց տոների միամսյակի մասին արտակարգ դրության պայմաններում:Առողջ եղեք:: Աշխատանքները տեղադրել բլոգներում,միջինի ենթակայքում,ուղարկել ինձ և կազմակերպիչներին։

Հավաքել եմ համացանցից հետևյալ ծաղիկների մասին տեղեկություններ

Կակաչ

Ծնունդդ շնորհավոր, Կակաչ ջան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Կակաչներ

Խաշխաշ կամ կակաչ պատկանում է  կակաչազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա բույսերի ցեղին։ Հայտնի է մոտ 100 տեսակ։

Հայաստանում հայտնի է 14 տեսակ

Ընդհանուր բնութագիր

Միամյա, 80-150 սմ բարձրության բույս է, արմատն առանցքային է, ցողունը՝ կանգուն, տերևները նստադիր են, մազմզոտ, խոշոր, պտուղը տուփիկ է։ Սերմերը մանր են, տարբեր գույնի։

Ձիթատու խաշխաշի սերմերը պարունակում են 46-56% ձեթ և մինչև 20% սպիտակուցներ։ Ձեթն օգտագործվում է հրուշակեղենի և պահածոների արտադրությունում, օծանելիքի արդյունաբերության մեջ։ Քուսպն արժեքավոր կեր է, 1 կգ-ը համարժեք է 1, 1 կերային միավորի։ Ափիոն-հումքը հավաքում են հասունության փուլում (ծաղկումից 20 օր անց), կանաչ տուփիկների վրա հատուկ գործիքով խազեր են առաջացնում, կաթնանման ափիոնը դուրս է հոսում, մածուցիկանում, և այդ վիճակում հավաքվում են։ Դեղատու սորտերի տուփիկներից (սերմերը հեռացնելուց և աղալուց հետո) ստանում են ալկալոիդներ (մորֆին, կոդեին, պապավերին), որոնք բժշկության մեջ օգտագործվում են որպես ցավազրկող միջոց։ Բայց քանի որ ափիոնը նաև շատ ուժեղ թմրանյութ է, դեղատու սորտերի ցանքերն ամենուրեք արգելված են։

Կակաչ արևելյան

Որպես անհետացող տեսակ գրանցված է հայկական «Կարմիր գրքում»։ Հայրենիքը Հայաստանն է։ Հանդիպում է Շիրակի դաշտում, Արագածի լանջերում, Լոռիում, հյուսիսային շրջաններում, Ապարանում, Սևանի ավազանում, Արարատյան դաշտի նախալեռնային գոտում, Վայքում, Զանգեզուրում, չոր, քարքարոտ լանջերում։ Հայաստանից դուրս հանդիպում է հյուսիսային Իրանում, Փոքր Ասիայում։ Ծաղիկները խոշոր են՝ մինչև 20 սմ տրամագծով, պսակաթերթերը 4-6 հատ են՝ վառ կարմիր, նարնջակարմրավուն, հասարակ կամ լիաթերթիկ, հիմքում սև ու մանուշակագույն, գրեթե քառակուսի բնով։ Տերևները փետրաբաժան են, ծածկված կոշտ աղվամազով։ Ցողունի բարձրությունը հասնում է 50-90 սմ։ Լուսասեր է, բավականին չորադիմացկուն, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Ցրտադիմացկուն է։ 19-րդ դարի ակտիվ սելեկցիոն աշխատանքներ են կատարվում բույսի նոր տեսակներ ստանալու ուղղությամբ։ 

Ափիոն,որը պարունակվում է կակաչի հոտի,նաև կառուցվածքի մեջ։Ահա մի փոքր տեղեկութոյւն։

Ափիոն (կակաչի արցունքներ քնաբեր կակաչից ստացվող կաթնահյութի (պարունակվում է քնաբեր կակաչի չհասունացած տուփիկների կաթնանոթներում) չորացրած տարբերակ։ Այն ունի յուրահատուկ հոտ և դառը համ, պատկանում է ցավազրկող միջոցների շարքին։ Ափիոնային կաթնահյութը պարունակում է մոտավորապես 12% մորֆին անալգետիկ ալկալոիդ, որը քիմիական ճանապարհով օգտագործվում է հերոին և այլ արհեստական (սինթետիկ) ափիոնատիպ նյութեր ստանալու համար, որոնք օգտագործվում են բժշկության մեջ (որպես ցավազրկող, հազը հանգստացնող և խորխաբեր դեղամիջոցներ) և թմրամիջոցների անօրինական առևտրում։ Կաթնահյութը պարունակում է նաև ֆենանտրենի այլ ածանցյալներ՝ կոդեին և թեբաին, որոնք մորֆինի և ֆենանտրենի մյուս ածանցյալների հետ միասին ազդում են գերազանցապես կենտրոնական նյարդային համակարգի վրա։ Այն պարունակում է նաև ոչ անալգետիկ այնպիսի ալկալոիդներ, ինչպիսիք են պապավերինը և նոսկապինը (իզոխինոլինի ածանցյալներ)։

Վարդ

Վարդ, մարդու կողմից աճեցվող, Մասրենի կոչվող վարդազգիների դասին պատկանող ներկայացուցիչների տեսակների և տարատեսակների հավաքական անվանում։ Վարդերի տարատեսակների մեծ մասը ստացվել է երկարատև սելեկցիայի արդյունքում բազմաթիվ կրկնակի խաչասերումների և ընտրանքի իրականացման ճանապարհով։ Որոշ տարատեսակներ վայրի վարդազգիների տեսակների ձև են հանդիսանում:Դրանց կարող եք հանդիպել տարբեր հարթավայրային գոտիներում։

Առաջին անգամ վարդեր սկսել են աճեցնել Հին Հռոմում, չնայած նրան, որ այն ժամանակների այգիների հիմնական նպատակը օգտակար բույսերի աճեցումն էր, սակայն հին հռոմեական գրողների ստեղծագործություններում հանդիպում են վարդերի մոտ 10 տարատեսակների նկարագրություններ։ Հերոդոտոսը արդեն մ.թ.ա 5-րդ դարում իր «Պատմության» մեջ նկարագրում է Մակեդոնիայում գտնվող Միդոս արքայի այգիները և հիշատակում է այնտեղի բամբակյա վարդը։ Թեոփրաստեսը մ.թ.ա 300 թվականին նկարագրում է Հունաստանի այգիները և նկարագրում է 15, 20 և նույնիսկ 100 թերթիկներ ունեցող վարդերի։

Թփի ձևը կարող է լինել սկսած ճյուղատարածից մինչև նեղբրգաձև։ Թեյա-հիբրիդային խմբի թփերի բարձրությունը հասնում է՝ 30-ից մինչև 90 սմ, պոլիանտային թփերը՝ 30-40 սմ, իսկ որոշ տարատեսակներ հասնում են մինչև 60 սմ և որոշ դեպքերում նաև 25-35 սմ։

Բազմամյա վարդերի խումբը ընդգրկում է իր մեջ հյուսաձև և աղեղնաձև փռված ընձյուղներ, 2,5-ից մինչև 6 մ երկարությամբ։ Վարդերի մոտ ընդունված է տարբերել երկարամյա ճյուղերի երկու տեսակ` հիմնական կամ արգանդային, ճյուղեր և ճյուղեր ավարտված աճով և միամյա ճյուղերի հինգ տիպ՝ գերաճոող, վաղաժամ, ճարպային, գեներատիվ և սիլեպտիկ։

Դաշտային վարդերի ծաղկացողունների երկարությունը տատանվում է 10-ից մինչև 80 սմ։ Վարդերի ծաղկացողունները զարմացնում են իրենց բազմազանությամբ։ Նրանց չափերը տատանվում են 1,8-ից մինչև 18 սմ, թերթիկների քանակը կարող է կազմել 5-ից 128, գոյություն ունեն ծաղկացողունի տասնյակ տարբեր ձևեր։ Շատ բազմազան է գունային գամման՝ չկա միայն մաքուր կապույտը։ Ստացվել է կանաչ վարդի տեսակը, բայց այն հետաքրքրություն է հանդիսանում միայն բուսաբանների համար։ Բացի միագույն վարդերից գոյություն ունեն նաև երանգների տարաբնույթ համակցությամբ, ինչպես նաև աճման ժամանակ գույներ փոփոխող վարդեր։ Բացի դամասկոսյան վարդի ստանդարտ բույրից, գոյություն ունեն վարդեր սկսած մրգայինից և ցիտրուսայինից մինչև անուշահոտության բույրը։

Բազմաթիվ դեպքերում վարդերը ջերմասեր են, սակայն կան տեսակներ, որոնք աճում են խիստ կլիմայական պայմաններում։ Վարդերը նախընտրում են վառ լուսավորություն և նշանակալից ստվերապատման դեպքում, համարյա կամ ընդհանրապես չեն ծաղկում, նույնիսկ կիսաստվերի դեպքում նրանք հյուծվում են և շատ թույլ են ծաղկում։

Հողը իր բաղադրությամբ կարող է լինել ցանկացած ձևի, բայց դաշտային խմբերի համար ավելի լավ են՝ պարարտացվածները։ Վարդերը աճեցնում են չեզոք ռեակցիա ունեցող հողերում։ Թթվայնության սամանների որոշումը կապված է հանքացման գործընթացի սաստկության հետ։ Վարդի տեսակների գունավորումը առավել ինտենսիվ է դրսևորվում ալկալիական ռեակցիա պարունակող հողերում։

Լիառատ և շարունակական ծաղկման համար վարդերը պահանջում են մշտական ոռոգում։

Վարդերի ծաղկումը ապահովվում է նշանակալից չափով հատուկ համակարգով։

Միքիչ պատմությունից

Պոմպեյի հրաշալի խճանկարի վրա, որը գտնում է Նեապոլի թանգարանում, կարելի է տեսնել նաև դամասկոսյան վարդեր (Rosa×damascena), որոնց հայրենիքը անկասկած արևելքն է, որտեղից էլ նրանք հայտնվել են Հարավային Իտալիայի այգիներում։ Հռոմեական կայսրության անկման հետ մեկտեղ այգեգործությունը տարածվեց վանքերում։ Հենց վանական այգիներն էլ Ալպերից այն կողմ գտնվող այգիների համար նախատիպ ծառայեցին։ Կառլոս Մեծը Capitulare de villis կալվածատան կառավարման իր հրահանգում թվարկել է բույսեր, որոնք անհրաժեշտ է աճեցնել և որոնց մեջ կային վարդեր։ Կարոլինգների օրոք այգիներում բույսերը առաջին հերթին աճեցվում էին դեղային նպատակներով, չնայած, անկասկած, մեծ ուշադրություն էր դարձվում նրանց գեղեցկության վրա։ Ծաղկապսակների և այլ զարդարանքների համար հավաքվում էին միայն դաշտային ծաղիկներ։ Եվ միայն վարդերի թփերն էին արժանանում հատուկ ուշադրության և աճեցվում այգիներում։ Վերածննդի դարաշրջանի հռչակավոր իտալացի նկարիչների նկարների վրա կարելի է տեսնել վարդեր, որոնք աճեցվում էին այն ժամանակների իտալական այգիներում, որոնց հայրենիքը հավանականորեն Իտալիան է հանդիսանում։ 1309 թվականին Կլիմենտ V պապը իր արքունիքով Հռոմից տեղափոխվեց Ավինյոն, իսկ կաթոլիկ եկեղեցու կենտրոնն այնտեղ էր տեղակայված մինչև 1377 թվականը։ Ինչպես վկայում են պատմաբանները, արդեն այն ժամանակվանից էլ պապական արքունիքի տարածքներում աճեցվում էին վարդեր։ XVII դարի սկզբում Էյխշթեդտի եպիսկոպոսի այգում աճում էին վարդի 21 տարատեսակներ, որոնք Կոստանդնուպոլսով Եվրոպա են բերվել արևելքից, ընդգրկելով Դամասկոսը։

Երիցուկ

Chamomile@original size.jpg

Երիցուկը , բարդածաղկավորների ընտանիքին պատկանող մինչև 30 սմ բարձրության հասնող միամյա խոտաբույս է։

Արմատն առանցքային է, բարակ, ճյուղավորված։ Ցողունը ուղղաձիգ է կամ վեր սլացող, բարակ, ճյուղավոր։ Տերևները դասավորված են հերթադիր, նստած, երկակի կամ եռակի փետրավոր, կտրտված բարակ, նեղ հատվածներով։ Երիցուկն ունի մինչև 60 սմ բարձրություն։ Ծաղկային զամբյուղիկները խոշոր չեն, նստած են ցողունի գագաթներին և երկար ծաղկակիրների ճյուղերին։ Ծաղկազամբյուղի եզրային ծաղիկները վարսանդավոր են (իգական), լեզվակավոր, սպիտակ գույնի։ Ծաղկազամբյուղի ներքին ծաղիկները ոսկեդեղնավուն են, երկսեռ, ձագարա-խողովակաձև։ Ծաղկակիրը երկարակոնաձև է, ներսում դատարկ, մերկ, ծաղկման վերջում երկարում է։

Երիցուկի պտուղը կորացած, հիմքում սեղմված, եռկողանի, գորշ կանաչավուն գույնի սերմիկ է։ Բույսի բոլոր օրգաններն ունեն ուժեղ բուրումնավետ հոտ։ Պտուղները սկսում են հասունանալ հուլիս ամսին։ Բազմանում է սերմերով։

Բույսը պարունակում է սալիցիլաթթու, ասկորբինաթթու, դառնահամ նյութեր, ֆիտոստերին, դաբաղանյութեր, խոլին, եթերայուղ (մինչև 0,85%), որի կազմում կան մոտ 40 տարբեր տարրեր, այդ թվում խամազուլեն, բիսաբոլոլ և նրա օքսիդները, էն-ին-բիցիկլո եթերներ և այլն։ Ինչպես նաև՝ ստեարինային թթուների գլիցերիդներ, ֆլավոնային գլիկոզիդ, ումբելլիֆերոն, դիօքսիկումարին, շաքար, մոմ, յուղեր՝ լինոլեային, պալմիտինային, օլեինային։

Ծաղկաբույլերը պարունակում են մոխիր՝ 10,57%, մակրոէլեմենտներ (մգ/գ)`

Կիրառում

Բժշկությունում

Ունի բազմաթիվ բուժիչ հատկություններ։ Ծաղիկները։ Թուրմ (ներքին). ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների, լյարդի և լեղուղիների հիվանդությունների, փքանքի (մեթեորիզմ), ստամոքսի կծկումների (սպազմ) ժամանակ։ Հոգնաների ձևով. կոլիտների և թութքի ժամանակ։

Ողողումների ձևով. լնդերի, բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումների ժամանակ, անգինաների դեպքում։

Թրջոցների ձևով. էկզեմայի, խոցերի, թարախաբշտերի, ռենտգենյան ճառագայթներից այրվածքների ժամանակ։

Տաք թրջոցների ձևով. ռևմատիզմի, պոդագրայի, արթրիտների, վնասվածքների ժամանակ։

Փոշին՝ ժողովրդական բժշկության մեջ. միգրենի դեպքումԿոսմետիկ միջոց

Մտնում է բազմաթիվ կոսմետիկ նյութերի և պատրաստուկների կազմի մեջ։

Տեսակներ։

Երիցուկի ամենատարածված տեսակը

  • Դեղատնային երիցուկ տեսակն է։

Հայաստանում հիմնականում հանդիպում է՝

  • հոտավետ երիցուկ տեսակը, որը ոչ բուրումնավետ է, սակայն ծաղկաբույլերը բաղկացած են միայն դեղնականաչավուն խողովակաձև ծաղիկներից, իսկ սպիտակ ճառագայթաձև ծաղիկները բացակայում են։ Այս տեսակի հայրենիքը Խաղաղ օվկիանոսի մերձափնյա շրջաններն են, որտեղ բույսն աճում է Ալյասկայից մինչև Մեքսիկա։ Բույսը տարածված է նաև Ասիայի հյուսիսարևելյան շրջաններում։

Խատուտիկ

DandelionFlower.jpg

Խատուտիկ , բարդածաղկավորների (Asteraceae) ընտանիքին պատկանող բույսերի ցեղ։

Հայկական տարանունները՝ ակլատիզ, խմբաբա, խտուտ, խտուտիկ, կռաբանջար, պուպու, քոչի խոտ, մինչև 15 սմ բարձրության բազմամյա կոճղարմատավոր խոտաբույս է։

«Տարաքսակում» անունը ունի հունական ծագում, որը նշանակում է հանգստացնող։ «dandelion» նաև նշանակում է առյուծի ատամ (dent of lion) Ըստ Կ. Ա. Տիմիրյազևի, եթե խատուտիկի բոլոր սերմերը աճեին, ապա կարճ ժամանակում կծածկեին ողջ երկրագունդը։

Ընդհանուր նկարագիր

Խատուտիկի տերևները բազմաթիվ են, կանաչ, նշտարաձև կամ երկարավուն, ատամնավոր եզրերով։ Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները լեզվակաձև, վառ դեղին։ Սերմիկները թխավուն են կամ գորշ, բնորոշ սպիտակ փուփուլով, որի օգնությամբ քամու միջոցով սերմերը պարաշյուտի նման թռչում, տարածվում են ամենուր. ծլունակությունը պահպանում 10 — 12 տարի։ Բույսը սկսում է ծաղկել մայիս-հուլիսին, իսկ պտուղները հասունանում են օգոստոսին։ Աշնանը խատուտիկը նորից է ծաղկում, մոլախոտ է, աճում այգիներում, ցանքերում, խամահողերում, արոտավայրերում, մարգագետիններում և այլուր, հաճախ տալով հոծ բուսուտներ։ Բույսը լավ է աճում չափավոր խոնավ և հարուստ հողերում։

Քիմիական բնութագիր,հոտի առաջացում

Արմատը պարունակում է տրիտերպենային միացություններ, մինչև 40% ինուլին, մինչև 3% կաուչուկ, ճարպայուղ, որը պարունակում է գլիցերիդներ, դառը գլիկոզիդ տարաքսացին, խեժ, կալիումական և կալցիումական աղեր։ Կաթնահյութը պարունակում է լակտուցերոլ, կաուչուկ, խոլին, ասպարագին, սապոնիններ, օրգանական թթուներ, խեժ, իսկ տերևները ճարպ, պարաքսանթին, կարոտինոիդներ, {\displaystyle A,B1,B2,C,PP} վիտամիններ, խոլին, թիրոզին, քիմիական տարրերից՝ երկաթ, կալցիում, մանգան, ֆոսֆոր։

Կակաչի մեջ պարքւնակվւմ է նաև թիրոզին

Թիրոզինտիրոզին, ամինաթթու։ Գոյություն ունի օպտիկապես ակտիվ D, Լ և ռացեմիկ DL ձևերով։ Թիրոզինը մտնում է բազմաթիվ սպիտակուցների և պեպտիդների կառուցվածքի մեջ։ Թիրոզինը կենդանիների և մարդու օրգանիզմներում առաջանում է ֆենիլալանինի ֆերմենտային օքսիդացման ընթացքում։ Թիրոզինի յոդային ածանցյալները՝ թիրոքսինը և եռյոդթիրոնինը, վահանագեղձի հորմոններ են։ Թիրոզինի քայքայման ընթացքում օրգանիզմում առաջանում են ֆումարաթթու և ացետաքացախաթթու, որոնք ացետիլկոֆերմենտ A-ի միջոցով մտնում են եռկարբոնային թթուների ցիկլի մեջ։

Կիրառում։

Բուժման նպատակով օգտագործում են ամբողջ բույսը, սակայն հիմնականում արմատը, որը հանում են բահով, ուշ աշնանը, երբ թառամում են տերևները, կամ վաղ գարնանը։ Ավելորդ մասերը հեռացնում են, լվանում ջրով, թողնում արևի տակ մինչև կաթնահյութի կտրվելը։ Այնուհետև չորացումը շարունակում են տանիքում կամ չորացնում՝ միջանցուկ քամու տակ։ Չոր հումքը կազմում է ելանյութի 33-35%–ը։ Բույսի վերգետնյա մասը հավաքում են միայն սահմանափակ չափով՝ ծաղկման ընթացքում։ Բույսը անհոտ է, դառը համով։ Մեղրատու է։ Խատուտիկի մեղրի նեկտարը դեղին կամ ոսկեգույն է, սուր հոտով և կծու համով։ Խատուտիկի որոշ տեսակների արմատներում պարունակվում է կաուչուկ։ Խատուտիկի 2 տեսակ՝

  • (Taraxacum koksaghyz)
  • (Taraxacum hybernum), նախկինում մշակում էին որպես կաուչուկատու բույս։ Կան նոր առաջարկներ դրանց աճեցման համար։

Որպես դեղաբույս խատուտիկի օգտագործումն ունի հին պատմություն։ Դեռևս Թեոֆրաստն այն առաջարկել է դեմքի պեպենները և «լերդային բծերը» հեռացնելու համար։ Ավիցեննան բուսահյութը նշանակել է դռներակային կանգի, ջրգողության և կարիճի խայթոցի ժամանակ, կաթնահյութը՝ ակնահատը բուժելու նպատակով։

Ռուսական ժողովրդական բժշկության մեջ բուսահյութը համարվել է «կենսատու ըմպելիք», որը ընդունակ է «արյունը մաքրելու» և ունի խուխամուղ, մարսողությունը կանոնավորող, դեղնուկը վերացնող և քունը կարգավորող հատկություն։ Բուլղարիայում թարմ տերևները և հյութը օգտագործում են աթերոսկլերոզի, C–ավիտամինոզի, մաշկային, լյարդի, լեղապարկի, ստամոքսի և աչքերի մի շարք հիվանդությունների, ինչպես նաև ճարպերի վատ յուրացման, աղեփքանքի, փորկապության և թութքի ժամանակ։ Գերմանիայում արմատը օգտագործում են փայծաղի, երիկամների և միզապարկի, ինչպես նաև երիկամաքարային հիվանդությունների ժամանակ։ Լեհաստանում դեղաբույսն օգտագործվում է ընդհանուր թուլության, վատ ախորժակի և լեղուղիների որոշ հիվանդությունների ժամանակ։ Դեղաբույսը լայն ճանաչում ունի նաև Ֆրանսիայում։ Այստեղ այն կիրառվում է լեղուղիների խրոնիկական բորբոքումների և աթերոսկլերոզի ժամանակ՝ որպես արյան մեջ խոլեստերինի քանակն իջեցնող միջոց։ Առաջարկում են նաև օրվա մեջ ընդունել 50—100գ թարմ բուսահյութ՝ որպես «արյունը մաքրող», օրգանիզմը տոնուսավորող, միզամուղ, ստամոքսի գործունեությունը ուժեղացնող միջոց, ինչպես նաև դեղնուկի, մաշկային ցանավորումների և պոդագրայի բուժման նպատակով։ Միջին Ասիայում տերևների թարմ հյութը օգտագործում են սակավարյունության, կրծքացավերի և ընդհանուր թուլության ժամանակ, ինչպես նաև որպես լուծողական, իսկ կաթնահյութը՝ գորտնուկների վերացման համար։ Չինական ժողովրդական բժշկության մեջ բույսն գործածվում է որպես ջերմ իջեցնող, օրգանիզմը տոնուսավորող և քրտնամուղ միջոց։ Չեխական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործում են լեղուղիների հիվանդությունների և շաքարախտի ժամանակ։ Ուկրաինական ժողովրդական բժշկության մեջ արմատն օգտագործվում է լյարդի հիվանդությունների, մաշկային պզուկների, փորկապության և թութքի ժամանակ։

Ահա իմ տեսանյութը երիցուկի մասին։