Քիմիական բաևաձև,հարաբերական մոլեկուլային զանգված
Դասարանում քննարկվող հարցեր

1.  Ի՞նչ է քիմիական բանաձև հասկացությունը

Քիմիական բանաձևը ցույց է տալիս նյութի բաղադրությունը։

2. Ի՞նչ է ինդեքսը, և ե՞րբ է այն օգտագործվում:

Ինդեքսը դա թիվ է,որը գտնվում է նշանի կողքը և այն ցույց տալիս,թե քանի հատ տվյալ ատոմից կա նյութում:

3. Ի՞նչ տեղեկություն է «հաղորդում » քիմիական բանաձևը նյութի վերաբերյալ:ա/նյութի անվանումըբ/ինչ տարրերից է կազմված նյութըգ/ամեն տարրից քանի ատոմ  կադ/հաշվել հարաբերական մոլեկուլային զանգվածըե/տարրերի զանգվածային հարաբերությունըզ/տարրերի զանգվածային բաժիններըէ/նյութը պարզ է,թե բարդԳործնական աշխատանք՝ Հաշվարկներ ըստ քիմիական բանաձևերի՝ H2SO4, NaNO3, FeSO4, KMnO4, SiO2


1.Նյութի անվանումը

H2SO4=ծծմբական թթու

NaNO3 = Նատրիումի նիտրատ

FeSO4 =երկաթի սուլֆատ

KMnO4 =կալիումի պերմանգանատ

SiO2=սիլիցիումի երկօքսիդ

2.Ինչ տարրերից է կազմված տրված նյութը

H2SO4=H2(ջրածին),S(ծծումբ),O4(թթվածին)

NaNO3 =Na(նատրիում),N(ազոտ),O3(թթվածին)

FeSO4 =Fe(երկաթ),S(ծծումբ),O4(թթվածին)

KMnO4 =K(կալիում),Mn(մագնեզիում),O4(թթվածին)

SiO2 =Si(սիլիցիում),O2(թթվածին)

3.Քանի ատոմ ամեն մի տարրից կա տվյալ նյութի մոլեկուլում

H2SO4 `

H2-2 ատոմ,S-1 ատոմ,O4-4 ատոմ

NaNO3 ՝

Na-1 ատոմ,N-1 ատոմ,O3-3 ատոմ

FeSO4 ՝

Fe-1 ատոմ,S-1 ատոմ,O4-4 ատոմ

KMnO4 ՝

K-1 ատոմ,Mn-1 ատոմ,O4-4 ատոմ

SiO2 ՝

Si=1 ատոմ

O2=2 ատոմ

4.Հաշվել՝Mr

H2SO4 =1+32+16*4=1+32+64=97

NaNO3 =23+14+16*3=23+14+48=85

FeSO4 =56+32+16*4=56+32+64=152

KMnO4 =39+55+16*4=39+55+64=158

SiO2 =28+16*2=28+32=60

5., Հաշվել տարրերի զանգվածային հարաբերությունները` m6.

H2SO4 =1:32:64

NaNO3 =23:14:48

FeSO4 =56:32:64

KMnO4 =39:55:64

SiO2 =28:32

6.Հաշվել w

H2SO4

w(H2)=1/97*100=1%

w(S)=32/97*100=34%

w(O4)=100%-34%-1%=65%

NaNO3

w(Na)=23/85*100=27%

w(N)=14/85*100=16%

w(O3)=100%-27%-16%=57%

FeSO4 

w(Fe)=56/152*100=37%

w(S)=32/156*100=21%

w(O4)=100%-21%-37%=42%

KMnO4 

w(K)=39/158*100=24%

m(Mn)=55/183*100=30%

m(O4)=100%-30%-24%=46%

SiO2 

w(Si)=28/60*100=47%

w(O2)=100%-47%=53%

7.Հաշվել մեկ մոլեկուլի զանգվածը

H2SO4 =97*1.66*10-27=161*10-27=1.61*10-25

NaNO3 =85*1.66*10-27=141*10-27=1.41*10-25

FeSO4 =152*1.66*10-27=252*10-27=2.52*10-25

KMnO4 =158*1.66*10-27=262*10-27=2.62*10-25

SiO2 =60*1.66*10-27=100*10-27=1*10-25

8.Նյութը բարդ է, թե պարզ

Բոլորն էլ բարդ են.

Մոլեկուլ բառը լատիներեն է և նշանակում է ամենափոքր զանգված: Մոլեկուլները շատ փոքր են: Դրանք անզեն աչքով հնարավոր չէ տեսնել: Այդ մասնիկները չեն երևում նաև օպտիկական մանրադիտակով: Սակայն, ժամանակակից սարքերով հաջողվել է համեմատաբար մեծ մոլեկուլները նկարել:Մոլեկուլը նյութի այն ամենափոքր մասնիկն է, որը պահպանում է տվյալ նյութիհիմնական քիմիական հատկությունները: Մոլեկուլները կազմված են ատոմներից:Նյութը, օրինակ` շաքարը կարելի է մանրացնել, աղալ աղացով, և միևնույնն է,շաքարի յուրաքանչյուր փոքրիկ հատիկ կազմված կլինի շաքարի մեծաթիվ մոլեկուլներից:Եթե նույնիսկ նյութը մանրացվի մինչև առանձին մոլեկուլների, ինչպես տեղի է ունենում շաքարը ջրում լուծելիս, ապա նյութը կշարունակի գոյություն ունենալ՝ դրսևորելով իր հատկությունները (դրանում կարելի է հեշտությամբ համոզվել՝ փորձելով համը):Նշանակում է՝ ինքնուրույն գոյություն ունեցող շաքարի մոլեկուլը դեռևս նյութ է: Եթե մանրացումը շարունակվի, մոլեկուլը կքայքայվի: Իսկ մոլեկուլը քայքայելով, նրանից նույնիսկ մի զույգ ատոմ պոկելով, քայքայում են նաև նյութը: Ճիշտ է, ատոմները չեն անհետանում, պարզապես մտնում են մի այլ նյութի մոլեկուլի բաղադրության մեջ: Բայց շաքարը որպես նյութ դադարում է գոյություն ունենալ. այն փոխարկվում է այլ նյութերի:Մոլեկուլը նյութի քիմիական բաժանելիության վերջին սահմանն է: Օրինակ` ջուրնյութը գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի ջրի մոլեկուլը (H2O):Հենց այդ մոլեկուլը քիմիական ճանապարհով բաժանվում է ջրածին (H2) և թթվածին (O2)պարզ նյութերի մոլեկուլների. ջուր նյութն այլևս դադարում է գոյություն ունենալ.ջուր = ջրածին + թթվածինՄոլեկուլներն իրենց հերթին կազմված են ատոմներից, այսինքն, ի տարբերությունվերջինների, քիմիապես բաժանելի են: Ատոմները տարբեր ձևերով են միանում: Ինչպես այբուբենի տառերով կարելի է կազմել հարյուր հազարավոր բառեր, այնպես էլ տարբեր տարրերի ատոմներից կարող են առաջանալ մեծ թվով նյութերի մոլեկուլներ կամ բյուրեղներ:Ջրածնի` գազային պարզ նյութի մոլեկուլները կազմված են ջրածնի երկու ատոմից. H + H = H2

Նյութի բաղադրությունն արտահայտվում է քիմիական բանաձևով, օրինակ՝ ջրածին պարզ նյութի քիմիական բանաձևն է H2 : Թիվը, որը բանաձևում գրվում է քիմիականնշանից ներքև և աջ, անվանվում է ինդեքս: Երկատոմ մոլեկուլ է առաջացնում նաևթթվածին պարզ նյութը, որի բանաձևն է O2, ազոտը` N2: Ջրի մոլեկուլը կազմված էջրածնի երկու և թթվածնի մեկ ատոմից` H2O, ածխաթթու գազի բանաձևն է CO2,թթվածնի երեք ատոմից առաջանում է օզոն պարզ նյութը` O3

Քիմիական բանաձևը նյութի բաղադրության պայմանական գրառումն է քիմիական տարրերի նշանների և ինդեքսների միջոցով:

Քիմիական բանաձևը ցույց է տալիս.

ա) նյութի անվանումը,բ) այդ նյութի մեկ մոլեկուլը,

գ) նյութի որակական բաղադրությունը. ո՞ր տարրերի ատոմներից է կազմված տվյալ նյութը

դ) նյութի քանակական բաղադրությունը,ի՞նչ զանգվածային հարաբերությամբ են տարրերը միացած:

Քիմիական բանաձևերը միատեսակ են գրվում աշխարհի բոլոր երկրներում, բայց յուրովի են կարդացվում յուրաքանչյուր լեզվով:Հարաբերական մոլեկուլային զանգված,ըարրի զանգվածային բաժինների որոշումը:Նյութի մոլեկուլի, ինչպես և ատոմի, իրական զանգվածը շատ փոքր է: Այդ իսկպատճառով ընդունվել է հարաբերական մոլեկուլային զանգված հասկացությունը:Հարաբերական մոլեկուլային զանգվածը նյութի մոլեկուլի զանգվածն է՝ ածխածնային միավորներով արտահայտված: Այլ կերպ ասած` հարաբերական մոլեկուլային զանգվածը (Mr) ցույց է տալիս, թետվյալ նյութի մեկ մոլեկուլի զանգվածը (m0) քանի անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը (ածխածնի ատոմի զանգվածի 1/12-ը), որը, ինչպես գիտեք, 1,66•10-24գ է կամ 1,66•10-27 կգ.Mr =mo/1,66•10-27 կգ. 

Հարաբերական մոլեկուլային զանգվածը չափողականություն չունի (հարաբերական թիվ է):Օրինակ՝ջրի հարաբերական մոլեկուլային զանգվածը գտնելու նպատակով այդնյութի մեկ մոլեկուլի զանգվածը բաժանում ենք զանգվածի ատոմային միավորի վրա (ածխածնի ատոմի զանգվածի 1/12-ին).Mr(H2O)=2Ar (H)+ Ar (O) =18-Նշանակում է՝ ջրի մոլեկուլի զանգվածը 18 անգամ մեծ է զանգվածի ատոմայինմիավորից:Հարաբերական մոլեկուլային զանգվածը հավասար է նյութի մոլեկուլիբաղադրության մեջ առկա բոլոր ատոմների հարաբերական ատոմային զանգվածների գումարին`հաշվի առնելով ատոմների թիվը: Ուստի, նյութի քիմիական բանաձևը իմանալով, հեշտությամբ կարող ենք հաշվել այդ նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը: Նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը հաշվելիս նյութի մոլեկուլի բաղադրության մեջ առկա տարրերի հարաբերական ատոմային զանգվածի ու ինդեքսի արտադրյալները պետք է գումարել: Պարզ նյութերի հարաբերական   մոլեկուլային զանգվածը հաշվելու նպատակով համապատասխան տարրի հարաբերական ատոմային զանգվածը բազմապատկում ենք ինդեքսով, օրինակ.

Mr (O2) = 2Ar (O) = 2 • 16 = 32 Mr (H2) = 2Ar (H) = 2 • I = 2

Բարդ նյութերի դեպքում`Mr (H2 SO4) = 2 Ar (H) + Ar (S) + 4 Ar(O) = 2 • I + 32 + 4•16 = 98Mr (N2O3) = 2 • Ar (N) + 3 • Ar (O) = 2 .14 + 3 . 16 = 28 + 48 = 76Mr (KOH) = Ar (K) + Ar (O) + Ar (H) = 39 + 16 + I = 56

Հարաբերական մոլեկուլային զանգվածը նյութի հիմնական բնութագրերից է:     

Զանգվածային բաժինը ցույց է տալիս, թե տարրի հարաբերական ատոմայինզանգվածի ու ինդեքսի արտադրյալը հարաբերական մոլեկուլային զանգվածի որմասն է կազմում:

Հարցեր և վարժություններ

1. Ինչպիսի՞ն են քիմիական տարրերի զանգվածային հարաբերությունները հետևյալ բանաձևերով արտահայտվող նյութերում.ա) CaF2 բ) CH4 գ) CS2 դ)NO2

ա) CaF2=1 Ca, 2 F

բ) CH4=1 C,4 H

գ) CS2 =1 C, 2 S

դ) NO2=1 N,2 O

2. Լրացրե՛ք բաց թողած բառը. մոլեկուլը նյութի այն ամենափոքր մասնիկն է, որը պահպանում է տվյալ նյութի հիմնական քիմիական հատկությունները: 

3. Գրե՛ք նյութերի քիմիական բանաձևերը, եթե հայտնի է, որ դրանց բաղադրության մեջ առկա են.

ա) կալիումի երկու և ծծմբի մեկ ատոմ — K2S

բ) ածխածնի ու թթվածնի մեկական ատոմ — CO

4. Հաշվե՛ք P2O5, Li2O, Fe3O4 SO3 նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները:

P205=P2+O5=(31*2)+(16*5)=62+80=142

Li2Li2+O=(7*2)+16=14+16=30

Fe3O4=Fe3+O= (56*3)+(16*4)=168+64=232

 SO3 =S+O3=32+(16*3)=32+48=80

5. Հաշվե՛ք կալցիումի օքսիդի (CaO) մոլեկուլի զանգվածը (m0, գ), եթե Mr = 56:

m0=56/1,66•10-24

Mr(CaO)=40+16=54

CaO=56*1.66*10-27=93*10-27=9.3*10-26

6. Նատրիումի հիդրօքսիդի մոլեկուլի զանգվածը 6,6445×1023 գ է: Որքա՞ն է այդ նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը:

Mr(NaOH)=22+16+1=39

6,6445×1023/1,66•10-24=4

7. Գրե՛ք հետևյալ նյութերի բանաձևերը.ա) չհանգած կիր, որի մոլեկուլը կազմված է 1 ատոմ կալցիումից և մեկ ատոմ թթվածնից CaO

բ) ծծմբաջրածին, որի մոլեկուլը կազմված է 1 ատոմ ծծմբից և 2 ատոմ ջրածնից SH2

Գրե՛ք, թե ինչպես են կարդացվում այդ բանաձևերը.

ա) Կալցիի օքսիդ բ)Ջրածնի սուլֆիդ

Հաշվե’ք այդ նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները

ա) CaO

Mr(CaO)=1Ar(Ca)+1Ar(O)=40+16=56

բ) SH2

Mr( SH2)=1Ar(S)+2Ar(H)=32+(2*20)=32+40=72