Ընտանեկան նախագիծ՝ Զատիկի ծեսը և քիմիան

Նպատակը՝
- Սովորողների մոտ զարգացնել ավանդույթների,ծեսերի կատարման սովորույթները և ֆրանք դարձնել ուսումնական
- Նախագծերը առցանց ուսուցման ժամանակ դարձնել ընտանեկան
- Զարգացնել ինքնուրույն աշխատելու ունակությունը,մեդիակրթությունը
- Բացահայտել սննդային ներկերը,որոնք օգտագործվում են զատիկի ծեսի ժամանակ ձվերը ներկելու համար
Ընթացքը մարտի30- ապրիլի 14
Սովորողներին առաջադրվող հարցեր՝
- Բացատրել ծեսի իմաստը
Քրիստոնյա աշխարհը տոնում է Հիսուս Քրիստոսի հարության օրը` սուրբ Զատիկը: Զատիկ բառը կապ չունի զատիկ կենդանու հետ: Զատիկ նշանակում է զատվել, բաժանվել: Զատիկը Հիսուսի հարության տոնն է, նա զատվել է մեռածներից, այդ պատճառով տոնը կոչվում է զատիկ:
Զատկի խորհրդանիշ ձուն ներկում են կարմիր: Երբ Մարիամ Աստվածածինը ձու է բերում Հիսուսի համար, և տեսնում է , որ նրան խաչել են, լացում է և նրա արցունքներին է խառնվում նաև Հիսուսի արյունը և թափվում է ձվերի վրա:
Տոնի ամենատարածված խորհրդանիշը ներկված ձուն է: Հիմնականում օգտագործվում է կարմիր գույնը, որպես Քրիստոսի թափած արյան խորհրդանիշ: Իսկ որտեղի՞ց է առաջացել ձու ներկելու սովորույթը:
Ըստ ավանդության` Մարիա Մագդաղինացին Ավետարանը քարոզելու համար մեկնում է Հռոմ: Տիբերիոս կայսեր ներկայանալով` նրան կարմիր ձու է նվիրում, ասելով` Քրիստոս յարեաւ ի մեռելոց:
Գրիգոր Տաթևացու վկայմամբ` Զատկի օրը կարմիր ձու ենք ներկում, քանի որ ձուն օրինակն է ամբողջ աշխարհի, ինչպես որ իմաստուններն են ասում՝ դրսի կեղևը նմանում է երկնքին, թաղանթը` օդի, սպիտակուցը՝ ջրի, դեղինն էր երկիրն է, այսինքն՝ մեջը, իսկ կարմիր ներկելը նշանակում է, թէ ամբողջ աշխարհը մաքրվեց Քրիստոսի արյունով: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով՝ հռչակում ենք մեր փրկությունը:
Գինին այն խմիչքն է , որը Հիսուսը խմել է իր աշակերտների հետ և որով թրջել է հացը և բաժանել նրանց:
Չամչով փլավի մեջ բրինձը մարդիկ են , իսկ չամիչը Հիսուսի աշակերտներն են, որոնք պետք է տարածեն Հիսուսի խոսքը:
Զատիկի չամիչով փլավի բրինձը խորհրդանշում է ժողովրդին, իսկ չամիչը` հոգևորականներին:
Խորհրդանիշ է նաև ձուկը, որովհետև Հիսուսը իր աշակերտների հետ նաև ձուկ է կերել:
Պասխա կոչվող թխվածքը նույնպես դնում են զատկի սեղանին, այն խորհրդանշում է Հիսուսի փշե պսակը, այս թխվածքի վրա սովորաբար քունջութ են լցնում , որ փշի տեսք տա:
Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում են որպես Զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդը ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։ Պողոս առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է՝ Զատիկ, «…քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց…» ։
Զատիկը Հայերի մոտ տոնվել է ապրիլ ամսին՝ շատ ավելի վաղ, քան քրիստոնեությունն է։ Այն զատիկ է կոչվել ձմեռվանից գարունը զատվելու առթիվ։ Վարկածներ կան, որ սկզբնական շրջանում այն եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր – ցերեկն իրարից զատելու իմաստով։ Հայ հեթանոսական նոր տարում և պարսկական Նովրուզ տոնին, որոնք սկսվում են գարնան գիշերահավասարին, ևս ներկվում են հավկիթներ։
- Ինչ գույներ է օգտագործում ձեր մայրիկը հավկիթները ներկելու համար.
Ես և իմ մայրկը այս տարի ներկցեինք ձվերը կապույտ,կարմիր,կանաչ և ոսկեգույն գույներով:Ստացվեց շատ գեղեցիկ և տոնական.
- Ինչ քիմիական բաղադրություն ունեն այդ ներկերը
Հայկական տարանունները – գունարմատ, տորուն
Դեղաբույսի նկարագրությունը: Տորոնազգիների ընտանիքին պատկանող, 1,5-2 մ երկարության, մանր կարթաձև փշերով պատված, մագլցող ցողունով բազմամյա խոտաբույս է: Ունի նշտարաձև կամ ձվաձև, կոշտ տերևներ:
Կոճղարմատը դարչնակարմիր գույնի է: Ծաղիկները մանր են, ձուլաթերթ, անիվանման, դեղին պսակով: Հասուն պտուղները սև են ու հյութալի, ծաղկում է հունիսից մինչև սեպտեմբեր, իսկ պտուղները հասունանում են սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Բազմանում է սերմերով և կոճղարմատով: Բույսը հողի նկատմամբ պահանջկոտ չէ, աճում է խաղողի և պտղատու այգիներում, թփուտներում, բանջարանոցներում, ճամփեզրերին և այլուր` հաճախ տալով հոծ բուսուտներ: Մեր հանրապետությունում, բացի ներկատու տեսակից, մեծ չափերով հանդիպում է նաև վրացականը, որը բուժական առումով չի զիջում առաջինին: Դեղաբույսը հաճախ հանդիպում է Իջևանի, Էջմիածնի, Արտաշատի, Մեղրու և հանրապետության այլ շրջաններում:
Կոճղարմատը և արմատները պարունակում են օքսիմեթիլ և օքսիանտրախինոնային ածանցյալների 5-6% գլիկոզիդներ, որոնք ճեղքելով տալիս են ներկանյութեր` ալիզարին, քսանթոպուրպուրին, պսևդոպուրպուրին և այլն, միաժամանակ` շաքար, պեկտինային և դաբաղիչ նյութեր, կիտրոնաթթու, խնձորաթթու, գինեթթու, սպիրտ: Տերևներում հայտնաբերված են կիտրոնաթթու, ալկալոիդների հետքեր, իսկ մատղաշ ընձյուղներում` գլիկոզիդ ասպերուլոզիդ:
- Ինչ վնաս կարող են պատճառել այդ ներկերը մարդու օրգանիզմին.
Քանի,որ ներկերը բնական են ևստացված են բացառապես օգտակար հումքերից,այդ իսկ պատճառով վնաս չեն կարող պատճառել:Բացառություն է կազմում շատ օգտագործելը և շատ ուտելը.
- Ինչ քիմիական բաղադրություն ունի հավկիթը,հավկիթի կեղևի բաղադրությունը.
Հավկիթը համարվում է ամենաօգտակար ու սննդարար մթերքներից մեկը: Այն հարուստ է վիտամիններով ու հանքանյութերով և պարունակում է պրոտեին, որը գրեթե ամբողջությամբ յուրացվում է օրգանիզմի կողմից: Սա է պատճառը, որ հավկիթները պետք է պարտադիր կազմեն մարդու սննդակարգի մասը:
Ձվի կճեպի բաղադրությունը համընկնում է մարդու ոսկորների եւ ատամների բաղադրության հետ, խթանում է ոսկրուղեղի արյունաստեղծ պրոցեսը: Հավի ձվի կճեպի օգտագործումը ոչ միայն շատ օգտակար եւ արդյունավետ է, այլեւ այլ հետեւանքներ չունի: Այդ թվում` վարակային հետեւանքներ, ինչը չի կարելի ասել բադի ձվի կճեպի մասին, որը հաճախ վարակակիր է եւ օգտագործման համար` անպիտան: Հավի ձվի կճեպը հատկապես օգտակար է փոքրիկ` 1 տարեկանից սկսած երեխաների համար, որոնց ոսկրերի ձեւավորման համար կալցիումի շատ մեծ քանակություն է անհրաժեշտ: Այն նաեւ կանխում է ռախիտը:
Ձվի կեղևը պարունակում է մեծ քանակությամբ այնպիսի տարրեր, որոնք բուժում են բերանի խոռոչը: Այն պարունակում է կալցիում և թվով 27 հանքային տարրեր: Կեղևն իր բաղադրությամբ նման է մեր ատամներին: Ձվի կեղևներն ատամները սնուցում են անհրաժեշտ քանակությամբ կալցիումով: Պարզապես եռացրեք կեղևը 5 րոպե: Ապա կարող եք ավելացնել դրանք սմուզիներին, կամ աղալ և ավելացնել ուտելիքին:
Մեր ոսկորների հյուսվածքները կազմված են կալցիումից: Սովորաբար, մարդու ոսկորների ու ատամների կազմությունը շատ նման է ձվի կեղևի կազմությանը: Կեղևի օգտակար հատկանիշներից մեկը հենց կալցիումն է, որը կազմում է կեղևի 93%-ը:
Բուժում է ատամները: Բուժում և պաշտպանում է բերանի խոռոչը
Ձվի կեղևը նաև պարունակում է հանքային տարրեր՝ մագնեզիում, ֆոսֆոր, սիլիկոն, սոդա, կալիում, երկաթ, սուլֆատ, ալյումին, և այլն:
Կեղևը կազմված է նաև այնպիսի ամինաթթուներից, ինչպիսիք ենք մեթիոնինը, ցիստեինը, լիսինը, իզոլեուցինը: Այնուամենայնիվ, ճիշտ պատրաստված ձվի կեղևը լավագույն միջոցն է՝ օրգանիզմը կալցիումով սնուցելու համար:
Ձվի կեղևը հատկապես օգտակար է երեխաների համար, քանի որ նրանց ոսկորները փոքր տարիքում ավելի արագ են աճում, հետևաբար՝ ունեն ավելի շատ կալցիումի պահանջ:
Ձվի սպիտակուցը պարունակում է շատ կարևոր ամինաթթուներ, որոնք հարկավոր են օրգանիզմի զարգացման ու գերծառնության համար:
Ձվի սպիտակուցը պարունակում է 17 կկալ, ինչը կազմում է հավկիթի ընդհանուր սննդային արժեքի մոտ ¼ մասը:
Ձվի սպիտակուցը 85%-ով բաղկացած է ջրից, 0.3%-ով՝ ճարպերից, 0.7%-ով՝ ածխաջրերից, ֆերմենտներից ու B խմբի վիտամիններից:
Ձվի դեղնուցը պարունակում է սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, կալցիում, երկաթ, մագնեզիում, ցինկ, ինչպես նաև A, E և B վիտամիններ:
Միջին չափի դեղնուցի մեջ պարունակվում են 2.7 գրամ սպիտակուցներ, 0.61 գրամ ածխաջրեր և 4.5 գրամ ճարպեր:
Բացի այդ, ձվի դեղնուցը պարունակում է պոլիչհագեցած ճարպաթթուներ (18%), մոնոչհագեցած ճարպաթթուներ (52%) և հագեցած ճարպաթթուներ (28%):
Ձվի սպիտակուցն, ընդհանուր առմամբ, պարունակում է 210 մգ խոլեստերին, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ձվի բաղադրության մեջ պարունակվող լեցիտինը հավասարակշության է բերում խոլեստերինի մակարդակը, ինչի շնորհիվ այն դառնում է անվտանգ օրգանիզմի համար:

Հավկիթի երկայնակի կտրվածքի սխեման՝
1. Կեղև
2. Արտաքին մեմբրան
3. Ներքին մեմբրան
4. Կապող թելիկ
5. Դրսի ալբումին (սպիտակուց)
6. Միջին ալբումին (սպիտակուց)
7. Դեղնուցի մեմբրան
8. Միջնորդային սաղմ
9. Սաղմնային սկավառակ
10. Դեղին դեղնուց
11. Սպիտակ դեղնուց
12. Ներքին ալբումին (սպիտակուց)
13. Կապող թելիկ
14. Օդային խցիկ
15. Կեղև
- Հավկիթի մեջ մտնող նյութերի օգուտն և վնասը:
Oգուտն օրգանիզմին օգտակար նյութեր մատակարարելն է:Իսկ վնասը կարող է առաջացնել հետևանքներ շատ օգտագործելու դեպքում.