Հանս Քրիստիան Անդերսեն
Դանիացի հեքիաթագիր (1805-1875թթ.)
Վերլուծություն.
Մի քիչ պատմությունից.
Այս հետաքրքիր հեքիաթը մի տղայի մասին էր,ով ստացել էր նվեր 25 անագե զինվորիկ:Քսանհինգից քսանչորսը իրար նման էին,բայց վերջինը մի հատ ոտք չուներ,որովհետև նրան վերջինն էին ձուլել և դժբախտաբար անագ չէր հերիքել:Այսպիսով նրան տանում են խաղային սենյակ և դնում են մի տեղ:Այդ սենյակում բացի նրանցից կային տարբեր խաղալիքներ,բայց ամենամեծը և ամենագեղեցիկը դա ամրոցն էր,որի մեջ կար մի սիրուն պարուհի,ում վրա սիրահարվում է մեր միոտանի զինվորիկը:
Այսպես,պատմությունը շարունակվում է:Ամեն գիշեր բոլոր խաղալիքները կենդանանում են և սկսում են շարժվել,խաղալ,պարել:Անագե զինվորիկը սիրահարվում է պարուհու վրա,բայց ամաչում է նրա մոտենալ և ասել:Այս ամենը նկատում է ծխախոտի տուփի մեջ թաքնված դևիկը և նրան սպառնում է,իսկ զինվորիկը նրան արհամարում է:Հետո,երբ արդեն առավոտ է լինում,երեխաներից մեկը այդ զինվորիկին դնում է պատուհանագոգին,և պատուհանը հանկարծ բացվում է:Զինվորիկը ընկնում է ցած:Երբ սկսվում է անձրև,զինվորիկին գտնում են երկու տղա,ովքեր թղթից նավակ են պատրաստւմ և նրան դնելով վրան,ուղարկում են առվակով ճամփորդության:Հանկարծ նավակը դուրս է գալիս տախտակների վրայից և նրան ոչ-մեկ չի կարողանում կանգնեցնել:Այդ նավակը պտույտ եկավ,սկսվեց ջրով լցվել և ի վերջո սուզվել:Ջուրը ծածկել էր զինվորիկին մինչև գլուխը:Եվ հանկարծ զինվորիկը սկսեց մտածել իր սիրած պարւհու մասին,ում այլևս չէր կարող տեսնել:Նրան վերջիվերջո կուլ է տալիս մի ձուկ:Այդ ձուկը այնպիսի զարմանալի շարժումներ էր կատարում,որ զինվորիկը շփոթված չր հսկանում,թե որտեղ է գտնվում:Բայց հետո հանդարտվում է:Այդ ձկանը բռնում են,տանում են շուկա և վաճառում են:Միամիտ զինվորիկը տեսնում է պայծառ լույս և հայտնվում է խոհանոցում:Գտնողը բացականչում է ՙՙԱնա՛գե զիվորիկը՚՚:Պարզվում է վաճառելուց հետո բերել էին խոհանոց և սուր դանակով կտրել էին փորը:Հետո նա հայտնվեց իր սկզբնական վայրում:Շարունակում էր նա մտածել իր սիրուհու մասին և երբ ընկավ վառարանի մեջ:Քիչ անց ուժեղ քամին այդ պարուհուն ուղարկում է վառարանի մեջ,ուղիղ անագե զինվորիկի մոտ:Երկուսն էլ վառվում են,և չկա ոչ զինվորիկը,ոչ պարուհին:Պարուհին վառվում է,իսկ զինվորիկը հալվում է:Պարուհուց մնում է միայն վարդակապը,որն այլևս չէր փայլում,սև էր ածուխի պես:
Ահա վերլուծությունը.
Իմ կարծիքը.
Իմ կարծիքով անագե զինվորիկը իր սիրո մասին,պետք է միքիչ շուտ հայտներ պարւհուն,ոչ թե այսպես ձգեր,որն ի վերջո կբերեր երկուսի մահվան: