Ապրիլ ամսվա ամփոփում

Հարցաշարք

1 հարց.

Ինչպես են բազմանում անձրևորդները.

Նրանք երկսեռ են,ունեն իգական և արական սեռական օրգաններ:Նրանք բազմանում են կոկոնի առաջացումից,որի մեջ ձվաբջիջը բեղմնավորվում է:Մարմնի առջևում գտնվում է մուգ գույնի լորձային հաստացում՝այսպես ասած գոտի,որը նույնպես իր դերը ունի բազմացման մեջ:Անձրևորդները հերմաֆրոդիտ կենդանիներ են:

2 հարց.

Նկարագրիր միջատների բազմացումը՝թերի կերպարանափոխություն և լրիվ կերպարանափոխություն.

Թևավոր միջատների զարգացումն հաջորդվում է կերպարանափոխությամբ:Այն լինում է երկու ձև:Թերի և լրիվ:

Թերի կերպարանափոխության զարգացման ժամանակ ձվից դուրս եկած թրթուրն արտաքին կառուցվածքով նման է հասուն միջատին,սակայն տարբերվում է որոշակի թերի զարգացած թևերով:Հասուն միջատի և թրթուրի միջև տարբերությունները վերանում են աճի հետ համընթաց,և թրթուրն սկսում է ավելի նմանին նման չէ հասուն միջատին:Թերի զարգացնող կերպարանափոխության միջատներից են խավարասերները,մորեխները և այլն…

Լրիվ կերպարանափոխության զարգացման ժամանակ ձվից դուրս եկած թրթուրն լիովին նման չէ հասուն տեսակին:Արտաքին կառուցվածքով այն տարբերվում է հասուն տեսակից:Նրա մարմնի գլուխը,փորիկը և կուրծքը նման չէն հասուն տեսակին:Տարբերվում են թևերի բացակայությամբ և որոշ զգայարանների թերի զարգացությամբ:Թրթուրները և հասուն տեսակները տարբերվում են նաև վերջույթների տարբերությամբ:

3 հարց.

Նկարագրիր միջատների շնչառությունը

Միջատների շնչառությունը մարմնի կողերին շնչացքներիև նրանց միացած ճյուղավորված տրախեաների շնորհիվ:Օդը տրախեաների մեջ է մտնում և դուրս է գալիս փորիկի կծկման շնորհիվ:Միջատների շնչառական համակարգի կարևոր հատկությունը այն է,որ բջիջներին թթվածինը հասնում է տեսակետից փոխարինելով արյունատար համակարգով:

4 հարց.

Պատմիր երկկենցաղների արտաքին կառուցվածքի մասին.

Երկկենցաղները վարում են ջրացամաքային ապրելակերպ,ու նրանք առաջինն են,ովքեր դուրս են եկել ցամաք:Ապրում են ջրերում,լճերում,գետերում,ծովերում և այլն…

Նրանց սիրտը եռախորշ է, արյան շրջանառությունը կազմված է երկու շրջանով։ Ցամաքում տեղաշարժվում են զույգ վերջույթներով։Նաև ողնաշարավորների ենթատիպում երկկենցաղները սակավաթիվ օրգանիզմներն են, ունեն մոտ 4,5 հազար տեսակ:

Ի տարբերություն ձկների՝ երկկենցաղների մարմինը տափակացած է մեջքափորային մասով, կազմված է գլխից, իրանից, պոչից և երկու զույգ հոդավորված վերջույթներից։ Մաշկը մերկ է, հարուստ է լորձ արտադրող գեղձերով,մշտապես խոնավ է, որով և պայմանավորված է մաշկային շնչառությունը։ Մաշկային որոշ գեղձեր օժտված են բակտերիներին սպանող հատկությամբ։Գորտերը և դոդոշները մաշկում ունեն թունավոր գեղձեր, որոնցով պաշտպանվում են թշնամիներից։Նրանք դրանցով պաշտպանվում են հանկարծակի հարձակումից:

5 հարց.

Ինչպես են բազմանում երկկենցաղները.

Բոլոր երկկենցաղները սեռական կենդանիներ են և բազմանում են արտաքին բեղմնավորմամբ: Երկկենցաղների բազմացման օրգանները կառուցվածքով շատ նման են ձկների բազմացման օրգաններին: Արական սեռի առանձնյակը ունի զույգսերմնարաններ, որոնք սերմնածորաններով բացվում են կոյանոցի մեջ: Այդ ժամանակ սերմնարանները լցվում են սերմնահեղուկով, որը պարունակում է միլիոնավոր սերմնաբջիջներ: Իգական սեռի ներկայացուցիչի առանձնյակը ունի զույգ ձվարաններ, որոնք ձվատարներով բացվում են կրկին կոյանոցի մեջ:

Անպոչ երկկենցաղներ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Տեսանյութ միջատների մասին

Տեսանյութ երկկենցաղների մասին.

Տեսանյութ օղակավոր որդերի և անձրևորդերի մասին