Թիթեռնիկը Հանս Քրիստիան Անդերսեն

Դանիացի հեքիաթագիր

Թիթեռնիկը մտքին էր դրել ամուսնանալ։Նա որոշել էր կնության վերցնել ամենալավ ծաղիկը։Շուրջը նայելով,նա նկատեց,որ բոլոր ծաղիկները իրենց ցողունների վրա լուռ ու հանգիստ նստած են,որն վայել է դեռ չամուսնացած օրիորդներին։Նա որոշեց ընտրել ամենալավին,բայց ջոկելը այսքանից շատ դժվար խնդիր էր։Նա հոգնեց մտածելուց և թռչեց երիցուկի մոտ։Ֆրանսիացիները այս ծաղիկը անվանում են մարգարտածաղիկ և հավատում են,որ այս ծաղիկը կարողանում է գուշակություններ անել։Համենայնդեպս սիրահարվածները վազում են նրա մոտ պոկում են նրա թերթերը հերթով և ասում են “Սիրում է,չի սիրում”։Թիթեռնիկը մոտեցավ և ասաց.

-“Անթառամ մայրի’կ,դաշտային գեղեցիկ ծաղիկ,ամենաիմաստուն ծաղիկ”:

Հետո շարունակեց համբուրելով նրա պսակաթերթերը։Նա մտածեց,որ պետք է փաղաքշանքով դիմել։Նա հարցեր տվեց,խնդրեց,որպեսզի գուշակի իր բախտը,բայց պատասխան չստացավ։Երիցուկը չէր նեղացել,ուղղակի ինքն էլ էր օրիորդ,և նա ուղղակի զարմացել էր,թե նրան ինչի են մայրիկ ասել։Թիթեռնիկը ևս մի քանի հարց տվեց,բայց պատասխանները չստացավ։Իսկույն նա մտածեց և թռավ այդտեղից։Վաղ գարուն էր,ամեն տեղ բացվել էին զաֆրաններ և ձնծաղիկներ։Թիթեռնիկը,ինպես և մյուս բոլոր պատանիները,փնտրում էր իրենից միքիչ տարիքով օրիորդներին։Տեսնելով մյուս ծաղիկները,նա հասկացավ,որ.

Պուտերը դառնավուն են են,մանուշակները`մելամաղձիկ, վարդակակաչները`պճնասեր են,նարգիզ շատ հասարակ են,իսկ լորենու ծաղիկները շատ մանրիկ են։Նրան ամենից շատը դուր եկավ Սիսեռի ծաղիկը:Նա որոշեց ամուսնանալ նրա հետ,բայց հանկարծ նկատեց մի թառամած ծաղիկ կախված ցանկապատի վրա:Նա հարցրեց,թե ով է այն,իսկ սիսեռը պատասխանեց,որ նա քույրն է:Թիթեռնիկը վախեցավ,որ եթե ամուսնանա այդ ծաղիկի հետ,ապա երբ մեծանա այդպես տգեղ է լինելու:Նա արագորեն փախչեց այդտեղից:

Գարունը և ամառը անցան:Այնքան գեղեցիկ ծաղիկներ էին բացվել,բայց թիթեռնիկը որևէ քայլ չէր արել նրանց հասնելու համար:Թիթեռնիկը ծերացել էր և ավելի էր սսկել կարոտել գարնան թարմությունը:Թիթեռնիկը մտածեց,մտածեց և թռավ գանգուր անանուխի մոտ:Սկսեց խոսել նրա հետ:Ճիշտ է սրա ծաղիկները գեղեցիկ չէին,բայց շատ բուրավետ էին:

Նա առաջարկեց նրա ամուսնանալ,բայց անանուխը հրաժարվեց,ասելով որ երկուսն էլ ծեր են,թող մնան մտերիմներ:

Թիթեռնիկին մի օր հաջողվեց թռչել,մի սենյակ մտնել,որտեղ վառարան էր վառվում,ևամռան պես տաքր էր այնտեղ:Կարծես թիթեռնիկը այստեղ կարող էր հանգիստ ապրել,բայց ինչ կյանք չորս պատի մեջ:Նա մտածեց,թե ինչ պետք է անի այստեղ,նրան պետք է ազատություն,կյանք,այլ ոչ թե չորս պատի մեջ ապրել:Սրանից հետո նա ուզեցավ թռչել դուրս,բայց միամիտ դիպավ պատուհանին:Այստեղ նրան տեսան,հիացան նրա գեղեցկությամբ և,գնդասեղը մարմինը խրելով ամրացրին արկղիկի մեջ,ուրի հազվագյուտ թիթեռների շարքում:Նա մտածեց,որ այժմ նա ծաղիկի ցողունի պես կախված է,որն այդքան էլ ուրախ բան չէ:Սենյակի ծաղիկները ասում էին,որ դա վատ մխիթարություն է,բայց թիթեռնիկը մտածում էր,որ դրանց հավատալ պետք չէ,որովհետև նրանք սխալ բաներ են ասում:Այսքանը.

Ենթադրություն.

Իհարկե թիթեռնիկը ուզում էր տանել ամենալավ,իմաստուն,գեղեցիկ ու իդեալական ծաղիկին:Նա փնտրում էր,բայց ամեն ծաղիկ ունենում էր իր թերությունը:Նա այդ թերությունը հաշվի էր առնում,ու բաց էր թողում իր հնարավորությունը:Այդպես չի կարելի,որովհետև թիթեռնիկը,ինքը նույնպես իդեալական չէ:Մարդիկ այդպես են,իրենց սխալները հաշվի չեն առնում,ուրիշներին են թերագնահատում:Թիթեռնիկը ամեն ծաղիկից լսելով դա հեռանում էր ծաղիկներից,ասելով,որ նրանք արժանի չեն ամուսնանալու իր հետ:Բայց թիթեռնիկը հո իդեալական չէր,նա էլ ուներ թերություններ:Այդպես չի կարելի,մարդիկ այդպես են միշտ:Մարդուն պետք է ընտրել իր լավ կողմերով,բարի կողմերով,իսկ այդ մանր -մունր կողմերը հաշվի առնել պետք չի,որովհետև այս աշխարհում չկան իդեալական մարդիկ և կենդանիներ: