Ամերիկացի հայտնի հոգեբան Աբրահամ Մասլոուն
զարգացրել է պահանջմունքների թերևս ամենահայտնի մոդել ը։ Ըստ այդմ՝ նա պահանջմունքները
բաժանում է հինգ մակարդակների.․


Կենսաբանական/ֆիզիոլոգիական պահանջմունքներ, որոնք պետք է բավարարված լինեն
մյուս պահանջմունքներից առաջ։ Սրանք կենսական կարևորություն ունեցող պահանջմունքներ են։
Դրանց մեջ մտնում են սնունդը, ջուրը, ինչպես նաև
քունը։

քնել,լինել առողջ,կարողանալ մաքուր օդ շնչել,տաք ուտեստ ուտել,ունենալ բաճկոն


Ապահովության և անվտանգության պահանջմունքներ, որոնք ուղղված են ապագային: Այստեղ
կարևորվում է այն, որ առաջին խմբում նշված
պահանջմունքներն իրագործելի լինեն ներկայում,
ինչպես նաև ապագայում: Դրանք ներառում են
օրենքներն ու կանոնները, ինչպես նաև կենսաթոշակային ապահովումը:

լինել հարուստ,ունենալ առողջության ապահովագրություն


Սոցիալական պատկանելիության պահանջմունքներ: Ցանկացած անձ ցանկանում է լինել
հասարակության որևէ օղակի անդամ։ Ընկերներ
ու շփում, ինչպես նաև ընտանիք ունենալու ցանկությունը այս մակարդակին ամենաբնորոշ պահանջմունքներն են։

ունենալ հաջողություններ սպորտում,ունենալ ընկերներ,ամուսնացած լինել,զրուցել դասընկերների հետ


Հարգանքի և ինքնահարգանքի պահանջմունքներ, որոնք ուղղված են անձի ճանաչմանն ու
ինքնահաստատմանը։ Ցանկացած մարդ ցանկանում է հասնել որևէ բանի կամ գովեստի արժանանալ իր արածի համար։

ունենալ հաջողություններ սպորտում,գովեստի արժանանալ ուսուցչու կողմից,լինել սիրված

Ինքնաարտահայտման և ինքնաիրացման պահանջմունքներ: Ցանկացած անձ ունի իր կյանքն
ըստ իր պատկերացումների կառուցելու ցանկություն:

զբաղվել երաժշտությամբ,ուշ ժամի երթևեկել միայնակ,նկարել նկար,ապրել բնակարանում,ունենալ բաճկոն,ունենալ ABS համակարգով ավտոմեքենա,ստանալ աշխատավարձ,նավարկել աշխարհի շուրջը,ցանկացած պահի կարողանալ որևէ բան խմել,հեծանիվը թողնել առանց կողպելու