Այսօր Մայիսի 15 ես իմ ընկերների, ռուսերենի և բանավոր մաթեմատիկայի ուսուցչուհու հետ այցելեցի Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը։ Մենք ժամը 11։10 դուրս եկանք դպրոցից և հասանք ժամը 12։00։ Այդքան էլ երկար ճանապարհ չէր, քանզի թանգարանը գտնվում էր Երևանի կենտրոնում։

Երբ մենք մուտք գործեցինք թանգարան,մեր աչքերի դիմաց միանգամից բացվեցին Փարաջանովի հիասքանչ ստեղծագործությունները։Մենք երկար էինք նայում ամեն գործին,որովհետև տեսքից կարող էին թվալ անմիտ,բայց իրականում նրան իմաստավոր էին։Մեզ ուղեկցողները սկսեցին պատմել Փարաջանովի կենսագրությունը։Մենք իմացանք,որ նա եղել է վրացի,բայց այնքան է սիրել Հայաստանը,որ եկել էր ապրելու այստեղ։Մեզ ցույց տվեցին նրա հիասքանչ կոլլաժները,որոնք ինչ-որ գաղտնիություն ունեին։Ցույց տամ առաջին կոլլաժը.

Այս գեղեցիկ կոլլաժը մեզ ցույց է տալիս երեք ազգերի միությունը՝Հայաստան,Վրաստան և Ուկրաինա։Հա,ի դեպ նա տուն է ունեցել Ուկրաինայում և այնտեղ ապրել է։

Հայաստանը այստեղ պատկերված է պատուհանից դուրս նկարված եկեղեցու տեսքով։Ուկրաինան դա նրա հագուստն է,որն այդ ժամանակ գործվում էր այնտեղ։Իսկ Վրաստանը պատկերված է աջ կողմում նաշխերի տեսքով,որոնք հին վրացական խորհրդանիշներ են։Երկրորդը․

Փարաջանովը տաղանդավոր նկարիչ էր,ով իր հմտություններով կարողանում էր աղբից ստեղծել հրաշք։Նա կարծես կախարդ լինի,ով ամեն մի աղբ կույտից կարողանում է այնպիսի բաներ պատրաստել,որոնց նայելով մարդ մտածում է,թե ինչպես է կարողղացել սա մտածել և իրագործել։Այս կոլլաժը փղի տեսքով է ցուցադրված։Փղի գլուխը Սերգեյը պատկերել է հին պայուսակով,որը կողքերը կապված են հատուկ իրեր,որոնք պատկերում են փղի մարմինը։Աչքերը նա պատկերել է կողմնակի իրերով։Երրորդը․

Քանի,որ Սերգեյին իր երիտասարդ ժամանակներում չէին թույլատրում նկարել իր ժանրի և իր ցանկացած ֆիլմերը,այլ դրա փոխարեն տալիս էին անիմաստ սյուժեներ,մեր տաղանդին այլևս չեն թույլատրում նկարել և ինչ-որ կապ ունենալ կինոռեժիսորության հետ։Եվ նրան պատժում են ուղարկելով նրան տարի բանտ։Երբ դուրս է գալիս նա,սկսում է Դա Վինչիի հանրրահայտ Մոնա-Լիզա նկարներով պատկերել իր տանջանքները և ինչ-որ տեղեր պատկերում է ժպիտ,ուրախություն։Ահա կարող եք տեսնել,իսկ սա նա պատկերել է,երբ դեռ եղել է բանտում։

Այս հերոսին նա անվանել է Ջոկոնդա։

Նա ասում էր,որ երբ դուրս չգա բանտից և այնտեղ մահանա,Ջոկոնդան միշտ լաց է լինելու։Այս բառերով նա ուղարկում է այս կոլլաժը իր ընկերուհուն,որպես սփոփանքի խոսքեր։Ես ցուցադրեցի իմ հավանած նկարները,կոլլաժները,եթե ուզում եք կարող եք տեսնել ավելի այցելելով այդ թանգարան։

Թանգարանից հետո մենք գնացինք զբոսայգի,որտեղ համտեսեցինք համեղ պաղպաղակները,խմորեղենները։Գնումները կատարելուց հետո մենք գնացինք երկրորդ այգին,որտեղ նկարվեցինք արհեստական խոտից պատրաստված ձիերի հետ,զվարճացանք և հետ եկանք տուն։Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը և ես անպայման կուզենավ այցելել ևս ուրիշ թանգարաններ։