Թռչունների արտաքին կառուցվածքը

Թռչունները առաջին տաքարյուն, ողնաշարավոր օրգանիզմներն են:Թռչունները առաջին կենդանի օրգանիզմներն են բնության մեջ, որոնք ունեն մարմնի կայուն ջերմաստիճան՝ +42°C:

Այս ջերմաստիճանը կայուն է և չի ենթարկվում փոփոխության՝ ելնելով արտաքին միջավայրի պայմաններից:Օրգանիզմները, որոնք ունեն մարմնի կայուն, միջավայրի ջերմությունից անկախ մարմնի ջերմաստիճան, կոչվում են տաքարյուններ:Թռչունները սողուններից հետո հիմնական խումբն են, որոնք ողնաշարավորների մեջ գրավել են օդային տարածքը: 

45.jpg

 Օդային տարածությունում թռչելու և ակտիվ կենսակերպ վարելու համար թռչունների օրգանիզմը զարգացել է, հարմարվել և բարդացել: Այսպես՝

  • առջևի վերջույթները վերածվել են թռիչքի թևերի,
  • ունեն իսկական միջնապատով բաժանված քառախորշ սիրտ,
  • մաքուր զարկերակային արյուն,
  • թոքերում շնչառական մեծ մակերես,
  • թեթև ոսկրեր,
  • մարմնի մասնագիտացված արտաքին ծածկույթ՝ փետուրներ:

Թռչունները ունեն չոր մաշկ՝ ծածկված փետուրներով: Համեմատած սողունների՝ թռչունները ունեն լավ զարգացած նյարդային համակարգ:

Թռչունների նյարդային համակարգի զարգացումը հանգեցրել է նրանց բարդ վարքագծի, սեզոնային երևույթների և պայմանական ռեֆլեքսների վառ արտահայտմանը:

49.jpg

 Ենթադրվում է, որ մոտավորապես 150մլն տարի առաջ թռչունները սկիզբ են առել հնագույն սողուններից: Ժամանակակից թռչունները, հավանաբար, ծագել են հնագույն ատամնավոր թռչունների պարզունակ խմբից: Դրանք անտառաբնակ էին, իսկ փետրածածկ թևերը սովոր էին ճյուղից ճյուղ թռչելուն: Այս ձևերը ամենայն հավանականությամբ առաջացել են երկրի հնագույն նստվածքներում հայտնաբերված արքեոպտերիքսից:

Պահպանվել են արքեոպտերիքսի կմախքի և փետուրների դրոշմները ապարներում: Դրանց վերականգնման արդյունքում պարզվել է, որ այն ունեցել է փետրածածկ մարմին, երկար պոչ, այնուհանդերձ պահպանված էին սողուններին բնորոշ հատկանիշները: Ներկայումս արևադարձային անտառների բնակիչ հոացինների ձագերը ծառերի վրա մագլցում են թևերի ազատ մատների օգնությամբ՝ ճյուղերից կառչելով, որը արքեոպտերիքսին բնորոշ հատկանիշ է: 

58.jpg

 Գրաված լինելով ցամաքային, օդացամաքային և ջրացամաքային կենսամիջավայրերը՝ թռչունները հարմարվել են երկրագնդի ժամանակակից պայմանների տարբեր դրսևորումներին: Այդ հարմարվածության արդյունքում թռչունները ունեն ինչպես սննդային, այնպես էլ արտաքին կառուցվածքային, վարքագծային խայտաբղետություն:

Տաքարյունությունը թռչուններին հնարավորություն տվեց հաղթահարել սառցե դարաշրջանը և բնության մեջ գերակշռող դիրք գրավել:Հիմք ընդունելով թռչունների հարմարվածությունը միջավայրի այս կամ այն կոնկրետ պայմաններին՝ առանձնացնում են նրանց էկոլոգիական խմբերը: Դրանք են՝

  • տափաստանային թռչուններ,
  • առափնյա թռչուններ,
  • ճահճային թռչուններ,
  • անտառային թռչուններ,
  • գիշատիչ թռչուններ, 
  • մարդու կողմից բուծվող թռչուններ:

Այժմ հայտնի է թռչունների դասի մոտ 8700 տեսակ, որոնք ընդգրկված են 34 կարգում

52.jpg

 Թռչունների տարբեր ներկայացուցիչների մոտ մարմինը ունի ընդհանուր կառուցվածքային տրամաբանություն: Նրանց մարմինը կազմված է ոչ մեծ կլորավուն գլխից, երկար շարժուն պարանոցից և ձվաձև իրանից և վերջույթներից:  

1. Գլուխ. իր երկու կողմերին կրում է զույգ խոշոր աչքերը, որոնք ունեն երրորդ՝ թարթող կոպ: Աչքերի ետևում գտնվում են լսողական անցքերը, որոնք ծածկված են փետուրներով: Թռչունների որոշ տեսակներ ունեն գլխի վրա գտնվող վառ կատարներ և մորուքներ: Թռչունների ծնոտները վերածվել են կտուցի, որը կազմված է գանգին անշարժ միացած վերնակտուցից և շարժուն ենթակտուցից:

Կտուցը թռչնի կարևորագույն օրգաններից մեկն է, որը պաշտպանականհարձակվողական, այնպես էլ աշխատանքային և սննդառական օրգան:Կյանքի և սննդառության առանձնահատկություններով պայմանավորված՝ կտուցը կարող է ունենալ տարբեր ձև և տեսք: Թռչունների վերնակտուցի հիմքում գտնվում են զույգ քթանցքերը:  

191.jpg

  2. Պարանոց. ապահովում է գլխի շարժուն միացումը իրանին և նրա սահուն շարունակությունն է հանդիսանում:

3. Իրան. կրում է առջևի և հետին զույգ վերջույթները և փետրային պոչը:

4. Վերջույթներ. բոլոր թռչունները տեղաշարժվում են հետևի վերջույթներով ցամաքում, իսկ օդում՝ թռչում, սավառնում կամ ճախրում են թևերի վերածված առջևի վերջույթներով: Առջևի վերջույթներ — թևերը կազմված են բազկից, նախաբազկից, դաստակից: Ծածկված են փետուրներով և հանգիստ վիճակում ծալված են մարմնի կողքերին: Հետևի վերջույթներ — ոտքերը կազմված են ազդրից, սրունքից, կրնկաթաթից և մատներից: Թռչունների մեծ մասի ոտքերը կրում են չորս մատներ, որոնցից երեքը ուղղված են դեպի առաջ, մեկը՝ ետ: 

Վազող թռչունների ոտքերը երկար են: Քայլելիս կամ վազելիս նրանք հենվում են մատների վրա, ջրլողների մոտ մատները միացած են լողաթաղանթով: Թռչունների մի մասի մատները կրում են ճանկեր

63.jpg

 Թռչունների մաշկը կազմված է վերնամաշկից և բուն մաշկից: Թռչունների մաշկային միակ գեղձը պոչուկային գեղձն է, որը գտնվում է պոչային ողերի վրա: Պոչային գեղձի արտազատուկով թռչունները օծում են իրենց մարմինը, ինչի արդյունքում այն դառնում է ճկուն և անջրաթափանց:Բուն մաշկում գտնվում են արյունատար անոթները, փետուրների հիմքերը, մկանային խրձերը: Բուն մաշկի խորը շերտերը նուրբ են և սպունգանման:

Այդտեղ կուտակվում են պաշարային ճարպերը:Վերնամաշկը հատկապես ոտքերի կրնկաթաթի և մատների վրա առաջացնում է սողուններին բնորոշ եղջերային թեփուկներ:Թռչունների ողջ մարմինը, բացառությամբ կտուցի և սրունքից ներքև գտնվող հատվածների, ծածկված է փետուրներով:

Փետուրը թռչունների կյանքը, գործունեությունը և կենսունակությունը ապահովող հիմնական օրգանն է:ՈւշադրությունՈրոշ տեսակի փետուրների վնասումը կամ կորուստը կարող է հանգեցնել թռչունների մահվան:Փետուրները մաշկի եղջերային ծածկույթների ձևափոխումներ են, որոնք միտված են թռչնի ջերմակարգավորման և թռիչքի ապահովմանը:  

62.jpg

 Տարբերակում ենք երեք տիպի փետուրներ՝ ուրվագծային փետուրներ, աղվափետուրներ և բմբուլ1. Ուրվագծային փետուրներ — կազմված են սնամեջ բնից, և նրա երկու կողքերին գտնվող թիթեղանման հովհարներիցԲունը կազմված է առանցքից, որին միանում են հովհարները: 

Հովհարները կազմված են բնից դուրս եկող առաջնային քիստերից, որոնք միմյանց միանում են երկրորդային քիստերով: Ուրվագծային փետուրները դասակարգում ենք. Թափափետուրների — գտնվում են թևերի վրա և ստեղծում են թռիչքային մակերեսը:Ղեկափետուրների — պոչի հովհարաձև փետուրներն են, որոնք կարգավորում են թռիչքը օդում:Ծածկափետուրների — արտաքինից պատում են թռչունի մարմինը և գլուխը: 

2. Աղվափետուրներ — չունեն երկրորդային քիստեր, դասավորված են ուրվագծայինների տակ և պաշտպանում են թռչնին ջերմության կորստից:

3. Բմբուլներ — կարող են լինել թելանման կամ փափուկ քիստերի փնջի տեսքով: 

69.jpg

Փետրածածկույթն առաջնային նշանակություն ունի թռչնի կյանքում: Թռչունները փոքրամարմին կենդանիներ են, իսկ կենդանին որքան փոքր է, այդքան արագ է ցրվում ջերմությունը: Փետուրները պաշտպանում են թռչնին ջերմության կորստից: Սառցե դարաշրջանում նրանք թույլ են տվել, որպեսզի միջավայրի ցածր ջերմաստիճանային պայմաններում ունեն կայուն մարմնի ջերմություն: 

Փետրածածկույթը ուղղակի հնարավոր է դարձնում թռիչքի հնարավորությունը և մարմնին տալիս է շրջհոսելի ձև: ՈւշադրությունԹռչուններին բնորոշ է փետրափոխությունը: Փետուրներն ունեն բազմազան և վառ գունավորում: Թափված փետուրները հատուկ ուշադրություն են արժանացել մարդու կողմից:Որոշ կենդանիների փետուրներ այնքան թանկարժեք են եղել, որ հանդիսացել են հարստության խորհրդանիշներ: 

71.jpg

 Թռիչքով պայմանավորված՝ թռչունների կմախքը բավականին առանձնահատկություններ ունի: Ոսկորները լցված են օդով, թեթև և ամուր են: Թռչունների կմախքը ունի նույն հիմնական բաժինները` I. գանգ, II. ողնաշար, III. գոտիներ, IV. վերջույթներ: I. Գանգ. կազմված է գանգատուփից և կտուցի ոսկրերից:II. Ողնաշար. ունի 5 բաժին՝ պարանոցային, կրծքային, գոտկային, սրբանային, պոչայինՊարանոցային ողերը միմյանց շարժուն միացած են, 9-ից 25-ն են և կարող են պտտվել 180°-ով, բվերի մոտ՝ 270°-ով: 

Կրծքային ողերը սերտաճած են, որոնց ամրացած են կողերը: Կողերը շարժուն հոդավորված են երկու մասի: Միանալով մի կողմից ողնաշարին, իսկ մյուս կողմից կրծոսկրին՝ կազմում են կրծքավանդակը: Թռչունների մեծ մասի կրծոսկրն ունի ողնուց, որին միանում են թռիչքն ապահովող մկաններըԳոտկային և սրբանային ողերը սերտաճելով ձևավորում են սրբոսկր, որը ամուր հենարան է թռիչքի համար: Պոչային ողերը ևս սերտաճում են և ավարտվում պոչուկոսկրով, որին միանում են պոչի ղեկափետուրները: 

11.jpg

 III. Գոտիներ Առջևի գոտի՝ ուսագոտի — կազմված է զույգ կտցոսկրերիցզույգ թիակներիցզույգ անրակներից: Անրակները միանալով՝ կազմում են աղեղ:Ապահովում է թևերի թափահարումը թռիչքի ժամանակ: Ետևի գոտի՝ կոնքագոտի — կազմված է զույգ կոնքերից, դրանցից յուրաքանչյուրը կազմված է սերտաճած երեք ոսկրերից:Հենարան է հանդիսանում հետևի վերջույթների համար: IV. Վերջույթներ. ունեն զույգ վերջույթներ՝  

Առջևի վերջույթներ — կենտ բազուկոսկրզույգ նախաբազկի ոսկրեր՝ ճաճանչոսկր, արմուկոսկր, սերտաճած նախադաստակ և դաստակ, 3 մատներ: Ետևի վերջույթներ — կենտ ազդոսկրզույգ սերտաճած սրունքի ոսկրեր, կրնկաթաթ, 4 մատներ: Թռիչքով պայմանավորված հատկապես լավ են զարգացած թռչունների մկանները: Հատկապես վառ են արտահայտված՝ կրծքային մեծ մկանները — թռիչքի ժամանակ իջեցնում են թևերը:ենթանրակային մկանները — թռիչքի ժամանակ բարձրացնում են թևերը

193.jpg

 Լավ են զարգացած նաև ետին վերջույթների մկանները, որոնք ապահովում են թռչունների լողը, շարժը ցամաքում:

Իմ պատրաստած տեսանյութը․