Այսօր մայիսի 26-ին մենք դպրական խմբով մեկնեցինք դեպի Գութանասար սարը,որը գտնվում էր Կոտայքի մարզում։
Մենք մեկնեցինք,որպեսզի հաղթահարենք Գութանասար բարձունքը և դա մեզ հաջողվեց։
Սարի բարձրությունը 2,299 մետր է,լանջի թեքությունը մոտ 450․
Գտնվում է Կոտայիք մարզի Ֆանտան գյուղից 2,5 կմ հարավ,իսկ Ջրաբեր գյուղից 4,5 կմ հարավ-արևելք․Դուրս եկանք ժամը 9։20 և այնտեղ հասանք 10-ին։Սկսեցինք բարձրանալը ժամը 10։20 և հասանք վայր ժամը 12։30։
Ճանապարհը այդքան էլ երկար չէր,տեղ-տեղ հետաքրքիր էր ու հաճելի։Մենք գտնում էինք տարբեր բույսեր,որոնք օգտագործում ենք տարբեր ուտելիքներ պատրաստելու համար,թթուներ դնելու համար,թեյ պատրաստելու համար և այլն․․

Սա հանգած հրաբուխ է,որի տափաստանները հարուստ են բնությամբ,իսկ խառնարարի մոտակայքերը դարձել են հսկայական մարգագետիններ։ Այս վայրը հարուստ է պեմզայի պաշարներով։

Ճանապարհին տեղ-տեղ կանգ էինք առնում,որպեսզի հանգստանանք,հետո արդեն շարժվում էինք։Անցնելով 2-ից ավել կմ,քայլելով 10000-ից ավել քայլ,մենք վերջապես հասանք գագաթ։Գագաթին նստեցինք հանգստացանք և խոսեցինք բարդ պայմաններում գոյատևելու մասին։Մեզ պատմեցին,թե ինչպես գոյատևել դժվար վայրերում և ցույց տվեցին,թե ինչպես կապենք պարանով ուժեղ,ամուր կապեր։Մեզ ցույց տվեցին,թե ինչպես կապել 8-նյակ մեկ կապով և ուրիշ կապեր։Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը և ես անպայման կուզենամ շարունակել։Ես պատրաստել եմ տեսնյութ,որտեղ բացատրելով ու մանրամասն պատմելով ուսումնասիրում եմ տարածքը,կարող եք դիտել․
Անչափ շնորհակալ եմ կազմակերպիչներից,որ այսպիսի անմոռանալի ճամփորդություն կազմակերպեցին․