Այս շաբաթ սկսվեցին մեր ճամբարային օրերը։Ճամբարի ընթացքում մենք մասնակցում ենք տարբեր ճամփորդությունների,զվարճանքների և տարբեր խաղերի։Զբոսնում ենք քաղաքով մեկ,թափառում ենք հետաքրքիր վայրերում և ուրախ անցկացնում ենք մեր այս տարվա վերջին օրերը։Այս անգամ մենք որոշեցինք գնալ Հրազդան գետի ափ և թափառել այնտեղ։
Հասնելով նշանակված վայր մենք սկսեցինք թափառումները։Մեր նպատակն էր տեսնել Երևանյան լճի մոտակայքում գտնվող քարանձավները։Բայց դա մեզ չհաջողվեց,քանի որ վտանգավոր տեղանք էր։

Մենք որոշոցինք քայլել ափի կողմով։
Հրազդան գետը կիսում է մեր քաղաքը երկու մասի։Մասերը հենց կողմերի անուններով էլ կոչել են` Աջափնյակ և Ձախափնյակ։Մենք քայլեցինք ձախ ափով։
Մենք իմացանք,որ գտնվում ենք ձախ մասում,երբ նայեցինք գետի հոսքին։ Մենք ունեցանք շատ կանգառներ տարբեր վայրերում։
Մենք նկատեցինք,որ գետը և ընդհանուր լիճը շատ աղտոտված են։Դրա պատճառը կարիքների,աղբի թափել է գետի մեջ։Ինչպես գիտենք գետի մոտակայքում կան հյուրատներ,հյուրանոցներ,տներ և շենքեր։Եվ գումար հատկացնելու փոխարեն,մարդիկ որոշել են իրենց կարիքները հոգան և սանհանգույցների կեղտերը,աղբերը թափվեն հենց այս գետը։Բացի այդ մարդիկ չմտածելով բնության,ձկների ե շրջապատող բուսականության մասին դեն են նետում իրենց աղբերը և կուտակված իրերը։Այդ ամենը տհաճ հոտ է առաջացնում և աղտոտում է գետը։Երբեք մի աղտոտեք գետերը,լճերը,որովհետև դա անելով դուք վնաս եք պատճառում բնությանը։
Երկար քայլելուց հետո մենք հասանք Լենինգրադյան փողոց,որից հետո սկսեցինք շարժվել դեպի Հաղթանակի կամուրջը։Երբ հասանք տեղ սկսեցին արդեն շարժվել դեպի Երևանի մանկական երկաթուղու գծերով։Երկար քայլելուց հետո հասանք մի կայարանի մոտ։Եվ ի մեր բախտի հենց այդ պահին մեզ կողքով անցավ գնացքը,որի մեջից մեզ էին նայում տասնյակ մարդիկ և երեխաներ։Քանի,որ մենք գիտեինք,որ գնացքը գնացել է և հետ է գալու մենք որոշեցինք սպասել մինչև անցնի և հասնի սկզբնական կայարան։Երբ գնացքը մեզ կողքով կրկին անցավ և սլացավ դեպի երկաթուղու,մենք որոշեցինք արագ քայլով հասնել տեղ,որպեսզի հերթական անգամ կողքով չանցնեք։Եվ ահա մենք հասանք Երևանի մանկական երկաթուղի։Ես երբ փոքր էի գրեթե ամեն շաբաթ այցելում էի այստեղ և նստում էի այդ գնացքը։Բարձրանալով աստիճանները մենք հասանք ելքի մոտ և դուրս եկանք այդ վայրից։Դրանից հետո թունելով անցանք և հասանք Պրոսպեկտ։Թունելով հետաքրքիր էր անցնելը,մենք ճանապարհին երգում էինք,զվարճանում էինք և ուրախանում էինք։Երբ դուրս եկան թունելով որոշեցինք պատվիրել տաքսի և հասնել դպրոց,ինչը մենք արեցինք։
Սա շատ հետաքրքիր ճամփորդություն էր,որովհետև մենք իմացանք թե ինչ վիճակում է գտնվում մեր երկրի ջրային էկոլոգիան,իմացանք թե ինչպես կարող ենք թափառել հետաքրքիր վայրերում և լավ ժամանց անցկացրեցինք։Եվ ահա անցնելով 15000 քայլ,10 կմ ճանապարհ մենք հասանք դպրոց,որից հետո գնացինք տուն։Սա անմոռանալի ճամփորդություն էր։
Մենք.


















