Նախագիծ`Մեկ տարրի պատմություն


Նպատակը`


1.Կրկնել ամբողջ 7-րդ դասարանի թեմաները
2.Զարգացնել սովորողների մոտ  ինքնուրույն աշխատելու և իրենց ստեղծագործական աշխատանքի ներկայացնելու կարողությունները  և ունակությունները


Ընթացքը`
Սովորողները ընտրում են  իրենց ցանկացած տարրը,պատասխանելով հարցերին         պրեզենտացիայի կամ ֆիլմի ձևով ներլայացնում իրենց բլոգներում


Հարգեր կրկնողության համար

1.Ինչ է ուսումնասիրում քիմիան,ինչ բնագիտական գիտություններ գիտեք

Քիմիան ուսումնասիրում է նյութերը՝նրանց կառուցվածքը,բաղադրությունը և կիռարումը։

Բնական գիտություններից են օդևերաբանությունը,աշխարհարգությունը,կենսաբանությունը,ֆիզիկան,աստղագիտությունը,էկոլոգիան և իհարկե քիմիան։

2․Մարմին,նյութ,բերել օրինակներ

Մարմին-Բաժակ,մեխ,աթոռ,սեղան,գրիչ

Մարմինները կազմված են նյութերից,մարմինները այն բոլոր իրերն են որոնք շրջապատում են մեզ։

Նյութ-ապակի,փայտ,ալյումին,երկաթ,մետաղ

Նյութերից են բաղկացած մարմինները։

3․Պարզ և բարդ նյութեր,բերել օրինակներ

Պարզ նյութերը կազմված են մեկ տարրից,իսկ բարդ նյութերը 1-ից ավելի․

Պարզ-երկաթ,ալյումին,ազոտ,ցինկ,ֆոսֆոր,ջրածին

Բարդ-կերակրի աղ,շաքար,ջուր,ածխաթթու գազ

4․Ֆիզիկական,քիմիական երևույթներ,բերել օրինակներ

Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:Երբ տեղի է ունենում ֆիզիկական երևույթ, փոփոխության կարող են ենթարկվել  նյութի ագրեգատային վիճակը, խտությունը, առարկայի չափսը կամ ձևը, սակայն նյութի բաղադրությունը և կառուցվածքը անփոփոխ են մնում: Նոր նյութեր չեն առաջանում

Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը փոխարկվում են  մեկը մյուսի, այսինքն նոր նյութեր են առաջանում:Քիմիական երևույթները, նաև անվանում են քիմիական ռեակցիաներ։Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են գույնի և հոտի փոփոխություն,նստվածքի,ջրի և առաջացումը, ջերմության կլանում կամ անջատում:

Ֆիզիկական երևույթներ-բաժակի կոտրվելը,կայծակ՝ամպրոպ,մոմի,սառույցի հալչելը,ջրի գոլորշիանալը,ջրի սառչելը․

Այս դեպքերում փոխվեցին ագրեգատային վիճակները,չափսերը,ձևերը,բայց նոր նյութ չառաջացավ,բաղադրությունը նույնպես չփոխվեց։

Քիմիական-երկաթի ժանգոտումը,կաթի թթվելը,ձվի նեխելը,այրումը

Այս դեպքում նոր նյութեր առաջացան,բաղադրությունը փոխվեց,առաջացան գույներ,հոտեր և այլն․․․

5․Սահմանել մոլեկուլ,ատոմ հասկացողությունները,ատոմի բաղադրությունը;

Ատոմ

Ատոմները նյութի փոքրագույն,քիմիապես անբաժանելի մասնիկներն են:

Ատոմները նյութի փոքրագույն մասնիկներն են,որոնք անհնար է քիմիապես բաժանել։Միևնույն քիմիական տարրի ատոմները ունեն նույ կշիռը,տարբեր տարրերի ատոմներ ունեն տարբեր կշիռներ։

Ատոմ բառը թարգամանաբար նշանակում է անբաժանելի

Ատոմը կազմված է էլեկտրոնից, պրոտոնից և նեյտրոնից։Սակայն,ջրածնի ատոմը նեյտրոն չունի, իսկ հիդրոնը չունի էլեկտրոն։

 Ատոմը էլեկտրաչեզոք ,որովհետև պրոտոնների և էլեկտրոնների թիվը հավասար են իրար:Պրոտոնների և էլեկտրոնների թիվը հավասար է տարրի կարգաթվին :

Էլեկտրոն — , e

Պրոտոն + , p

Նեյտրոն () , n

Ատոմի միջուկի կառուցվածքը: Իզոտոպներ — դաս։ Քիմիա, 7-րդ դասարան.

Մոլեկուլ

Մոլեկուլը նյութի այն ամենափոքր մասնիկն է, որը պահպանում է տվյալ նյութի հիմնական քիմիական հատկությունները: Մոլեկուլները կազմված են ատոմներից:

6․Ինչ ատոմամոլեկուլային տեսության կետեր գիտեք

Նյութերը կազմված են մոլեկուլներից,ատոմներից,իոններից ,

Մոլեկուլները և ատոմները մշտապես գտնվում են շարժման մեջ:

Նյութի ագրեգատային վիճակը կախված է մոլեկուլների միջև տարածությունից:Ինչքան մոտիկ են,ապա պինդ է,միքիչ հեռու հեղուկ,շատ եմծ հեռավորության վրա՝արդեն գազ։

Ֆիզիկական երևույթների ժամանակ և մոլեկուլները ,և ատոմները պահպավում են :

Քիմիական երևույթների ժամանակ մոլեկուլները քայքայվում են,ատոմները պահպանվում են։

Պարզ են կոչվում այն նյութերը,որոնք կազմված են մի տեսակի ատոմներից կամ մի տարրի ատոմներից ,բարդ են կոչվում այն նյութերը որոնք կազմած են տարատեսակ մեկից ավելի ատոմներից։

7․Հարաբերական ատոմային,մոլեկուլային զանգված

Հարաբերական ատոմային զանգվածը,որը նշանակում ենք Ar,r լատիներեն  relative(հարաբերական) բառի սկզբնատառն է։Ցույց է տալիս,թե մեկ ատոմի զանգվածը քանի անգամ է մեծ զ.ա.մ- ից :

Զ․Ա․Մ․- Զանգվածի ատոմային միավոր

Մոլեկուլային զանգված

Հարաբերական մոլեկուլային զանգվածը ցույց է տալիս, թե քանի անգամ է մեկ մոլեկուլի զանգվածը մեծ զ.ա.մ.-ից

8․Տարրերի առաջին դասակարգումը,ինչպես է ստեղծվել պարբերական համակարգը

Պարբերական աղյուսակը ստեղծել է ֆիզիկոս Մենդելեևը։117 տարր է հայտնի մեզ այս պահին,որոնք հայտնաբերվել են։Քանի,որ տարրերը շատ էին,դրանք սկսեցին դասակարգել։Սկզբից դասակարգում էին ըստ ատոմների մեծության,հետո սկսեցին դասակարգել մեզ հայտնի ձևով։

Մենդելեևը հայտնաբերել է պարբերականության օրենքը և կազմել քիմիական տարրերի պարբերական աղյուսակը։ Տարրերի պարբերական համակարգում տարրերը դասավորված են ըստ կարգահամարների՝ ատոմների միջուկներում եղած պրոտոնների թվի աճի։Քանի որ շատ էին տարրերը և ցաքուցրիվ էր նրանց վիճակը Դ.Ի. Մենդելեևը համարակալեց և դասակարգեց:

Տարրերի առաջին դասակարգումը`Մետաղներ և ոչմետաղներ

Քիմիական տարրերը բաժանվում են մետաղ պարզ նյութ և ոչ մետաղ պարզ նյութ առաջացնողների։Եթե տվյալ քիմիական տարրին համապատասխանող պարզ նյութը մետաղ է (ունի մետաղական փայլ, բարձր ջերմա- և էլեկտրահաղորդականություն, կռելիություն, կոփելիություն և այլն), ապա դրան համարում են մետաղական տարր։Ոչ մետաղական տարրեր են համարվում նրանք, որոնց առաջացրած պարզ նյութերը ոչ մետաղներ են։

Ինչու էր թերի այդ դասակարգումը

Այդ դասակարգումը թերի է, որովհետև գտնվեցին մետաղներ, որոնք ունեին ոչ մետաղական հատկություններ

9․Պարբերություններ,ինչ է ցույց տալիս պարբերության համարը

Պարբերությունները հորզոնական շարքերն են,որոնք սկսվում են ալկալիական մետաղներով և վերջանում են ազնիվ գազերով։

Գրված են ըստ կարգաթվի մեծացումով։

10․Կարգաթիվ,ինչ է ցույց տալիս տարրի կարգաթիվը

Տարրերի համակարգում տարրերը դասավորված են ըստ կարգաթվերի,որոնք գրված են աճման կարգով,և ցույց են տալիս ատոմների միջուկներում եղած պրոտոնների թիվը:

Օրինակ՝Լիթիում Li 3-ն է ըստ կարգաթվի,ուրեմն պարունակում է 3 պրոտոն։

11․Խմբեր,ենթաղմբեր,ինչ է ցույց տալիս խմբի համարը

Մենդելեևի պարբերական աղյուսակում 118-րդ տարրը կկրի մեծանուն հայ գիտնական  Յուրի Օգանեսյանի անունը

Ցույց է տալիս նյութի վերջին շերտի էլեկտրոնների թիվը

Օրինակ՝Լիթիում

1,2,այսպես․