Ամառն ավարտվեց,եկավ աշունը՝սեպտեմբերը։ Ավարտվեցին զվարճալի շոգ և ուրախ օրերը։ Սկսվեցին դպրոցական օրերը։ Ամառն ես անցկացրեցի շատ հավես,ուրախ և հպարտ։ Ինչու հպարտ,որովհետև այս ամառ ես որոշեցի գնալ Սևանա լճի ափին գտնվող Երկրապահների <<Ծովինար>> ճամբարը։
Մեկնեցինք հուլիսի 9-ին։ Քանի,որ ճամբարը երկու տարի փակ էր,ուստի մենք առաջին հերթափոխը ներկայացնելով,պետք է կատարեինք բացման արարողությունը։Իսկ հիմա կասեք,ինչու էր արդյունավետ։Արդյունավետ էր,որովհետև ես այնտեղ սովորեցի լինել ավելի կարգապահ,ավելի կոկիկ և իմ իրերի հանդեպ ավելի ուշադիր։Ճամբարը ոնց,որ լիներ փոքրերի բանակ,որտեղ ամեն մեկը իր մասին էր հոգ տանում։Ինչպես բանակում,այնպես էլ այնտեղ,մենք արթնանում էինք ժամը 6-ին ու աշխատում էինք գրաֆիկով,որը նշանակված էր ամեն ջոկատի համար։Ես սովորեցի գրաֆիկով աշխատել,գրաֆիկով իմ օրը անկցացնել։ Սովորեցի ենթարկվել մեծերին,պաշտոնյա մարդկանց,ովքեր այնտեղ ղեկավարում էին։ Հպարտ եմ,որ կարողացա գնալ այդ ճամբարը։ Բացման արարողությունը տեղի էր ունեցել հուլիսի 17-ին։ Բացման խոսքն ասողը դարձել էի ես։Խոսքից սովորել եմ լինել իմ ուժերին վստահ,չլարվել ու վատ բանի մասին չմտածել։Թեկուզ և բոլորն ինձ էին նայում,ամբողջ երկիրը,ես միևնույնն է լարված չէի,նույնիսկ հպարտ էի,որ այդ որոշ չափով դժվար գործը ինձ էին վստահել և չէին սխալվել։

Ճամբարը փակվեց օգոստոսի 23-ին։Ես շատ ուրախ օրեր անցկացրեցի,ավելի մոտիկից ճանաչեցի իմ երկրապահ ընկերներին,ծանոթացա տարբեր ջոկատներից մարդանց հետ և ունեցա ընկերներ Հայաստանի տարբեր ծայրերից, նաև սովորեցի բանակային կյանքին։Ես շատ ուրախ եմ և շատ կցանկանամ նորից գնալ այնտեղ։