Սեպտմեբրի 4-ին,ես ընկեր Անահիտի և համադասարանցիներիս խմբի հետ մեկնեցի Ուրցաձոր,տեսնելու Սուրբ Կարապետ վանքը։Սուրբ Կարապետ վանքը գտնվում է Արարատի մարզում։Մենք մեկնեցինք <<Սուրբ Երրորդություն>> եկեղեցու դեմից ժամը 9-ին։Ժամը 1։30 մենք ժամանեցինք Ուրցաձոր։

Որպեսզի ճամորդությունը ավելի հետաքրքիր լիներ մենք քայլեցինք 3 կմ և ուսումնասիրեցինք տարբեր բույսեր,ծառեր և այլն․․․

Ճանապարհին հանդիպեցինք տասնյակ ալոճի ծառեր,որոնք չափից շատ մեծ էին։ Նկարում այդ շրջանաձև բույսերը,որոնք աճում են գետնին կոչվում են գազեր,նրանք հին ժամանակներում օգտագործվում էին,որպես վառելիք։

Պատմություն․

Հովհաննես Կարապետի վանք, վանքային համալիր, ճարտարապետական հուշարձան Հայաստանի Արարատի մարզի Լուսաշող գյուղից 6 կմ հարավ-արևմուտք, Զնջռլու գյուղատեղիում, Ուրծի լեռների հյուսիսային փեշին, Վեդի-Լուսաշող ճանապարհի աջ կողմում։

Զնջռլուն լքված գյուղ է,որը մենք ճանապարհին տեսանք․

Արձանագրություններից մեկի համաձայն վանքը հիմնել են Օրբելյանները 14-րդ դարի սկզբներին, որպես իրենց տոհմական գերեզմանատեղի։ Այդ ժամանակ Ուրծաձոր գավառը գտնվում էր Օրբելյանների իշխանության ներքո։ Մյուս արձանագրությունները նվիրատվական են։ 1593 թվականը կրող մի այլ արձանագրույունում փորագրված է, որ այդ ժամանակ շեն է եղել վանքը։ 1725 թվականը կրող արձանագրությունից հասկացվում է, որ այդ ժամանակ վանքը եղել է ավերակ և լքված վիճակում։ Վանքը և նրան մոտիկ գտնվող մյուս վանքերը ավերվել են 1679 թվականի մեծ երկրաշարժից։

Հովհաննու Սուրբ Կարապետ վանքը բաղկացած է մեկ եկեղեցուց, զանգակատնից, դամբանատնից, պարսպապատ է, պարսպից ներս պահպանվել են վանքի միաբանության բնակելի շենքերի մնացորդները և փոքրիկ գերեզմանոցը։

Զանգակատուն

Գտնվում է ժամատան արևմտյան կողմում՝ նրան կից այնպես, որ վերջինիս արևմտյան պատը ընդհանուր է երկու շենքերի համար։ Անհայատ է կառուցողի անունը և կառուցման ճշգրիտ ժամանակը։ Հավանաբար կառուցվել է 14-րդ դարում։

-Սուրբ Կարապետ վանական համալիր.jpg

Անչափ շնորհակալ եմ,որ այսպիսի հնարավորություն ունեցա։Հաջորդ անգամ նույնպես կցանկանամ մասնակցել այսպիսի ճամփորդությունների)