Այսօր որոշեցի հավաքել փաստեր ճանաչված երկիր՝Ֆրանսիայի մասին։Հավաքել եմ հետաքրքիր տեղեկություն,որոնցից մի մասին ես տեղյակ չէի։Կատարել եմ հետազոտական աշխատանք,օգտվել եմ հետևյալ կայքերից։
Կայքեր։
1. Սովորաբար եվրոպացիների մեծ մասի համար, մասնավորապես` ֆրանսիացիների, «OK» ժեստը համարվում է վիրավորանք և նվաստացում, այսինքն մարդը ոչնչություն է` զրո:

2. Ֆրանսիան համարվում է հեծանվի և բալետի հայրենիքը։
3. Օրենքի համաձայն` ֆրանսիացիները տարեկան ամենաքիչը ունեն հինգ արձակուրդային շաբաթ։
4. Երեք շուշանները, որոնք պատկերված են Ֆրանսիայի զինանշանին, խորհրդանշում են կարեկցանք, արդարություն և ողորմածություն:
5. Ամեն տարի Ֆրանսիան հյուրընկալում է ավելի քան 67 մլն տուրիստ, դա ավելին է, քան Ֆրանսիայի բնակչությունը:

6. Ֆրանսիայում թեյավճարը արդեն իսկ ընդգրկված է լինում հաշվի մեջ և կազմում է ընդհանուր հաշվի 15 %-ը:
7. Փարիզի «Նոր կամուրջը» իրականում ամենահին կամուրջն է բոլոր քաղաքային կամուրջների մեջ:
8․ Երեք հարյուր ճանաչված մշակութային գործիչներ բողոքի նամակ են գրել ընդդեմ Էյֆելյան աշտարակի` նշելով, որ այն աղավաղում է Փարիզի տեսքը:
9․Աշխարհահռչակ «Մուլեն Ռուժ» կաբարեի բացումը նվիրված է եղել Էյֆելյան աշտարակի շինարարության ավարտին և Փարիզի 1889 թվականի ցուցահանդեսի բացմանը:
10․ Առավոտյան ժամը 08:00-20.00-ն ընկած ժամանակահատվածում ֆրանսիական ռադիոալիքներում հնչում են միայն ֆրանսիական կոմպոզիտորների ստեղծագործությունները:
11. Ֆրանսիայում պաշտոնական, պետական լեզուն ֆրանսերենն է, բայց առանց անգլերենի իմացության դուք ոչ մի կերպ չեք կարող աշխատանք գտնել, և ոչ մի ֆրանսիացի չի կարող հասկանալ, թե այդ ինչպե՞ս է, որ դուք չգիտեք անգլերեն: Նրանք դեռ կարող են հասկանալ, որ դուք չգիտեք ֆրանսերեն, բայց ինչպե՞ս կարող է պատահել, որ դուք չիմանաք անգլերեն!
12. Ֆրանսիացիները ատում են McDonalds-ը:
13. Ժամանակակից ֆրանսերենում «Օղի (водка)» բառը ունի 2 գրելաձև՝ wodka — լեհական և vodka — ռուսական օղիների համար:
14. Ֆրանսիական գինիների մասին կարելի է երկար խոսել: Ընդհանրապես, շատերի կարծիքով, ֆրանսիական գինիները լինում են 2 տեսակի. գինիներ, որոնք ձեզ դուր չեն գալիս, և գինիներ, որոնք ձեզ դուր են գալիս: Նույնը կարելի է ասել օծանելիքի մասին:
15. Ֆրասիայում շատ են ծխողները, հատկապես երիտասարդության մեջ, և դա զարմանալի է, եթե հաշվի առնել, որ այնտեղ մեկ տուփ ամենաէժան ծխախոտը արժե 5-6 եվրո:
16. Ֆրանսիացիները շատ հարգալից և շփվող են:
17. Ֆրանսիայում արգելված է ոչ մարդկային դեմքով տիկնիկների վաճառքը:
18. Ամենատարածված սպորտաձևերն են ֆուտբոլը, բասկետբոլը և ռեգբին:
19. Բնակչության կենսամակարդակը շատ բարձր է: Օրինակ՝ ֆրանսիական «չքավոր» ընտանիքը կարող է բնակվել շատ լավ նորոգված 3 սենյականոց բնակարանում՝ հեռուստացույցով, համակարգչով և այլ տեխնիկայով:

20. Կրթության մակարդակը շատ բարձր է: Նրանց դպրոցներում 10-11-րդ դասարանների ուսումնական ծրագիրը հավասարազոր է մեր բուհերի 2-րդ կուրսի ծրագրին:
21. Եթե Ֆրանսիայում մի քանի օր օդի ջերմաստիճանը -20 աստիճանից ցածր լինի, Ֆրանսիան «կմահանա»: Այնտեղ +10С-ն էլ է համարվում ցուրտ եղանակ:
22. Երեկոյան ժամը 9-ից հետո ոչ մի խանութ չի աշխատում, նույնիսկ դեղատները չեն աշխատում: Բացառությամբ միայն արաբական խանութների:
23. Ամանորին եղևնի զարդարելու ավանդույթը եկել է Ֆրանսիայից:
24. Ֆրանսիայում արտադրվում է ավելի քան 300 տեսակ պանիր:
25. Ֆրանսիայում օրական լույս է տեսնում ամենաքիչը 2 խոհարարական գիրք:
26. Ամեն տարի Ֆրանսիան հյուրընկալում է ավելի քան 67 մլն տուրիստ, դա ավելին է, քան Ֆրանսիայի բնակչությունը:
27. Ուսումնասիրությունների համաձայն՝ 2004 թվականի տվյալներով ֆրանսիացիների 44 տոկոսը աթեիստ է:
28. Ֆրանսիացի գրող Անդրե Ժիդի խոսքերով «Ֆրանսիացիները վատ տրամադրության մեջ գտնվող իտալացիներ են»:
29. Ֆրանսիական որոշ բուրժուական ընտանիքներում մինչև հիմա երեխաները ծնողներին դիմում են «Դուք»-ով:
30. Ֆրանսիական մյուս քաղաքների բնակիչները չեն սիրում փարիզաբնակներին:

31. Ֆրանսիայում գրեթե իսպառ բացակայում է կոռուպցիան: Օրինակ՝ ոստիկանին կաշառք առաջարկելիս նա ոչ միայն չի վերցնի, այլև առաջարկողին կպատժի օրենքով սահմանված կարգով:
32. Սովորական աղավնուն ֆրանսիացիները անվանում են «թռչող առնետ»:
33. Իսկական ֆրանսիական շամպայնի մեկ շշի մեջ 49 միլիոն պղպջակներ կան:
34. Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Սեն-Միշել վայրը Ատլանտյան օվկիանոսի ջրհեղեղների և սելավների պատճառով օրվա մեջ երկու անգամ վերածվում է կղզու և երկու անգամ էլ` թերակղզու:
35. Փարիզյան այգիներում հնարավոր է տեսնել բազմաթիվ մեղվի փեթակներ, իսկ ֆրանսիացիների մեծ մասը մեղվաբուծությյան կուրսերի հաճախելուց հետո փեթակներ են պահում իրենց պատշգամբներում:
36. Ֆրանսիայում աճում են մի քանի տեսակի չայրվող ծառատեսակներ:
37. Հենց Բուրգունդիայում են ավելի քան 2.5 հազար տարի առաջ սկսել օգտագործել խաղողի բերքը:

Փաստեր Փարիզի մասին
1․Փարիզը զբաղեցնում է առաջին հորիզոնականն աշխարհում իր գրադարանների քանակով: Ընդհանուր առմամբ Փարիզում կա մոտ 830 գրադարան:

2. Ֆրանսիայում է գտնվում շուրջ տասը ազատության արձան, որոնցից հինգն ընդ որում հենց Փարիզում է տեղակայված: Ազատության արձանները խորհրդանշում են ֆրանսիացիների ու ամերիկացիների ընկերությունը:

3. Ֆրանսերենով ամենաշատն ամենևին էլ Փարիզում չեն խոսում: Պարզվում է այս լեզուն ամենաշատն օգտագործում են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, ավելի կոնկրետ Կինշասա քաղաքում, որի ֆրանսախոս բնակչությունն ավելի քան 10 միլիոն է:

4. Ֆրանսիայի ամենահին սրճարաններից մեկը գտնվում է Փարիզում: Այն բացվել է 1686 թվականին և ստացել «Պրոկոպ»/(Le Procope) անվանումը: Լեգենդի համաձայն, այստեղ էին հավաքվում ժամանակի փիլիսոփաներն ու գրականագետները դրա համար էլ սրճարանը հայտնի է որպես առաջին գրական սրճարան և գտնվում է Լատինական թաղամասում:

5. Պոն-Նեոֆ. այսպես է կոչվում Փարիզի ամենահին կամուրջը: Այն կառուցվել է 1604 թվականին և համարվում է Փարիզի խորհրդանիշներից մեկը: Ի դեպ անվանումը թարգմանաբար նշանակում է «Նոր կամուրջ»:

6. Աշխարհում գոյություն ունի 38 քաղաք, որ կրում է Փարիզ անունը. Միացյալ Նահանգներում, Շվեյցարիայում և անգամ Պանամայում:

7. Փարիզի ամենակարճ փողոցը rue des Degrés-ին է, որի երկարությունն ընդամենը 6 մետր է:

8. Փարիզում յուրաքանչյուր օր նկարահանվում է 10-ը գովազդային հոլովակ: Ի դեպ, Փարիզի փողոցներում նկարահանումներ անելն անվճար է, իսկ հատուկ կետերում միայն գանձվում է մուտքի վճար, որն ուղղվում է քաղաքի պետբյուջե:

9. Իր 302 կայարաններով Փարիզի մետրոպոլիտենն աշխարհի 4 ամենամեծերիցն է:

10. Կհավատաք, թե ոչ, բայց Փարիզում ամենաշատ այցելություններ գրանցած կառույցը Փարիզի Աստվածամոր տաճարն է: 2014 թվականի տվյալներով, յուրաքանչյուր օր այստեղ այցելում է մոտ 14 միլիոն մարդ:

Եզրակացություն
Ահա իմ հավաքածուն ավարտվեց։Մենք միասին ուսումնասիրեցինք Ֆրանսիան,մայրաքաղաք՝Փարիզը։Իմացանք նրա առանձահատկությունները և թերությունները։Իմացանք այնտեղի կյանքի մասին,որը ի դեպ այդքան էլ հեշտ չի։Ֆրանսիան իհարկե գրավում է միջազգային խնդիրներում,միջազգային ցուցակներում առաջնային տեղերը,բայց այնուամենայնիվ ունի թերություններ,որոնց մասին խոսեցինք։Եթե ճիշտն ասեմ,ես շատ կուզենամ այցելել այդ հրաշք երկիրը,ծանոթանալ այնտեղի մշակույթի,տնտեսության հետ։Ես շատ կուզենամ զգամ այդ ռոմանտիկան,այդ ազատությունը,որոնց մասին հայտնի պատմիչներ են պատմում։Ֆրանսիան սիրահարների երկիր է։Ես իհարկե սիրահար չեմ ,բայց շատ կցանկանամ այցելել այդ երկիր,և իմանալ այդ երկրի մանրուքները,թերությունները ավելի մոտիկից։Բայց ինձ թվում է,այս թվարկածների մեջ գերազանցում էին առանձահատկությունները և պլյուսները,քան թե թերությունները։Այսօրվա համար այսքանը,հաջորդ անգամ կուսումանսիրեմ ուրիշ երկրներ և կկիսվեմ իմ տպավորությունների հետ։