Առաջադրանքներ

  • Բառային աշխատանք -հատ-ընդհատ, տնքալ, անդիմադրելի, խռնվել, ճրրալ, երերալ, խաղացկուն, դժկամ, հերու, տայաղ տալ, արխ, թոնթորալ:

Հատ-ընդհատ — մեկ-մեկ

Տնքալ-Հառաչել, տնքոց հանել

Անդիմադրելի-Որին չի կարելի դիմադրել

Խռնվել- Իրար վրա գալ՝ թափվել

Ճրրալ-տնքալ,հառաչել

Երերալ-Մեղմորեն այս ու այն կողմ շարժվել՝ տարուբերվել՝ տատանվել

Խաղացկուն-Խաղացող, թռվռուն, աշխույժ, շատ շարժուն

Դժկամ-Չկամ, չկամեցող, չարակամ, անկամորդ

Հերու-Անցյալ տարին, ընթացիկ տարվա նախընթաց տարին

Տայաղ տալ-․

Արխ-Առու

Թոնթորալ-Տրտնջալ, նվնվալ

  • Ի՞նչ կարող ես ասել վերնագրի մասին.ինչպե՞ս է այն լրացնում հեղինակի ասելիքը:

Իմ կարծիքով այստեղ կա փոխաբերական իմաստ,որովհետև հեղինակը նշում է հաստ և նիհար հականիշները։Հասստլիկը այստեղ պաշտոնյա մարդն էր,իսկ նիհարը ոչ պաշտոնյա։Ես իհարկե չեմ ուզում վիրավորել,բայց կա այդպիսի ենթադրություն,որ ինչքան մարդ ավելի մեծ պաշտոն ունի,այդքան շատ է ուտում,այդքան շատ է իրեն թույլ տալիս։Իսկ քանի,որ այս պատմվածքում հաստլիկը Միշան էր,ուստի ուներ լավ պաշտոն,ուստի շատ էր իրեն թույլ տալիս։Մեր իրական կյանքում նույնպես այդպիսի բան կա,որ պաշտոնյա ելնելով իր կոչումից,իրեն ավելի շատ է թույլ տալիս,քան սովորական աշխտաողները։Ինձ թվում է,որ նիհարը այստեղ սովորական մարդն էր,ով ապրում էր իր աշխատածով,իսկ հաստլիկը մեր օրերի պաշտոնյաներից,ով իրեն չափից շատ է թույլ տալիս։

  • Ինչու է պատմվածքի հերոսին հեղինակը համարում «տխուր» մարդ:

Իմ կարծիքով նա նիհարին համարում էր տխուր մարդ,որովհետև նա կյանքում լավ աշխատանք չէր գտել,իհարկե նա ուներ որևէ պաշտոն,որևէ գործ,բայց այնպիսին չէր,ոնց որ հաստլիկի մոտ էր։Նա ավելի ուրախ էր,ավելի աշխույժ էր,քան նիհարը։Նիհարը նույնիսկ իր ընկերոջ հետ գերազանությամբ էր խոսում,որովհետև զարմացել էր,թե ինչպես է նա հասել այդպիսի պաշտոնի։Իմ կարծիքով նա է,որովհետև հաստլիկը կարողացել է գտնել լավ աշխատանք,պաշտոնյա աշխատանք,իսկ ինքը մնացել է։ Դա նաև կապ ունի մարդու հոգեվիճակի հետ։

Կարդալ Անտոն Չեխովի «Հաստլիկն ու նիհարը» պատմվածքը, զուգահեռներ անցկացնել Ստ.Զորյանի պատմվածքների հերոսների հետ:

Զորյանի հերոսները միշտ ավելի թախծոտ էին,ինչ-որ բանից դժգոհ,կյանքից հիասթափված,անբավարարված,իսկ Չեխովի հերոսները այդքան էլ տխուր անվանել չի կարելի։Օրինակ առաջին համեմատություն․

1․Չեխովի պատմվածքում տխուր մարդ կարելի է համարել նիհարին,որովհետև նա լավ գործ չէր գտել,նորմալ պաշտոն չուներ,իսկ հաստլիկը՝Միշան ամեն ինչ ուներ։ Մայթերի վրա պատմվածքում երկուսն էլ համ կինը,համ էլ տղամարդը տխուր մարդիկ էին,որովհետև զրկվել էին տնից ու դուրս էին ընկել,բայց իհարկե ավելի տխուր էր ծերուկը,որովհետև իր տարիքից ելնելով նա դուրս էր ընկել վաղ տարիքից,իսկ կինը ավելի քիչ էր դուրսը և կկարողանար ավելին աշխատել,քան ծերուկը։Իսկ նիհարը ուներ գործ,կարող էր աշխատել,իհարկե չուներ բարձր պաշտոն,բայց ուներ աշխատանք,դա ավելի կարևոր է։Մարդ եթե ունի աշխատանք կկարողանա ձգտել մեծ գագաթների,իսկ ծերուկը չուներ։

2․ Իսկ ջերմաչափ պատմվածքում,տխուր մարդիկ երեխաներն էին,բայց նաև կարելի է վերցնել ընկեր Կարապետին․Ընկեր Կարապետը սովորական խոհարար էր,պաշտոն չուներ,բայց իրեն վեր էր դասում,բոլորին կարգ ու կանոն սովորեցնում։Նա խոհարար էր,բայց իր վեր դասելով դարձնում էր տնօրեն,տեսույչ։Իսկ հաստլիկը ունենալով պաշտոն այդպիսի բաներ իրեն թույլ չէր տալիս։Իր հետ նույնիսկ գերազանթությամբ էին խոսում,բայց միևնույնն է,նա չէր թողում։Խոհարարը իրեն դնում էր տնօրենի տեղը և բոլորով կառավարում էր։