Կարդա՛ բնութեան գիրքը, որ կարելի չէ ո՛չ մէկ բանով գրել, ո՛չ մէկ ձայնով արձանագրել, ո՛չ մէկ գոյնով նկարել եւ ո՛չ մէկ գործքով դրոշմել…: Բնութեան երեւոյթներն անհունապէս յեղյեղուկ են. այնտեղ կեանք կայ, որ չէ կարելի անկենդան տառերով ու ձայներով, գրիչներով ու բրիչներով, վրձիններով ու չափերով դրոշմել-պարփակել. նա նման է արշալոյսին, միշտ թարմ, միշտ նոր, միշտ կենդանի, միշտ կենսատու, միշտ մայր ու ծնող մտքի ու սրտի եւ քեզի պէս մանուկներու նման միշտ մանուկ ու պարզուկ:

Ես ընտրեցի այս մասը,որովհետև այստեղ կան շատ հետաքրքիր պատգամ։ Կարդա բնության գիրքը,որը չի կարելի դրոշմել,չի կարելի փոխել։ Ես հասկանում եմ,որ բնությունը դա առանձին մի հրաշք գիտություն է,մի հետաքրքիր վայր,որի մեջ խորանալով, ուսումնասիրելով շատ բան կարող ենք իմանալ։ Պետք է պահել և պահպանել բնությունը,որպեսզի այն չկորչի,որպեսզի արշալույսի պես միշտ թարմ կարողանա գեղեցկացնել ամեն մարդու աչքը։ Եթե չպահենք,ապա այն կանհետանա։ Բնությունը ինքն այնպես է ստեղծված,որ ամեն մարդ չի կարող այն փոխել,մարդ կարող է միմիայն այն պահպանել։

ԵՐԿՐՈՐԴ ՀՈԴՎԱԾ

Միտքդ մարզէ ազնիւ գիտութիւններով եւ մաքուր գեղարուեստով:

Ես հասկանում եմ,որ հեղինակը ուզում է փոխանցել մեզ,որ մեր միտքը,մեր երազները պետք է լցնել ազնիվ գիտություններով,մտածել և ստեղծել հետաքրքիր գիտություններ կամ էլ ուսումնասիրել կարևոր որը։Պետք է մեր կյանքը լցնել հայկական գեղարվեստով,որը կա բոլոր հայերի մեջ։Պետք է լսել,զարգացնել հայկական մշակույթը,արվեստը,պարերը և երգերը,այլ ոչ թե օտարերկրյա անիմաստ երգերը։

Ինձ իմ մայրիկը մանկությունում հնչեցնում էր կոմիտասյան երգեր,որոնք ավելի հանդրտություն էին իմ մեջ գցում և ես ավելի շուտ էի քնում։Բացի դրանից հնչեցնում էր տարբեր երգեր։Օրինակ Թալլին անունով երգչուհու։