Մենք ֆիզիկայից անցնում ենք ճնշում թեման,և ինձ շատ հետաքրքրեց <<Հետաքրքիր է իմանալ>> բաժնում տեղադրված նյութը ,թե ինչու ծառերը մինչև երկինք չեն հասնում և ես որոշեցի հասկանամ ,թե ինչու է այդպես․

Հայտնի է որ ծառի բարձրությունը կախված է նրա տեսակից, տարիքից, հողի բնությունից, կլիմայական պայմաններից և այլն: Ամենաբարձր ծառերը էվկալիպտներն են, որոնց բարձրությունը հասնում է մինչև հարյուր մետրի: Բայց դրանից ավելի ոչ միծառ չի աճում, քանի որ չի դիմանա սեփական ծանրությանը:

Spotted Gum (Corymbia maculata)

Կատարենք մի այսպիսի հաշվարկ: Սկզբում հաշվենք թե որքան է ճնշումը, որը գործադրում է օրինակ՝ 50 մետր բարձրությամբ ծառ իր հիմքի վրա: Այդ ճնշումը կարելի է հաշվել p = F/S բանաձևով, որտեղ S — ը ծառի բնի լայնական հատույթի մակերեսն է բնի հիմքի մոտ, իսկ F — ը ծառի կշիռը. F = mg (m — ը ծառի զանգվածն է, g — ն՝ միավոր զանգվածով մարմնի վրա ծանրության ազդող ուժը. g ≈ 10Ն կգ) Հետևաբար՝ ճնշումը կարելի է ներկայացնել p = mg/S բանաձևով: Մյուս կողմից՝ մարմնի նյութի խտության p = m/V բանաձևից ունենք ՝ m = pV , որտեղ V  — ն ծառի ծավալն է:

Կարող եք դիտել իմ տեսանյութը։