Այս նյութը ես ինքն եմ կազմել։ Օգտվել եմ բազմազան կայքերից,դիտել եմ տարբեր վիդեոներ և եկել եմ այսպիսի եզրակացության։ Հիմա կներկայացնեմ երկու Կորեաների պատմությունը։

Ինչպես գիտենք Կորեայի թերակղզին բաժանվել է երկու մասի 1950-ական թվականներին երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում։ Այն եղել է Ճապոնական իմպերիայի մի մաս, որն պատերազմում պարտվելու արդյունքում կորցրել է այն։ Իսկ ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ն այն բաժանել են 38-երորդ զուգահեռագծի ուղղությամբ։ Սկսվել է երկու Կորեայի միջև պատերազմ 1950-53 թվականներին։ Հյուսիսը ԽՍՀՄ-ի կոմունիստական ռեժիմի կառավարության տակ էր, իսկ հարավը՝ ԱՄՆ-ի։ Մենք գիտենք, որ ըստ ցուցանիշի Կորեայի Հանրապետությունը, կամ ուրիշ ձև Հարավային Կորեան միշտ այսքան զարգացած չի եղել։ Այն զարգացել է 90-ական թվականներին և այսօր մի քանի անգամ գերազանցում է որոշ տերություններին իր տնտեսությամբ։ Հիմա եկեք ուսումնասիրենք ամեն Կորեան՝ առանձին-առանձին։

Հյուսիսային Կորեա - infocom.am

Հյուսիսային Կորեայի պատմությունը․

Հյուսիսային Կորեա կամ ԿԺԴՀ /Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետություն/․

Կիմ Չեն Իլ. Կենսագրություն

Առաջին նախագահը դարձել է Կիմ Եր Սենը, ով նախկինում եղել է Կարմիր բանակի ջոկատի հրամանատարը։ Երբ Կորեան բաժանվեց, Կիմ Եր Սենը դարձավ առաջին նախագահը կամ ուրիշ կերպ ասած՝ անվերջ ղեկավարը։

Կիմ Իլ Սոնգ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Այն տարիներին Հյուսիսը ավելի զարգացած էր հարավից, ի համեմատ այսօրվա դրության։ Կիմ Եր Սենը սկսեց Կիմերի դինաստիան։ Նա առաջին նախագահը լինելով դաժան ու վախի մթնոլորտ ստեղծեց իր երկրում։ Ստեղծեց անմարդկային ու ցավոտ օրենքներ, որոնք վախի մեջ գցեցին կորեացիներին։ Կիմ Եր Սենը ղեկավարեց շուրջ 20 տարի, որից հետո նրա տղան շարունակեց հայրական գործը։

Կիմ Ջոնգ Իլը շարունակեց իր հոր գործը և ավելի վախ գցեց ժողովրդի մեջ։ Նա ղեկավարեց 1994-2011 թվականը։ Կիմ Ջոնգ Իլը ուներ երեք որդի՝ Կեմ Ջոնգ Նամ,Կիմ Ջոնգ Չխոլ և ամենափոքր եղբայրը՝Կիմ Ջոնգ Ունը,որն ի վերջո դարձավ Կորեայի նախագահ իր հոր մահից հետո։ Նա ուներ նաև դուստր,որն նույնպես թեկնածու էր առաջնորդի պաշտոնի համար։ Ըստ օրենքի հորը պետք է հաջորդի մեծ որդին։ Այսինքն Կիմ Ջոնգ Իլին պետք է հաջորդեր Կիմ Ջոնգ Նամը։ Բայց քանի,որ վերջինս շատ էր սիրում լքել իր երկիրը և Ճապոնիայում խաղասրահներում ժամանակ անցկացներ,դրա համար նա աքսորվեց հետ իր հայրենական տուն։ Նրան սպանեց մի կին,այն ժամանակ երբ Կիմ Ջոնգ Նամը նստած էր սրճարանում 2017 թվականին։ Նա մոտեցավ և թույնեց Կիմին,մոտեցնելով նրա շրթունքներին անձեռոցիկ,որի վրա ամենաուժեղ թույն էր։ Պարզվեց,որ այդ սպանող ԿԺԴՀ-ի պաշտպանության ագենտներից մեկն էր։ Կիմ Ջոնգ Չխոլը պետք է շարունակեր իր հոր գործը,քանի,որ մեծը չէր համապատասխանում իր հոր պաշտոնին։ Բայց նա էլ չդարձավ,որովհետև նա ուներ ուրիշ հետաքրքրություններ և չէր հետաքրքրվում իր հոր գործերով և ընդհանրապես իր երկրով։ Վերջին որդին՝ Կիմ Ջոնգ Ունը շուտով դառնալու էր առաջնորդ։ Ժողովուրդն ու լրագրերն նկատել էին,որ Կիմ Ջոնգ Իլը իր հետ ամենուր տանում էր որդուն։ Բոլոր միջոցառումներին նա մասնակցում էր։ Իր որդուն նշանակեց Պաշտպանության նախարար նաև։ Եվ շուտով եկավ 2011 թվականը։ Դեկտեմբերի 17- էր,Կորեայի բոլոր փողոցները լցված էին լացուկոծով, բոլորն լացում էին ինչքան հնարավոր էր։ Այդ օրը մահացավ Կիմ Ջոնգ Իլը։ Քանի,որ Հյուսիսային Կորեայում արգելված են բոլոր հավատքները,այնտեղ հավատքի համար կարող են դատապարտել, ուստի բոլոր Կորեացիների համար միակ Աստվածն դա առաջնորդն էր։ Հոր հուղարկավորությունը ղեկավարեց որդին։ Եվ երբ մարդիկ անցնում էին Կիմ Ջոնգ Իլի դամբարանի մոտով անպայման նրան մաղթում էին երկնային կյանքում հանգստություն և աղոթում էին նրա համար։ 2012 թվականի սկզբից նորանշանակ առաջնորդ դարձավ Կիմ Ջոնգ Ունը։ Նրան ամեն պահ քննադատում էր իր մեծ եղբայրը Կիմ Ջոնգ Նամը։ Նա ամեն պահ գտնում էր,որպեսզի իր եղբորը ցավ պատճառել ու իր տեղն զբաղեցնել։ Ի դեպ հարցազրույցներում նա միշտ նշում էր,որ չի հրաժարվի Գերագույն Առաջնորդ պաշտոնից։ Այսքան իրավիճակներից հետո,նա 2017 թվականին սպանվեց թունավորությամբ։ Կիմ Ջոնգ Ունը սովորել էր Շվեյցարիայի Բեռն քաղաքի համալսարանում և ուներ մեծ ծանոթություն այնտեղ։ Նա այնտեղ գրանցված էր,որպես օտարազգի մարդ,որն նույնիսկ պատկերացում չուներ Կորեայի հետ։ Նրա սիրելի սպորտաձևը բասկետբոլն էր,նա շատ էր հետաքրքրվում այդ սպորտով։ Ինչքան գիտենք հյուսիսային Կորեան ու ԱՄՆ ջերմ հարաբերություններ չունեն,բայց առաջնորդի սիրելի բասկետբոլիստը դա Ամերիկայի ՆԲԱ ակումբի նախկին մարզիկ Դեննիս Ռոդմանն էր,ում այդքան սիրում և հարգում էր Մեծն առաջնորդը։

Kim Jong Un's video after apparent weight loss goes viral. Internet reacts  - India Today

Այս մարդու կենսագրությունը գաղտնի է,և ոչ մեկ չգիտի նրա ծննդյան օրը։ Կան իհարկե օրեր,որոնց հավատում են մարդիկ,օրինակ հունվարի 8-ը,բայց միևնույնն է ոչ ոք չգիտի։ Կիմ Ջոնգ Ունը հայտնի չէ,քանի տարեկանում է դարձել,բայց աղբյուրներում նշվում է 27 տարեկանում։ Կիմ Ջոնգ Ունը մինչ այսօր ղեկավարում է Հյուսիսային կողմը և ոչ մի հարաբերություն չունի տարբեր պետությունների հետ։ Կորեան հարևան է Չինաստանի,Ռուսաստանի և Հարավային Կորեայի հետ։ Կիմ Ջոնգ Ունը դարձավ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԱՌԱՋՆՈՐԴ։ Վերջինս ունի այնքան տիտղոսներ ,որոնք ծիծաղ են առաջացնում։

Նա ավելի դաժան վարվեց իր ժողովրդի հետ։ Հյուսիսային կողմը ՎՎՊ-ի 1/4 մասը նա հատկացնում է բանակին,իսկ դա մեծ գումարներ են։ Հյուսիսային Կորեան ունի ամենակայուն,ամենաուժեղ բանակներից մեկը։ Տարբեր ցուցանիշներով այն զբաղեցնում է աշխարհի 2 տեղը։ Նաև պետք է նշել ,որ Հյուսիսային Կորեան այն երկրներից է,որն ունի ատոմային զենք։ Դա պաշտպանում գերտերություններից,որոնք ցանկանում են Կորեան գրավել։ Հետաքրքիր փաստ ասեմ։ Եթե Ձեր տունը հյուսիսում այրվեր,դուք պետք է անվնաս Ձեր հետ վերցնեիք Գերագույն Առաջնորդների՝Կիմ Եր Սենի,Կիմ Ջոնգ Իլի ու Կիմ Ջոնգ Ունի նկարները,հակառակ դեպքում,եթե այրվեն նրանք,ապա Ձեզ կսպասվի 6 ամիս տանջալի աշխատանք ճամբարում։ Կորեական վարսավիրանոցներում պարտադիր է ընտրել տղամարդկանց համար՝15,կանանց՝18 կտրելու ձևերից։ Եթե դուք Հարավում կարող եք կտրել այնպես,ինչպես ուզում եք,ապա հյուսիսում դուք կխաղտեք օրենքը։ Այնտեղ արգելված է հագնել ամերիկական հագուստ,ոչ մի օտարերկրյա հագուստ,միմիայն հայրենական։ Երկու Կորեաների միջև կա 246 կմ երկարությամբ և 4 կմ լայնությամբ տարածք,որն կոչվում է ԴՄԶ`Դեմոլիտարիզոնային զոնա /Կորեայի/։ Լայնությունը կազմում է 4 կմ։Այնտեղ արգելված է նկարվել,նկարել շուրջը,այլապես սպասվում է պատիժ։ Հարավից նույնպես արգելվում է։ Այս վայրում հանդիպում են առաջնորդները հյուսիսի և հարավի։ ԿԺԴՀ ցանկանալով փակվել բոլոր հարևաններից Չինաստանի ու Ռուսաստանի սահմանի սկսել է մեծ պատի կառուցապատումը։

Հյուսիս մայրաքաղաքը ու ամենամեծ քաղաքը Փհենյանն է։ Այնտեղ արգելվում է կառուցել 7 հարկից ավել տներ, բայց եթե ընկերությունը չունի հատուկ թույտվություն։ Փհենյանում ապրում է 3 մլն բնակչություն։

Եթե ցանկանում եք շրջել Հյուսիսային Կորեայում,ապա պետք է ունենաք հատուկ թույլտվություն և Ձեր հետ անպայման ամեն վայրում լինելու է Ձեր անձնական հետևորդ-զինվորը,որն Ձեզ ցույց է տալու արձանները առաջնորդների,դամբարանները և տեսարժան վայրերը։ Նա Ձեզ կասի,որտեղ կարելի է նկարվել,որտեղ ոչ։ Հյուսիսային Կորեան բռնապետական երկիր է։ 2014 թվականի ընտրություններում դուք ունեիք ընդամենը երկու հնարավորություն։ Կամ ընտրում եք Կիմ Ջոնգ Ունին,կամ էլ 12 ամիս ճամբարում աշխատանքների։ Հյուսիսային Կորեայում դուք չեք կարող գտնել հայտնի խմիչք ամերիկական,օրինակ Կոկա-կոլա,այնտեղ գործում են կորեական խմիչքներ,որոնք դիզայնով տարբերվում են,բայց համով նույնն են։ Այնտեղ արգելված են սմարտֆոնները,ավտոմեքենաները։ Փողոցները դատարկ են։ Երևի 1000 մարդուց միայն մեկը այնտեղ մեքենա ունի։ Հյուսիսում ապրում է մոտ 25 մլն մարդ։ Սահմանները այնպես են հսկում,որ դուք չեք կարող փախչել այդտեղից։ Ձեզ կարող են տեղում գնդակահարել։ Դեռ պարզ չէ լինելու է հետևորդ Կիմերի դինաստիայի ,թե ոչ։

Հարավային Կորեայի պատմությունը

ԿԺԴՀ-ն պայթեցրել է Հարավային Կորեայի հետ սահմանին գտնվող հաղորդակցական  կենտրոնը. Երկրները զորքերի վրա են ահազանգում - ForumDaily

Հարավային Կորեան չի եղել այսքան զարգացած միշտ։ Նույնիսկ եղել է հյուսիսից տկար ու թույլ,չի ունեցել այսպիսի տեսք ու տնտեսություն։ Այս ամենը հետևել է 1950 թվականի Կորեական պատերազմից հետո,երբ Հարավային Կորեայի նախագահը դարձել է Փակ Ջոն Հին։ Նա է սկսել զարգացնել երկիրը,սարքել ուժեղ ու ժամանակակից երկիր։ Հարավային Կորեայի մայրաքաղքը Սեուլն է,որն թարգմանաբար նշանակում է մայրաքաղաք։ Հարավային Կորեան անցել է դժվար ու դաժան ճանապարհ։ Եղել է ժամանակահատված,երբ այն եղել է դեմոկրատական ու սոցիալիստական երկիր։ Բայց հիմա այն ունի շատ մեծ էկոնոմիկա ու տուրիզմ։ Հարավը չունի օգտակար հանածոների մեծ պաշարներ,բայց ունի գերհզոր զարգացած էկոնոմիկա։ Այս ամենը ստեղծվել ու զարգացել է Կորեայում 15 տարվա մեջ։ Այս մարդը ծաղկեցնում է Հարավային Կորեան՝կամ էլ Կորեայի հանրապետությունը մինչ այսօր․

Հարավը այդքան մեծ պատմություն չունի,ինչքան Հյուսիսը,բայց այն կարելի է համեմատել գերտտերությունների հետ,դա է նրան վեր դասում։ Հյուսիսը կոչվում է Երկաթյա վարագույր,որն բացահայտում է այնտեղի բռնապետական ռեժիմը։ Հարավային Կորեան շատ զարգացած,խելացի ու ահմեստ երկիր է։ Այնտեղ ապրում է 50 մլն մարդ,բայց այնտեղ գոնե ուրախ են,քան հյուսիսում։ Ես շատ կցանկանամ այցելել այն։ Մուն Ջեյնը Հարավային Կորեայի նախագան է;

Հարավային Կորեայում չի գործում բռնապետական ռեժիմ,այնտեղ ամեն ինչ ազատ է քան Հյուսիսում։ Հյուսիսում կարելի է դատապարտվել առաջնորդի պատկերն պատրելու համար։ Այդպես եղավ ամերիկացի ուսանողի հետ,ով իր սենյակի պատից հյուսիսում պատրեց գերագույն առաջնորդի պատկերը,որի համար աքսորվեց հետ ԱՄՆ։ Բայց ցավոք պատժի պատճառով մահացավ։ Իսկ Կորեայում հարավային այդպիսի բան չկա,այնտեղ ուղղակի չի կարելի աղտոտել բնությունը։ Իհարկե ամեն երկիր ունի իր սահմանադրությունը և օրենքները,բայց այսքան դաժան ու ցավոտ չեն,ինչքան հյուսիսում են։ Հյուսիսում բացակայում է էլեկտրականությունը։ Այնտեղ կարող են օգտվել ինտերնետից միմիայն պաշտոնյաները։ Այնտեղ չկա օտարկերկրյա արտադրություն,այնտեղ կա միմիայն կորեական արտադրություն։ Մարդկանց աշխատավարձը այնքան քիչ է հյուսիսում,որ եղել է ժամանակներ,որ հացը արժեր 15,000 վոն՝200 դոլլար,բայց ամեն ինչ կարգավորվել է,սակայն աշխատավարձը ցածր է մնացել։ Իսկ Հարավում ամեն ինչ լավ է,ամեն ինչ էժան։ Ամսեկան աշխատավարձը հարավում մի քանի անգամ գերազանցում է հյուսիսկորեացու տարեկան աշխատավարձից։

Հյուսիսային Կորեայի նախագահը նամակ է գրել Հարավային Կորեայի նախագահին

Իհարկե Հարավային Կորեան գտնվում է Ասիայում,բայց ունի սերտ հարաբերություններ եվրոպական և ամերիկական պետությունների հետ։ Նա ասիական տարածաշրջանի ամենազարգացած պետություններից մեկն է։

Օգտվել եմ հետևյալ նյութերից․

1 նյութ

2 նյութ

3 նյութ