2․Էռնեստ Հեմինգուեյ — Ծերունին և ծովը պատմվածքը կարդալ, առաջադրանքները բլոգում հրապարակել, ուղարկել իմ էլ.հասցեին:
Գլուխ Ա

Բացատրել բառերը.
ձեռնունայն-դատարկա ձեռով,դատարկաձեռն
հարպուն-Նետողական զենք՝ խոշոր ծովային կենդանիներ որսալու համար, որսատեգ:
կայմ-Նավի վրա բարձր սյուն՝ առագաստների համար
աննկուն-չընկճկվող
սարդին-ձկան տեսակ
նավացռուկ-Նավի առջևի մասը՝ քիթը
սիրազեղ-սեր արտահայտող
մամլած-մամուռոտ
ոսկեթույր-ոսկեգույն
ծանծաղուտ-Գետի ծանծաղ տեղ, որով սովորաբար անցում են կատարում
խեժ-սոսինձ
խծուծ-խցակ,մնացորդ
բոկոտն-բոբիկ ոտքերով
Գտիր հատվածներ (արտահայտություններ, նախադասություններ), որոնք կօգնեն քեզ բնութագրել`
1. ծերունուն,
Ծերունին նիհար էր ու հյուծված, ծոծրակն ակոսված էր խոր կնճիռներով, իսկ այտերը ծածկված էին մաշկային անվնաս քաղցկեղի թուխ բծերով, որ առաջ են բերում արևադարձային ծովի հարթության մեջ արտացոլված արևի ճառագայթները։ Այդ բծերը այտերի վրայով իջնում֊հասնում էին վզին, ձեռքերի վրա երևում էին խոր սպիներ, որ պարանն էր առաջացրել խոշոր ձուկ հանելու ժամանակ։ Բայց նոր սպիներ չկային, եղածները հին էին՝ վաղուց անջուր անապատի ճաքերի նման։Հին էր նրա ամեն ինչը, բացի աչքերից, իսկ աչքերի գույնը նման էր ծովին, աննկուն մարդու ուրախ աչքեր էին դրանք։
Այս նախադասությունում բնութագրվում է ծերունին․
2. տղային:
Տղան այնտեղ այդքան էլ չի բնութագրվում։ Բայց ասեմ,որ տղան ուներ շատ փխրուն սիրտ։ Այսինքն ,երբ նրա ծնողներն ասեցին,որ նա ուրիշի հետ գնա ձկնորսության,նա միևնույնն է կարոտում էր ծերունուն և անընդհատ գնում իր մոտ։
Ինչպես ես հասկանում այս արտահայտությունները.
Բայց գիտեր, որ հեզությունը եկել է և իր հետ ո՛չ ամոթ է բերել, ո՛չ էլ մարդկային արժանապատվության կորուստ։
Ես այս նախադասությունը հասկանում եմ,որ իր քնքշությունը,մեղմությունը հետ է եկել,բայց իրեն ամոթ ու կորուստ արժանապատվոթւյան չի բերել։ Այս միտքը շատ հետաքրքիր իմաստ ունի։ Երբ նրանք խոսում էին,արդյոք տղան գողացել է կամ թռցրել է,նա ասաց,ոչ,իսկ ծերունին ուրախացավ և մտածեց,որ մեղմությունը,հեզությունը եկել է իր հետ,բայց ամոթ չի բերել։ Այսինքն տղան եկել է համարձակ ու խիզախ ոչ մի ամոթով ու կորստով։
Սկզբում պարտք ես խնդրում, հետո էլ ողորմություն ես խնդրում…
Այո,իրական կյանքում էլ է այդպես։ Բերեմ նյութական,ֆինանսական խնդիրներով մարդու օրինակ։ Կան մարդիկ,որ ունեն ֆինանսական մեծ խնդիրներ և այդ իսկ պատճառով գումար,պարտք են խնդրում մարդկանցից,թեկուզ անծանոթ,այն բանի դիմաց,որ նա հետ կտա գումարը որոշակի ժամանակում։ Հիմա մարդ պարտք է խնդրում որոշակի չափով ու ժամանակներն անցնում են նա չի կարողանում վերադարձնել այն։ Եվ ստիպված ողորմություն է խնդրում,ոտնատակ է ընկնում,որ իրեն ներեն,նրա պարտքը մոռանան։ Իրական կյանքում շատ դեպքեր են եղել։
Իսկ դու համաձա՞յն ես այս մտքերի հետ. ինչու՞:
Ես երկուսի հետ էլ համաձայն եմ,որովհետև երկուսն էլ կապված են իրար հետ ունեն նույն ենթատեքստը ու իմաստը։ Առաջինում ասվում է արժանապատվության ու ամոթի մասին երկրորդում նույնպես։ Ես համարում եմ ,որ երկրորդում նույնն է,որովհետև երկրորդում էլ,մարդ չի կարողանում վերադարձնել պարտքը,ոտնատակ է լինում,ողորմություն է խնդրում,և իհարկե մարդիկ այս ամենը տեսնելով կմտածեն,որ դա ահավոր ամոթ բան է,դա խայտառակություն է։ Եվ իհարկե ժամանակի ընթացքում այդ մարդու հեղինակությունը,հարգանքը,միջավայրը սկսում են ընկնել։ Այդ մարդը այդպիսի խնդիրներ ունենալով հանդերձ պետք է աշխատանքի ընդունվեր ու կարողանար փակել,կամ էլ նույնիսկ չվերցներ պարտք ու գումար վաստակեր,չընկնելով ամոթալի իրավիճակներում։