Գլուխ Բ (մինչև՝- Ժամանակն է,-ասաց նա…)

Բառային բացատրական աշխատանք. ծանծաղուտ, ճողփյուն, կարծր, ախոյան, խայծ, դրասանգ, ընդհուպ, անճարակություն, ճգնել, վետվետում, բաղեղ, խարազան, ներբան, ոստնել, ոստոստել, խոյանալ, պիրկ:

ծանծաղուտ-Գետի ծանծաղ տեղ, որով սովորաբար անցում են կատարում

ճողփյուն-Ձկան վայրկենապես երևալը՝ դուրս ցատկելը ջրի միջից և սուզվելը

կարծր-ամուր,հաստատուն

ախոյան-թշնամի,մրցակից

խայծ-Միս՝ ճիճու ևն, որ անց են կացնում կարթի վրա՝ ձուկ որսալու համար

դրասանգ-ծաղկաշղթա

ընդհուպ-մոտ ապագայում

անճարակություն-անշնորհք գործ

ճգնել-Ուժերի լարումով աշխատել, ճիգ՝ ջանք թափել

վետվետում-ձայն հանել

բաղեղ-Շաղապատուկ, մամրիչ, փիչխ, զողլապատ, լաբլաբ

խարազան-պատիժ

ներբան-ոտքի տակի մասը՝կաշին

ոստնել-ցատկել,թռչկոտել

ոստոստել-Շարունակ անհանգիստ շարժումներ կատարել, տեղը դադար չառնել

խոյան-Խոյի նման վրա վազել՝ հարձակվել

պիրկ-Ձիգ, ուժգնորեն ձգված՝ լարված

Վերընթերցիր այն հատվածը, որտեղ պատկերված է

1. ծերունու վերաբերմունքը ծովի հանդեպ,

2. մյուս ձկնորսների վերաբերմունքը ծովի հանդեպ: Այդ հատվածի օգնությամբ փորձիր գտնել ծերունի-հասարակություն տարբերությունը (աշխարհայացք. ապրելակերպ):

ծերունին վերաբերվում էր ծովի ու ձկան հետ այնպես,ինչպես վարվում էր իր կնոջ հետ։ Շոյանքով,քնքնշությամբ էր վարվում,նրա աշխարհայացքը լրիվ ուրիշ էր,որովհետև ուրիշ ձկնորսները այդպես չէին կարծում,մտածում էին,երբ էին վերջացնելու,իսկ ծերունին մինչև վերջին համբերության կաթիլը հավատում էր,որ ինչ-որ բան կբռնի։ Նա տարբերվում էր հասարակությունից,մյուսները տեսնելով կմտածեին ,որ ձկնորսը խելագարվել է,բայց ծերունին քնքշությամբ ու իր շոյանքով գերում էր ծովը ու վերաբերվում էր ծովին ու ձկներին,այնպես,ինչպես վարվում էր իր ընտանիքի,առանձապես ՝կնոջ հետ։

Մեկնաբանիր այս միտքը՝ համաձայնելով կամ մերժելով այն:

Լավ է իհարկե, երբ մարդու բախտը բանում է։ Բայց ես գերադասում եմ կարգին բռնել իմ գործը։

Ես այս միտքը հասկանում եմ այսպես։ Մեր իրական կյանքում նույնպես այդպես է,երբ մարդ ինչ-որ ուրիշ մասնագիտությամբ է առանձնանում,բայց ընտրում էր լրիվ ուրիշ աշխատանք։ Մեր կյանքում են այդպիսի մարդկանց գիտեմ,որոնք ստիպված են գնում այդ գործին,որովհետև նրանց չի հուզում արդյունքը,նրանց հուզում է գումարը։ Մարդ պետք է ընտրի այնպիսի աշխատանք,որում ինքը մասնագետ է և որն այն սիրով է անում,ոչ թե այնպիսի աշխատանք,որտեղ գումարը շատ է,բայց նա պատկերացում չունի,թե ինչ պետք է անի այդ գործում։ Մեր աշխարհում այդպիսի մարդիկ շատ կան,և հենց այս էր ասում ծերունին,ասելով ,որ ավելի շատ է գերադասում կարգին բռնել իր գործը,վերջինս սիրելով է գնում իր գործին և հավատում է,որ կհասնի արդյունքի։

Գլուխ Բ (մինչև՝վերջ)

Բառային աշխատանք — պրկել, անխոնջություն, զառամած, կռթնել, աչքակապություն, անողորկ, երախ, տնտղել, լերդանալ, կզակ, հանդիպակաց, ընդարմանալ, կարկամել, շեղբ, անհողդողդ, տոկալ:

պրկել-Պինդ հուպ տալ՝ սեղմել՝ ճնշել

անխոնջություն-տոկունություն

զառամած-ծեր,զառամյալ

կռթնել-Արմունկով հենվել մի բանի

աչքակապություն-Թյուրիմացության մեջ գցելը, որևէ բան իրականից ավելի լավ՝ շատ՝ գեղեցիկ ևն ներկայացնելը

անողորկ-անզիջելի

երախ-Կենդանիների բերան, կլափ

տնտղել-ուշադրությամբ լսել

լերդանալ-թանձրանալ

կզակ-ծնոտ

հանդիպակաց-իրար առաջ շարժվող

ընդարմանալ-թմրել

կարկամել-Լեզուն կապ ընկնել, պապանձվել

Ներկայացրու ծերունու վերաբերմունքը ձկան նկատմամբ՝ մեջբերելով դրվագներ կարդացածդ հատվածից:

Ծերունու վերաբերմունքը ձկան նկատմամբ շատ նուրբ էր ու քնքուշ։ Նա վերաբերվում էր ձկան հետ այնպես,ինչպես վերաբերվում էր իր կնոջ հետ։ Սիրելով նրան նա ուզում էր,որ վերջապես այդ ձուկը կարթից բռնվի։ Նա այնքան քնքուշ ու շոյանքով էր վարվում ձկան հետ,որ մյուսները այդպես չէին վարվի։ Մյուսները կմտածեին,որ նա խելագարված է,բայց նրա հոգեվիճակը այդպիսին էր,որ նա ձկանը համեմատում էր իր կնոջ հետ։

Համեմատիր այդ վերաբերմունքը Ջեկ Լոնդոնի «Ոսկե կիրճը» պատմվածքի հերոսի՝ ոսկու հանքի հանդեպ վերաբերմունքի հետ: Նշիր նմանություններ:

Բացատրիր՝ ինչ էր ծերունին պահանջում ինքն իրենից, ծերունու՝ իր նկատմամբ խստապահանջ վերաբերմունքի պատճառը ո՞րն էր: Կարո՞ղ ես քո սեփական փորձով համոզել մեզ այդ մեթոդի արդյունավետ լինելը:

Չգիտեմ,ինչպես Ձեզ,բայց ինձ ծանոթ է մի հայտնի խոսք վերաբերմունքի մասին։ Այսինքն երբ մարդ քնքուշ ու նուրբ է վերաբերվում,ապա այդ նույն վերաբերմունքը իրեն է հասնելու։ Ծերունին պահանջում էր,որպեսզի ինքը լինի մի քիչ ավելի դիմացկուն,այսինքն ինքն իրեն ուժ էր փոխանցում,ստիպելով,որ չհանձնվի։ Սա իսկական կամքի ուժ է։