Գլուխ Գ (մինչև՝- Ոչ,— ասաց նա,— չի կարող պատահել, որ այսքան խոշոր լինի։)
Բացատրել բառերը. վեհանձնություն, շորթել, երաշխիք, անվրեպ, նիրհել, կիրճ, կարկամել, կզակ, պատվար, շառաչ, անողոքաբար, տնտղել,
Վեհանձնություն-մեծահոգություն
Շորթել-Խլել, կորզել, հափշտակել
Երաշխիք-Որևէ բանի համար նախապես սահմանվող ապահովություն՝ երաշխավորություն
Անվրեպ-Չվրիպող, նպատակից՝ չշեղվող, անսխալ
Նիրհել-քնել
Կիրճ-Նեղ անցք՝ ձոր լեռների մեջ, լեռնանցք, կապան
Կարկանվել-Լեզուն կապ ընկնել, պապանձվել
Կզակ-Ստորին ծնոտի կլորավուն դուրս ընկած ծայրը
Պատվար-պատնեշ
Շառաչ-ձայն
Անողոքաբար-անսիրտ,անողոք կերպով
Տնտղել-Շոշափել, ձեռք տալ
Քննարկենք (գրավոր կարծիքները նախօրոք պատրաստել).
Ինչքա՜ն լավ է, որ մենք ստիպված չենք սպանել աստղերին։ … Բայց ինչքան լավ է, որ ստիպված չենք սպանել արևին, լուսնին ու աստղերին։ Բավական է, որ ուտելիք ենք շորթում ծովից ու սպանում ենք մեր եղբայրներին։ — Օվկիանոսից շորթում ենք ուտելիք, իսկ լուսատուներից ի՞նչ կշորթենք: Ի՞նչ կլինի եթե ստիպված լինենք սպանել աստղերին:
Աշխարհում ոչ ոք արժանի չէ նրանով սնվելու, հապա մի նայեցե՛ք՝ ինչպես է իրեն պահում և ինչպիսի վեհանձնությամբ։ — Բացատրիր վեհանձն բառի իմաստը. ինչու՞ չի կարելի նսեմացնել այն:
Գլուխ Գ (մինչև վերջ)
Բացատրել բառերը. կռնակ, գալարվել, մթագնել, հորձանք, թափոր, դավ, ստեպ-ստեպ, անդադրում, զսպան, ածելի, ավար, համակվել, կափկափել, մոլեգին, ընկղմվել, շեշտակիություն, ջլատվել, խորհրդածել, խելահեղ, սեպ, մխրճվել, ընկրկել, հրացոլք, հոգնաբեկ:
Կռնակ-Մարմնի ետևի մասը՝ ուսերից մինչև մեջքը, թիկունք
Գալարվել-Ոլորվել, պտույտներ գործել
Մթագնել-Մթնել, խավարել
Հորձանք-Հորդացած ջրերի արագ հոսանք
Թափոր-Հանդիսավոր երթ
Դավ-Գաղտնի մտածված կամ նախապատրաստված չարամիտ արարք՝ գործ
Ստեպ-ստեպ-Հաճախ, հաճախակի, բազմիցս, անդադար
Անդադրում-անդադար
Զսպան-զսպակ
Ածելի-Շատ սուր բերանով դանակ, որով սափրում են երեսի և գլխի մազերը
Ավար-Պատերազմի ժամանակ թշնամուց գրավված ամեն ինչը (մարդ, զենք, կենդանի, գույք ևն)
Համակվել-Պատվել, լցվել, պարուրվել ողողվել
Կափկափել-Բաբախել, իրար բախել
Մոլեգին-Անզուսպ, անզսպելի,խելահեղ
Ընկղմվել-Խոր տեղում տեղավորվել, մխրճվել, թաղվել (բազկաթոռի, բազմոցի ևն մեջ)
Շեշտակիություն-Շեշտակի լինելը, շեշտակի բնույթ,ուղիղ
Ջլատվել-Թուլանալ, տկարանալ
Խորհրդածել-Մտածել, միտք անել, մտմտալ
Խելահեղ-Մոլեգին, բուռն, կատաղի
Սեպ-սուր ծայր,սուր
Մխրճվել-ժվարությամբ մի տեղ մտնել, խցկվել
Ընկրկել-Տեղի տալ, զիջել,նահանջել
Հրացոլք-Հրեղեն ցոլք, հրի՝ կրակի ցոլք
Հոգնաբեկ-Հոգնելով ջարդված, շատ հոգնած