<<Հեղուկները հոսուն են>> արտահայտությունը նշանակում է որ հեղուկը կարող է հոսալ։

Հոսունության պատճառով չեն առաջանում առանձգականության ուժեր։

Որովհետև, եթե հեղուկի ազատ մակերևույթը թեք լինի, հեղուկի մասնիկները կսկսեն շարժվել ծանրության ուժի ազդեցությամբ, այնքան մինչև մակերևույթը դառնա հորիզոնական։

1․ Եթե ջրի բաց ծորակը մատով փակենք, ապա մատի վրա կզգանք ջրի ճնշման ուժի ազդեցությունը։

2․ Լողորդների ականջները ցավում են մեծ խորությամբ սուզվելիս։ Այդ ցավը ջրի ճնշման ուժի ներգործության հետևանք է։

Մենք ունենք մի տարա, որի մեջ ջուր է լցված։ Եթե այդ ջրից մի մասը հանենք կառաջանա խոռոչ։ Այդ խոռոչը լցվելու է ջրով։ Որպեսզի այդ խոռոչի տեղը ջուր չլցվի, այդ խոռոչի մակերևույթի վրա պետք է կիրառվի այնպիսի ուժ, որը հավասար է այն ջրի ճնշման ուժին, որը այդ խոռոչի տեղն էր լցված։ Սրանից հետևում է, որ հեղուկների առանձին մասերը փոխազդում են ճնշման ուժով։

Առանձգականության ուժեր են և ծագում են հեղուկի սեղմման հետևանքով։

Տարբեր տեղամասերի վրա ճնշման ուժը կարող է տարբեր լինել։

Հեղուկների սեղմվածությունը, նույնիսկ շատ մեծ ճնշման ուժերով ներգործելիս, աննշան է։ Այդ է պատճառը , որ հեղուկները գործնականում համարվում են <<անսեղմելի>>։

Հեղուկի մեջ ընկղմված մարմինների, ինչպես նաև հեղուկը պարունակող անոթի պատերի վրա ազդող ուժերը հենց հեղուկի ճնշման ուժերն են։

p=F/S

Պ, կՊ, ՄՊ

Պա-Պասկալ

կՊ-կիլոպասկալ

մՊ-մեգապասկալ