Կենսաբանության հոկտեմբեր ամսվա ամփոփում

1․ Գրել նյարդային համակարգի կառուցվածքի և ֆունկցիաների մասին․

Նյարդային համակարգը կարգավորում է բոլոր օրգանների և օրգան-համակարգերի փոխկապակցված գործունեությունը։ Այն վերահսկում է ներզատական համակարգի միջոցով իրականացվող հումորալ կարգավորումը և միաժամանակ կապ է հաստատում օրգանիզմի և միջավայրի միջև՝ նպաստելով օրգանիզմի հարմարվողականությանը միջավայրի փոփոխվող պայմաններում։ Նյարդային համակարգը կազմված է միլիոնավոր փոքր մասնիկներից,որոնք ինչ-որ բան են կարգավորում։ Այսպիսով՝ նյարդային համակարգի հիմնական գործառույթն օրգանիզմի կողմից ներքին և արտաքին միջավայրից հաղորդվող տեղեկատվության վերլուծությունն է և համապատասխան գործողությունների իրականացումը։ Օրինակի համար,երբ մենք մոտեցնում ենք մեր մատը ինչ-որ տաք բանին մեր նյարդային համակարգը հրաման է փոխանցում ուղեղին,որ պետք է շուտ հետ տանել մատը։

2․ Գրել ռեֆլեքսի մասին․

Ռեքլեքսները պատասխան ռեակցիաներ են ինչ-որ գրգիռներին։

Ռեֆլեքսն օրգանիզմի պատասխան ռեակցիան էստացվող գրգիռներին, որն իրականանում է նյարդային համակարգի մասնակցությամբ:

Ռեֆլեքսային աղեղը դա այն ուղին է, որով հաղորդվում են նյարդային գրգիռները ռեֆլեքսի իրականացման ժամանակ։  Նյարդային համակարգի գործունեությունն իրականացվում է ռեֆլեքսների միջոցով: 

3․ Ինչ է իրենից ներկայացնում ողնուղեղը․

Ողնուղեղը տեղավորված է ողնաշարի խողովակում,ունի առջևից հետ  տափակած քուղի տեսք, երկարությունը մինչև 45 սմ է, զանգվածը մինչև 30 գ: Ողնուղեղի վերին սահմանը ծոծրակային մեծ անցքն է, իսկ ստորինը՝ գոտկային 2-րդ ողի մակարդակը: Ողնուղեղը բաղկացած է 31–33 հատվածներից՝ պարանոցային՝ 8, կրծքային՝ 12, գոտկային՝ 5, սրբանային՝ 5, պոչուկային՝ 1–3:

4․ Գրել աչքի կառուցվածքի մասին․

Գրեցի տեսողական վերլուծիչների մասին և ինչ են իրանք իրենից ներկայացնում․

Միջավայրից ստացվող տեղեկատվության մեծ մասը (70−90 %) մարդը ստանում է տեսողության միջոցով: Տեսողության վերլուծիչի շնորհիվ մարդը կարողանում է կողմնորոշվել շրջապատի առարկաների նկատմամբ և խուսափել վտանգից:

Աչքը տեսողության վերլուծիչի ծայրամասային բաժինն է, գտնվում է գանգի ակնակապիճում:Աչքը կազմված է ակնագնդից և օժանդակ հարմարանքներից:Օժանդակ հարմարանքներից են հոնքերը, կոպերը, թարթիչները, շաղկապենին, արցունքագեղձերը և ակնագունդը շարժող մկանները: 

Միջավայրից ստացվող տեղեկությունը,շարժումները մենք ստանում ենք աչքի շնորհիվ,որն մեզ օգնում է կողմոնորշվել,թե ինչ է կատարվում․