Սեղմված զսպանակը ինչպես նաև գազն ու հեղուկը առաջացնում են առաձգականության ուժեր։ Սա նմանությունն էր։

Հեղուկի կամ գազի վրա գործադրված ճնշումը հեղուկով կամ գազով հաղորդվում է բոլոր ուղություններով ՝առանց փոփոխության։ Իսկ զսպանակի վրա ճնշում գործադրելիս նա հաղորդում ճնշում այն միայն հատակին և մխոցին։

Բլեզ Պասկալը տակառը ամբողջությամբ լցրել է ջրով, տակառի կափարիչի մեջ անցք անելով անցքի մեջ խողովակ է դրել և այդ խողովակով այնքան է ջուր լցրել մինչև այդ տակառի պատերի վրա ճաքեր առաջացան և ջուրը այդ ճաքերով սկսել է թափվել։

Խողովակի մեջ լցված ջուրը տակառի ներսում ստեղծում է հավելյալ ճնշում։ Համաձայն ճնշման սահմանման՝ p=F/S, որտեղ S-ը խողովակի լայնական հատույթի մակերեսն , իսկ F-ը՝ խողովակում լցված ջրի կշիռը։ Այդ հավելյալ ճնշումն առաջացնում է տակառի ջրի լրացուցիչ սեղմում։ Դրա հետևանքով տակառի ներսի բոլոր մասերում ջրի ճնշումն ավելանում է հավելյալ ճնշման չափով։ Տակառի ջուրը հավելյալ ճնշումը հաղորդելում է բոլոր ուղղություններով։

Պասկալի գունդը, որին մխոցով միացված է խողովակը, լցնենք ծխով։ Մխոցը ներս մղելիս գնդի բոլոր անցքերից դուրս են գալիս ծխի շիթեր։ Սա ապացուցում է,որ գազում նույնպես ճնշումը հաղորդվում է ուղղություններով։

Հեղուկի կամ գազի վրա գործադրված ճնշումը, հեղուկով կամ գազով հաղորդվում է բոլոր ուղղություններով առանց փոփոխության։

Չամրացված հատակով ապակե խողովակն իջեցնենք ջրով լցված անոթի մեջ։ Խողովակի մեջ ջուր լցնենք։ Հենց որ խողովակում և անոթում ջրի մակարդակները հավասարվեն, հվասարվում են նաև հատակին վերևից ներքև և ներքևից վերև հաղորդվող ճնշումները։ Այդ պահին հատակը խողովակից պոկվում է նրա վրա ազդող ծարության ուժի ազդեցության հետևանքով։ Նույն խորության վրա և վերևից ներքև և ներքևից վերև գործադրվող ճշումները նույնն են։