Ցավակցում ենք մեր սիրելի ուսուցչուհու Սուսան Սահակյանի անժամանակ մահվան կապակցությամբ։ Մենք շատ էին սիրում նրան։ Թող Աստված լուսավորի իր հոգին։

Մեր դպրոցը,մենք կորցրել ենք մի հոգատար,բարի,հավասարակշռված ու ազնիվ ուսուցչուհու։ Ես ընկեր Սուսաննային շատ էի սիրում,նա մի փայլուն ու հոգատար անձնավորություն էր,ում ես առաջին օրվանից շատ սիրեցի։ Պարզ հիշում եմ,որ ընկեր Սուսաննան մեզ առաջին քիմիայի դասն էր բացատրում,իսկ ով չէր հասկանում նորից ու նորից բացատրում էր այնքան,որ հասկանար։ Նա այնքան հեշտ էր բացատրում դասը,փորձեր ցույց տալով ու պատմելով,որ հասկանալի լինի բոլորին։ Ես բոլոր դասերը հաճույքով անում էի,որովհետև ես սիրում էի այդ առարկան,իսկ առարկայի գլխավոր հասկանալն կախված է ուսուցչից,որն շատ խելացի ու պարտաճանաչ էր։ Հիմա,որ արդեն քիմիայից թեկուզ չնչին չափով ինչ-որ բան ենք հասկանում,չենք կարող սովորել ուրիշ ուսուցչուհու հետ,որովհետև շատ դժվար է ,առանձնապես իմ համար սկսել սովորել ուրիշ ուսուցչուհու հետ։ Ես այնքան էի սովորել,այնքան էի սիրել այդ ուսուցչուհուն,որ հիմա նույնիսկ չեմ կարողանում հավատացնել ինձ,որ այլևս նա մեր հետ չէ։ Ընկեր Սուսաննան շատ հավասարակշռված մանկավարժ էր,ով կարողանում էր ,այնպես բացատրել դասը,որ նույնիսկ անհասկացողին հասանելի լիներ։ Մեր դպրոցի համար ,առանձնապես իմ համար սա ծանր,դժվար պահ էր,երբ կորցրեցի այսքան հարգված,սիրելի ու խելացի ուսուցչուհու։ Ես ցավակցում եմ նրա հարազատներին Սեբաստացի՝Արմինեին ու Ռայային։ Մենք ընդմիշտ կհիշենք նրան,նա կմնա մեր սրտերում։ Մենք հպարտ ենք նրանով,բայց պետք է իմանալ,որ այսպիսի շնորհքով,ազնիվ,պարտաճանաչ ու սիրելի ուսուցիչ ենք կորցրել։ Ես այսքան մտահոգ ու տխուր չէի եղել։ Խաղաղություն նրա հոգուն երկնքում։

Սիրելի ընկեր Սուսաննա