
Արևելյան Ասիայի երկների բնակչության ցուցանիշները
Ասիայի ինտերակտիվ քարտեզ
Ինտերակտիվ խաղեր
Ճապոնիա-Տոկիո
Չինաստան-Պեկին
Թայվան-Թայբեյ
Հյուսիսային Կորեա-Պխենյան
Հարավային Կորեա-Սեուլ
Մոնղոլիա-Ուլան-Բատոր
Թեստ 1

Թեստ 2

1․Ի՞նչ առանձնահատկություններ ունի Արևելյան Ասիա տարածաշրջանը:
Առանձնահատկություններից դա հսկայական աճն է տնտեսության,որովհետև այս տարածաշրջանում են գերհզոր տնտեսությամբ երկրները՝Ճապոնիան,Հոնգ-Կոնգը,Չինաստանը և Հարավային Կորեան։ Այս տարածաշրջանը ունի ահռելի աճ տնտեսության,այս տարածաշրջանում բնակչվում են ամենաշատ բնակչությամբ երկրները,և ընդհանուր Արևելյան Ասիան համարվում է ամենաբնակեցված տարածքը,մոտ 1,500,000,000 մարդ։ Ամենաշատը ապրում են Չինաստանում։ Առանձնահատկություններից դա արդյունաբերությունն է,որովհետև Ճապոնիան և Չինաստանը,և նույն Կորեայի Հանրապետությունը մեքենաշինության ոլորտում ահռելի աճ ունեն ու իրենց հետքը։ Ամենաթանկ ու ամենաշատ ներմուծվող բրենդերից են Սամսունգ/Կորեա/, ԼՋ /Կորեա/ և այլն․․․։ Այս տարածաշրջանում իր տեղն ունի չինաստանը,որովհետև աշխարհի ամենաշատ ներմուծողը դա Չինաստանն է։ Ամեն 5 ապրանք Չինաստանից է,նաև կան շատ բազում խանութներ,որոնք ապրանք են վաճառում և հասցնում տարբեր երկրներ։ Ճապոնիայում զարգացած է մեքենաշինությունը, Միթսուբիշի,Սուբարուն այս հանրահայտ ավտոմեքենաները ներմուծվում են Ճապոնիայից։ Ի դեպ Ճապոնիան,Կորեան և Չինաստանը համարվում են աշխարհի առաջատարները ըստ տնտեսության։ Այս տարածաշրջանը այդքան էլ զարգացած չէ բնական հանածոներով,բայց դրան հակառակ,այնտեղ պատրաստվում են այնպիսի ապրանքներ,որոնք պահանջ ունեն հանածոների,օրինակ մեքենաները։ Արևելյան Ասիայի կլիման համեմատաբար բարենպաստ է,որն թողնում է Չինաստանում աճեցնել ամենամեծ քանակի բրինձը։ Չինաստանը բրինձի արտադրությամբ առաջին տեղն է զբաղեցնում։ Ինչպես գիտենք բրինձը պահանջում է խոնավություն,որը Չինաստանում կլիման պարունակում է։ Առանձնահատկություններից կարող եմ նշել մարդկանց աճի ու աշխատասիրության մասին։
Իսկ թերություններից կարող եմ նշել բնակչության աճը։ Ճապոնիան,Հարավային Կորեան և Չինաստանը զբաղեցնում են բարձր տեղեր ըստ ծնելիության թվի և ըստ բնակչության աճի։ Ճապոնիայում բնակվում է մոտ 130 մլն մարդ,Չինաստանում 1,500,000,000 մարդ,իսկ Հարավային Կորեայում 52 մլն մարդ։ Սա կարող է նպաստել տնտեսության աճի ու զարգացմանը,բայց կարող է չբավարարել մարդու պահանջները ։
2․Ի՞նչ դեր ունի Արևելյան Ասիան համաշխարհային տնտեսությունում:
Այն ունի ահռելի տեղ,որն կախված է մեքենաշինությունից,որն արտադրվում է Արևելյան Ասիայում և ներմուծվում է աշխարհի հարյուրավոր երկրներ։ Արևելյան Ասիայի երկրներից Ճապոնիան,Չինաստանը,Կորեան շատ մեծ դեր ունեն մեքենաշինության,նոր տեխնոլոգիաների,բժշկության,մարդու կենցաղային պայմանների մեջ։ Դրանց հինման վրա է տնտեսությւոնը։ Ճապոնիան,Հարավային Կորեան ու Չինաստանը ունեն շատ մեծ աճ տնտեսության վերջին 25 տարվա ընթացքում։ Հաշվի առնելով այն,որ բոլոր երկրներն էլ մասնակցել են բազում պատերազմների,տարել են բազում կորստներ,ինչպես տնտեսության,այնպես էլ բնակչության,բայց մարդկանց աշխատասիրության շնորհիվ հասել են այսպիսի գագաթնակետի։ Արևելյան Ասիայի երկրներից 4-ը չունեն այդպիսի զարգացած էկոնոմիկա ,քան հարևանները։
3․Որո՞նք են Արևելյան Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:
Չինաստանի տնտեսության մասնագիտացված ճյուղերից մեքենաշինությունն է,ապրանքաշինությունը,բրինձի աճեցումը և ներմուծումը տարբեր երկրներ աշխարհի։ Ճապոնիան ,Հարավային Կորեան ավելի շատ մասնագիտացված են մեքենաշինության վրա,որոնց շնորհիվ հիմա ունեն տեխնոլոգիաների մեծ աճ,որն տալիս է այս երկու երկրներին առավելություն,լինել ավելի ժամանակակից և հարուստ ուրիշ երկրների ֆոնի վրա։ Ճապոնիան մեքենաշինության,նավաշինության,տարբեր տեխնոլոգիայի մասնագիտացված ճյուղեր ունի,որոնցից շատերը հիմա գրավում են առաջին տեղերը ըստ ցուցանիշի։ Կան ավելի շատ ճյուղեր,օրինակ բժշկությունը։ Չինաստանը նաև բրինձի,ծովամթերքի ներմուծող է։ Ճապոնիան նույնպես,դա կաված է նրանից,որ այս տարածաշրջանում շատ են ծովամթերքները,ձկները և այլն․․․։Բայց ես նշեցի այն գերճնշող մասնագիտացված ճյուղերը այս տարածաշրջանի,որն նպաստում է գերհզոր տնտեսությանը։
4․Քարտեզի վրա նշել Արևելյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

Երկները Արևելյան Ասիայի և նրանց մայրաքաղաքները

Ափերը ողողող ջրային ավազանները

Վարդագույն-Չինաստան
Բաց կանաչ-Մոնղոլիա
Դեղին-ԿԺԴՀ /Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն/
Կապույտ-ԿՀ /Կորեայի Հանրապետություն կամ Հարավային Կորեա/
Շագանակագույն-Թայվան
Կանաչ-Ճապոնիա
Բաց Կապույտ-Հոնգ Կոնգ
Մանուշակագույն-Մակաո