Vrtanes_Papazian

ԸՄԲՈՍՏԻ ՄԱՀԸ

1․բացատրել ըմբոստ, գալարվել, գաղջ, պատուտակ, ճգնել, անհագ, զմայլվել, պատվանդան, ոստ, մրմնջալ

Ըմբոստ-անհնազանդ,հանդուգն

Գալարվել-ոլորել,պտտվել

Գաղջ-մի քիչ տաք

Պատուտակ-բույսի տեսակ

Ճգնել-ուժ գործադրել

Անհագ-անկուշտ

Զմայվել-հիանալ,ապշել

Պատվանդան-հիմք,արմատ

Ոստ-ճյուղ

Մրմնջալ-ցածր ձայնով խոսալ,քթի տակ խոսալ

2․ինչպիսի հասարակություն է նկարագրված առաջին հատվածում — նշիր նմանություններ և տարբերություններ քո շրջապատի հետ:

Անսովոր մի դեպք էր տեղի ունենում այդ բազմադարյան ճահճային աշխարհում, ուր ծառերը մինչև այդ՝ աճում էին, մեռնում, ուտում էին, ապրում, գիջության մեջ բորբոսնում, պարազիտներով լեցվում, բաղեղներով կաշկանդվում և ուր բոլորը գոհ էին, ոչնչի չէին ձգտում։

Այս նախադասության մեջ բնութագրվում են բույսերը և ծառերը,որպես մարդ ես պատկերացնում եմ ագահ,անհագ ու անկուշտ մարդկանց,ովքեր ունեն բազում հնարավորություններ և բազում գումար,բայց չեն ուզում ձգտել,ինչ-որ բանի։ Կարծես,ամեն ինչ ունեն,ոչ մի բանի կարիք չունեն և ամեն ինչ նրանց մոտ է։ Ես ծառերին նմանացնում են մեր ժամանակվա մարդկանց,ովքեր ագահ են,չեն ուզում անել ինչ-որ բան ,առաջին հերթին իրենց համար են մտածում։ Նրանք գիտեն,որ նրանք հարուստ են ամեն ինչ ունեն,բայց ուշադրության չեն դարձնում այն մարդկանց,ովքեր ոչինչ չունեն և ունեն շատ մեծ կարիք ինչ-որ բանի։

Հեքիաթի ծառը ձգտում էր հասնել սարի գագաթին,որը խորհրդանշում է իմ կարծիքով ամենաբարձր գագաթը։ Նա ձգտում էր հասնել,անցնելով բազում փորձությունների մեջով,որպեսզի լավ ապրի հետագայում։ Ցանկանում եմ ասել,որ մեր կյանքում,մեր երկրում էլ կան շատ մարդիկ,ովքեր ցանկանում են իր շրջապատին օգնել,ոչ թե մտածեն միայն իրենց մասին։ Եվ ովքեր ցանկանում են ծաղկեցնոել իր հայրենիքը իր աշխատասիրությամբ ու հայրենասիրությամբ։

3․ի՞նչ գծված սահմանի մասին է խոսքը, բեր օրինակներ:

Իմ կարծիքով գծված սահմանը դա մարդու փորձություններն են,արգելքները։ Մյուս տեսանկյունից էլ դա մարդու ինչ-որ գործունեության ավարտն է։

4․ի՞նչ է խորհրդանշում քամին, կայծակը, որոտը, արևի լույսը:

Քամին ու կայծակը մեր կյանքում խորհրդանշում են դժվարությունները,փորձությունները,որոնք մարդու ամբողջ կյանքի ընթացքում հետևում են նրան։

Որոտը խորհրդանշում է մարդու տխրությունը,դժվար պահերը,երբ մարդը ներսից է կոտրվում,օրինակ երբ մարդ կորցնում է իր հարազատին,կամ բարեկամին։ Կորցնելուց հետո որոշ ժամանակ ձգտում է մոռանալ նրան։ Դա որոտն է,մարդու տխրությունը և իր թախծոտ հոգեվիճակը։

Արևի լույսը խորհրդանշում է բախտը,մարդու ուրախ հոգեվիճակը,երբ մարդ գոհ է և ուրախ։ Փորձություններն ու հոգսերը ինչ-որ ժամանակ նրան չեն հետևում,և նա իրեն զգում է ,որպես ազատ ու զվարթ մարդ։ Բախտը և ժպիտը մարդու կարևոր հոգեվիճակներից մեկն է։

5․ու՞ր էր ձգտում հասնել Ըմբոստը. մեղադրու՞մ ես նրան, թե արդարացնում, ինչու՞:

Ըմբոստը ցանկանում էր հասնել սարի գագաթին,որպեսզի տեսնի պայծառ արևը։ Նա ցանկանում էր տեսնել արևը ,որպեսզի խոնավության,գիջության ու գաղջի մեջ չապրեր։ Ես կիսով չափ համաձայն եմ այս մտքի հետ,որովհետև երբ մարդ չի հարմարվում,չի կարողանում սովորել իր նոր կամ հին շրջապատին,նա իսկույն ցանկանում է հեռանալ այդտեղից և գտնել ուրիշ ավելի նորմալ տարածք։ Մարդու տեսակից է կախված նրա հասարակության ընդունումը։ Մարդ կարող է լինել անկիրթ,անշնորհք,բայց գտնելով նրան հավասար ,բայց ավելի կիրթ հասարակություն,կարող է հարմարվել դրան։ Մարդիկ էլ կան,ովքեր չեն ցանկանում իրենց տարածքը փոխել,սակայն նրանք գիտակցում են,որ ունեն շատ խնդիրներ շրջապատի հետ։

6․կա՞ մի բարձր տեղ, ուր դու ես ձգտում հասնել, ինչպե՞ս ես հաղթահարում այդ բարձրությունը (ստեղծագործական աշխատանք):

Ամեն մարդ ունի ինչ-որ նպատակ,որին փորձում է հասնել։ Նպատակն հասնելը դա ամենաբարձր գագաթն է,որը մարդիկ փորձում են հաղթահարել բոլոր ուղղորդող փորձությունները։ Ես ունեմ նպատակ։ Նպատակները կարող են լինել տարբեր։ Կարող են լինել ազգային նպատակներ,երբ մարդ ձգտում է ինչ-որ օգտակար բան անել իր հայրենիքի ու ազգի համար։ Լինում են մարդիկ,ովքեր ուզում են ունենալ լավ ապագա և ձգտում են հասնել իրենց նպատակին։ Բոլորի ճանապարհին էլ լինում են դժվարություններ,փորձություններ,որոնք կարող են հոգեպես կոտրել մարդուն,կարող են նույնիսկ նրան շեղել ուղղուց։ Ես ունեմ նպատակ,ես ցանկանում են ունենալ լավ ու հարուստ ապագա,որով կկարողանամ օգնել իմ հայրենիքին։ Ես արդեն ունեցել եմ փորձություններ,որոնք ինչ խանգարել են ,փորձել են շեղել ուղղուց,բայց ես միևնույնն է փորձում եմ հասնել ամենաբարձր գագաթին։ Իմ հայրենիքը պահանջում է օգնություն,որը հատկեցնում են տարբեր պետություններ,բայց ես ցանկանում են ծաղկեցնել իմ հայրենիքը խելքով ու նպատակասլուցյամբ։ Անպայման չի մարդ ունենա բարձր վարձատրվող աշխատանք,մասնագիտություն,կարևորն այն է,որ մարդ սիրում է այդ գործը,փորձում է խորանալ,ու վերջապես ցանկանում է այդ գործով օգտակար լինել իր հայրենիքին,ընտանիքին և ինքն իրեն։