ՍՏԱՄՈՔՍԻ ՀԱՄԱՐ
աշխատանք բառարանով — անոսր, վսեմություն, քամահրել, տիղմ, ճիրան, լերկ, անվրդով, լայնատարած, հափրացնել, լեշացած։
Նոսր-բարակ,նուրբ,անխիտ
Վսեմություն-հպարտություն
Քամահրել-արհամարել
Տիղմ-քարանձավի տեսակի հանքային,օրգանական նյութերից առաջացած վայր
Ճիրան-կենդանիների եղունգներ,ճանկ
Լերկ-մերկ
Անվրդով-անհույզ,հանգիստ
Լայնատարածք-լայն տարածք,ընդարձակ
Հափրացնել-հագեցնել
Լեշացած-փռված
ամեն լեռ չի տեսնում անդունդ, մեծությունը չի իմանում, թե ի՞նչ է նյութում իր դեմ չնչինությունը, աղավնին չի հավատում օձի գոյությանը — առանձնացրու՛ հականիշ զույգերը․ հականիշների օգնությամբ ի՞նչ է ասում հեղինակը, համաձայնիր կամ հերքիր՝ քո փորձից ելնելով։
Օձը խորհրդանշում է արգելքը,սխալը։ Հատկանիշներից կարող եմ ասել,որ մեծությունն ու չնչինությունը և տեղտ-տեղ անդունդը հականիշներ են։ Որովհետև ամեն լեռ չի տեսնում անդունդ,այսինքն բարձր գագաթների հասած մարդ երբեմն չի տեսնում,թե ինչ է կատարվում ներքևում՝անդունդում։ Անդունդը խորհրդանշում է աղքատությունը,մարդկանց,ովքեր ոչինչի չեն կարողացել հասնել։ Մեծությունն չիմանալը,դա ցավն ու զայրույթը չտեսնելն է։ Թե ինչ է նյութում իր դեմ չնչինությունը,այսինքն լեռան դեմ աղքատությունը,թուլությունը ոչինչ է,ինչպես փղի դեմ մրջյունը։ Մարդիկ չեն տեսնում աղքատ,անօգնական մարդկանց,ովքեր ոչնչի չեն կարողացել հասնել,թե նյութական,թե ֆինանսական առումներով։ Աղավնին չի հավատում օձի գոյությանը։ Ինչպես գիտենք աղավնին արտացոլում է խաղաղությունը,բախտը,ինչ-որ բանի հասնելը,իսկ օձը՝դժբախտությունը,սխալները ու հիասթափությունները։ Մարդ,երբեմն չի մտածում,որ կարող է հասնել ամենաբարձր գագաթների։ Եվ դրան հակառակ չի մտածում,որ կգա ժամանակ,երբ նա կիջնի այդտեղից։ Նույնն էլ այստեղ աղավնին՝մարդու հասած ճանապարհը,մարդը չեն մտածում ու չեն հավատում,որ օձ գոյություն ունի,այսինքն կարող է իրենց հետ պատահել դժբախտություն։ Ես այդպիսի փորձ չեմ ունեցել,բայց գիտեմ շատ մարդկանց,ովքեր անցել են դա,հաղթահարել են օձին,համարձակվել են այդ ռիսկին գնալ ու կարողացել են հաղթել դա ու հասնել մեծ բարձրունքներին։ Եղել են մարդիկ,ովքեր ,թե իրենց մասնագիտության,գործունեության պատճառով չեն ուզեցել շարունակել,բայց եղել են ամենաբարձր գագաթներում։
երբ մտածեց ստամոքսը կշտացնելու համար թևերը ծալել — ի՞նչ է նշանակում թևերը ծալել, ինչու՞ է այն վտանգավոր։
Թևերը ծալելը իմ կարծիքով նշանակում է թուլանալ։ Այսինքն ,երբ մարդ ավելի վսեմ է,ավելի հպարտ է ,նրան թևեր ծալելը կարող է վտանգավոր լինել։ Արծիվը կշտանալու համար գնաց այդ քայլին,ցանկացվ ուտել դիակները,չմտածելով հետագայի մասին։ Երբ մարդ հասնում է այդպիսի բարձր գագաթների և ,այսպես ասած վերևից է նայում բոլորին,բոլորին համարում է սողուն,անպատիվ՝նրան ոչ մի կերպ չի կարելի թուլանալ։ Որովհետև ,երբ արծիվը գայթակղվեց ու գնաց դիակների հետևից,նա իր վսեմությունը ու հպարտությունը գետնվո տվեց։ Ինչու՞,որովհետև նա այնպիսի բարձրությունում,այնպիսի գագաթ էր հասել,որ նրան հաղթահարելը անհնար էր։ Մեր կյանքում էլ է այդպես,երբ մարդ հասնում է մեծ ու բարձր գագաթների իր աշխատասիրությամբ,մարդիկ մտածում են,որ նրան հասնելն անհնար է։ Բայց եթե թեկուզ մի վայրկյանով շեղվում է ուղղուց,դա նրան կարող է պատվով իջեցնել,կործանել։ Դրա համար արծիվը գնալով այդ քայլին,ստիպեց նրան կործանել,ստիպեց մարդկանց նրա վրա ծիծաղել։ Բայց պետք է գիտակցել,որ կամ մարդը կամ արծիվը բարձունքում արհամարում էին մարդկանց,ովքեր նրանց համար ծուղակներ էին պատրաստում։ Ահա այսպես կործանվեց արծիվը,չմտածելով հետևանքների մասին։
Հեշտությամբ կշտանալը սկսեց մարել նրա մեջ բարձրերը թռնելու պահանջը — մեկնաբանի՛ր այս միտքը։
Այսինքն մարդուն հեշտ չէ հասնել ինչ-որ բարձունքի,հաղթահարել իր նպատակը ու հասնել ամենաբարձր գագաթին։ Արծիվը պայքարում էր իր կշտության համար,բայց երբ արգելքները կամ մարդիկ ստիպեցին նրան դիակները ուտել և կամաց-կամաց իջնել դեպի ցած,նա գնաց այդ քայլին։ Մարդ ,երբ հասնում է իր քրտնաջանությամբ,իր աշխատասիրությամբ,նա չպետք է շեղվի իր ուղղուց։ Հեշտությամբ կշտանալը,այսինքն առոգ-փառոգ ապրելը,ոչինչ չանելը ու ամեն ինչ ուտելը նրան ստիպեցին իջնել։ Այսինքն նրա մեջ այդ ցանկությունը այնքան մեծ էր,որ նա իջավ սարից ու կորցրեց նրա հեղինակությունը։ Կշտությունը մարեց բարձրունք բարձրանալու ու թռնելու պահանջը։ Այսինքն ,երբ մարդ արդեն հասել է բարձր գագաթների ու հանկարծակի իջնում է ցած,նա էլ չի կարող այդպիսի բարձունք հասնել,որովհետև նա արդեն սովորում է ագահ ու անհոգ կյանքին,որը նրան ապահովում են ծուղակ գցելով։ Իմ կարծիքով հեշտությամբ կշտանալը մարեց նրա բարձրերը թռնելու պահանջը,դա նույնն է,երբ մարդուն ստիպում են իջնել,բոլոր արգելքներով խանգարում են,ծուղակների ու թակարդների մեջ գցելով ստիպում են մարդուն իջնել ցած։ Երբ մարդ սովորում է անհոգ կյանքին,բայց գիտակցում է,որ նա արդեն հասել էր այդպիսի բարձրունքներին,այդպիսի գագաթներին,որ բոլորին նայում էր վերևից,բայց հիմա անհոգ ապրելը բերեց ցածրությանը և արծիվը արդեն չուզեց շարունակել,չուզեց այլևս բարձրանալ վերև,այսինքն բարձրանալ դեպի իր նպատակ։
Հեշտ ու դժվար ճանապարհները․․․ (ստեղծագործական աշխատանք):
Մարդ ,երբ հասունանում է,անցնում է այնպիսի ուղի,որը կարող է թվալ հեշտ,բայց իրականում լինի անհնար ուղի։ Կան հեշտ և դժվար ճանապարհներ։ Հեշտ են այն ճանապարհները,որոնք հեշտ են անցնում մարդիկ,ովքեր կարողանում են,հասկանում են տվյալ գործը։ Հեշտ ճանապարհ կարող է անցնել ամեն մեկը,պետք է լինի միայն ցանկություն։ Դրանից հետո է ճանապարհը բաժանվում մի քանի մասի։ Դա կախված է մարդու մասնագիտությունից և կյանքի շարունակությունից։ Մարդ ինքն է կարող ընտրել ճանապարհ,որով նա գնալու է ամբողջ իր կյանքը։ Կան և կլինեն մարդիկ,ովքեր ստիպված դժվար ճանապարհով կանցնեն,քանի որ դա մեծամասամբ կախված է մանկության անցկացումից։ Լինում է մանկության երեք տեսակ՝հարուստ,նպաստավոր ու աննպաստ։ Բայց միևնույնն է,մարդ ,թեկուզ աննպաստ ընտանիքում կարող է հասնել այնպիսի բարձրունքների,որոնց չեն կարողանում հասնել հարուստ ու նպաստավոր ընտանիքների երեխաները։ Իհարկե հարուստները ու նպաստավորներրը ունեն ավելի շատ հնարավորություններ,բայց պատմությունը գիտի շատ մարդկանց,ովքեր,թեկուզ աննպաստ ու աղքատ մադկանցից վերածվել են համաշխարհային դեմքերի անցնելով դժվար ճանապարհ։