22․11-26․11

Կրկնել անցած նյութը,կարգի բերել բլոգները։

Թեման․Արքիմեդի օրենքը։Մարմինների լողալու պայմանները։Նավերի լողալը։Օդագնացություն։

Լաբորատոր աշխատանք․<<Հեղուկի մեջ ընկղմված մարմինն արտամղող ուժի որոշումը>>

Քննարկվող հարցեր․

1․Ո՞րն է հեղուկում արքիմեդյան ուժի առաջացման պատճառը.


Հեղուկի կողմից մարմնի վրա ազդող բոլոր ուժերը փոխարինենք մի ուժով, որը մարմնի վրա նույն ազդեցությունն է գործում, ինչ որ այդ ուժերը միասին վերցրած։ Քանի որ այդ ուժն ուղղված է ուղղաձիգ դեպի վեր, այն անվանում են դուրս հրող ուժ։  Այդ ուժն այլ կերպ անվանում են արքիմեդյան ուժ:

2․Ի՞նչ մեծություններից է կախված արքիմեդյան ուժը.

Խտություն և ծավալ,նշանակվում են հետևյալ լատինական տառերով P,V

3․Ձևակերպել Արքիմեդի օրենքը

Հեղուկի կամ գազի մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է դուրս մղող մի ուժ, որն ուղղված է ուղղաձիգ դեպի վեր, հավասար է մարմնի արտամղած հեղուկի կամ գազի կշռին և կիրառված է դուրս մղվող մարմնի ծանրության կենտրոնին։ Այդ ուժի մեծությունը որոշվում է մարմնի վրա գործադրված ճնշման ուժերի տարբերությամբ։ Եթե դուրս մղող ուժը փոքր է մարմնի կշռից, ապա մարմինը սուզվում է, իսկ եթե հավասար է՝ լողում է հեղուկում։

Եթե դուրս մղող ուժը մեծ է մարմնի կշռից, մարմինը դուրս է մղվում այնքան ժամանակ, մինչև որ նրա ընկղմված մասի արտամղած հեղուկի կշիռը հավասարվում է դուրս մղող ուժին։

4․Ո՞ր դեպքում է մարմինը՝ա․խորասուզվում հեղուկում,բ․լողում նրա ներսում․գ․լողում նրա մակերևույթին։

ա. Եթե արքիմեդյան ուժը փոքր է ծանրության ուժից (Fա<Fծ), ապա մարմինը կսկսի իջնել հեղուկով լցված անոթի հատակը, կստացվի,որ կխորասուզվի։

բԵթե մարմնի խտությունը հավասար է հեղուկի խտությանը , մարմինը լողում է հեղուկի ներսում։

գ․Եթե մարմնի խտությունը փոքր է հեղուկի խտությունից, մասամբ սուզված վիճակում լողում է հեղուկի մակերևույթին։

Սովորել Է.Ղազարյանի դասագրքից(7-րդ դասարան )էջ 151-ից մինչև էջ 163-ը,պատրաստել նյութ էջ 150-ի թեմայով:

Ահա իմ տեսանյութը՝Արքիմեդի օրենքի մասին

Լաբորատոր աշխատանքից պատրաստել տեսանյութ տեղադրել բլոգներում,հղումը ուղարկել ինձ։