
Ստորին մասերով միմյանց միացած անոթներն անվանում են հաղորդակից անոթներ։

Հաղորդակից անոթների օրենքը ՝ Հավասարակշռության վիճակում հաղորդակից անոթներում հեղուկի ազատ մակերևույթների մակարդակները հավասար են։

Հաղորդակից անոթների օրենքի հիման վրա են ստեղծվել բաքի մեջ ջրի մակարդակը որոշող ջրաչափ խողովակները։ Այդպիսի խողովակներ են միացված, օրինակ, գնացքներում՝ լվացվելու ջրով լցված բաքերին։

Այս նկարում պատկերված հաղորդակից անոթներից ձախը սովորական ապակե խողովակ է, իսկ աջը՝ կաթոցիկի ծայրով, որի երկարությունը փոքր է խողովակի երկարությունից։ Անոթները միացնող ռետինե խողովակը մեջտեղում ամրացված է սեղմակով։ Ձախ անոթի մեջ ջուր լցնենք։ Եթե ջրի ազատ մակերևույթն ավելի բարձր է, քան ծայրոցը, ապա սեղմակը հանելուց հետո կտեսնենք, որ ծայրոցը շատրվանում է։

Քանի որ նույն հեղուկն է ρ2:ρ1=1 => h1:h2=1 այսնիքն h1=h2