Ջրի սյունը՝ h=10 մ

Սնդիկի սյունը՝ h=0.7 մ

ρ=13500 կգ/մ3

p=0.1 ՄՊա

g=10 ն/կգ

h=?

0,1 ՄՊա = 100000 Պա

h=p/ρg=100000/(13500*10)=0.7

0,2 ՄՊա — 20 մ

1 ՄՊա — 100 մ

10 ՄՊա — 1000 մ

Սկաֆանդրը հայտնագործել են 19 դարի վերջում։ Սկաֆանդրն անջրանցիկ անհատական հերմետիկ հանդերձանք է՝ բաղկացած պատյանից, սաղավարտից, ձեռնոցներից և ճտքակոշիքներից։ Սկաֆանդրներով կարելի է սուզվել մինչև 200 մ։

Առաջին աքվալանգը ստեղծել է Ժակ Իվ Կուստոն։ Այն բաղկացած է սեղմված օդով լի բալոնից, դիմակից և դրանք միացնող առաձգական խողովակից։

Բաթիսփերան գնդաձև խցիկ է, որի ներսում տեղակայված են ծովային մեծ խորություններ (մինչև 1 կմ) դիտելու համար նախատեսված սարքեր։

Բաթիսկաֆը հայտնագործել է Օգույտ Պիկարրը անցյալ դարի 40-ական թվականներին։ Բաթիսկափով կարելի է սուզվել մինչև 11000 մ է։

Ջրի տակ՝ մեծ ճնշումների պայմաններում երկարատև մնալու ժամանակ, մեծ քանակությամբ օդ է լուծվում ջրազուզակի արյան մեջ։ Եթե ջրասուզակն արագ բարձրանա վեր՝ ջրի մակերևույթ, ապա համեմատաբար փոքր ճնշման պայմաններում արյան մեջ լուծված օդը պղպջակները ցավ են առաջացնում ողջ մարմնում։ Կարող է նույնիսկ առաջ գալ կեսոնային կոչված ծանր հիվանդություն։ Ուստի՝ ջրի տակ երկար մնացած ջրասուզակին հարկավոր է վեր բարձրացնել դանդաղորեն, որպեսզի լուծված գազերն արտազատվեն աստիճանաբար՝ առանց պղպջակներ առաջացնելու։