Առաջադրանքներ.
1․բացատրիր բառերը — վշտալից, բխել, համակվել, գգվել, անհուն, անհագ, պարփակված, խոռոչ, թոթվել, ննջել, հեգնորեն, սոսկում, հոռետես, ռամիկ, պապակվել, ոստյուն, բաբախել:
Վշտալից-վշտից՝ցավից տանջված
Բխել-Ծլել, դուրս գալ, գետնից բուսնել
Համակվել-տոգորվել
Գգվել-փաղաքշել,գորգուրվել
Անհուն-շատ խորը,անհատակ
Անհագ-ագահ
Պարփակված-Չորս կողմից շրջապատել՝ փակել, շրջափակել, ներփակել
Խոռոչ-Փոս ընկած տեղ, փոս
Թոթվել-Թափ տալ, թոթափել, թափահարել
Ննջել-քնել
Հեգնորեն-հեգնաբար
Սոսկում-սարսափում
Հոռետես-Հոռետեսական մտայնություն՝ վերաբերմունք՝ աշխարհընկալում ունեցող
Ռամիկ-Աշխատավորական խավերին պատկանող մարդ, գեղջոլկ, գյուղացի
Պապակվել-Ծարավից տոչորվել, խիստ ծարավից տանջվել
Ոստյուն-Ոստնելը, ցատկելը,ցատկ
Բաբախել-Բախել, խփել, ծեծել
2․երբեք չէի ցանկանա վանդակ մտնել, նույնիսկ եթե ինձ թագավորություն տային այնտեղ… ինչպե՞ս կմեկնաբանես այս միտքը: Ի՞նչը կարող է քեզ համար վանդակ լինել (ստեղծագործական աշխատանք):
Երբեք չէի ցանկանա վանդակ մտնել,նույնիսկ եթե ինձ թագավորություն տային այնտեղ։ Այս միտքը հարաբերական իմաստ ունի,որովհետև ամեն մարդ տարբեր ձևի է ընկալում վանդակը։ Իմ կարծիքով,քանի,որ այս նախադասության հեղինակը ճնճղուկն էր,որն իր ամբողջ կյանքը ապրել է ազատության մեջ,ինչ ցանկացել արել է,ուստի և նա սովորել է այդ միջավայրին,այդ ազատությանը,և ես կարծում եմ ,որ ճնճղուկին ուղղակի սարսափելի անհարմար ու անշահ կլիներ փակված վանդակում ապրելը։ Նա չէր կարող ապրել այդպիսի նեղ,երկաթյա ու անհարմար վանդակի մեջ,թեկուզ թագավորություն տային,թեկուզ կաշառեին,թեկուզ գերեին,բայց միևնույնն է,ճնճղուկը կմնար դրսում,որովհետև նա արդեն սովորել էր այնտեղ,ու երբեք չէր ցանկանա հայտնվել փակ,լքված,անբնակ տարածքում։ Իհարկե,շատ համեղ կերակուրներով էին կերակրում թռչուններին,բայց ճնճղուկը չէր համաձայնվի,որովհետև նա այդպիսի բան չի համտեսել,նա ուրիշ բանով է սնվել,որը գտնվում է դուրսը,դա կլինի հացահատիկ,կամ էլ ուրիշ մի բան։
Ինձ համար վանդակը դա թակարդն է,ծուղակն է։ Ծուղակն էլ ունի հարաբերական իմաստ,բայց միևնույնն է ծուղակն դա թակարդն է,որն պատրաստում է մեկը մյուսի համար։ Ծուղակ ընկնելը,վանդակ ընկնելը ,իմ կարծիքով նույնն բանն է։ Վանդակում ապրելը դա դեռ չի նշանակում լքված,հասարակությունից հեռու ապրելը։ Պատմվածքում ճնճղուկը ազատեց էգ թռչնակին և իրար հետ փախչեցին այդ տեղից,իսկ արուն մնաց,որովհետև վախենում էր դուրս գալ,նա արդեն սովորել էր։ Վանդակը կարող է լինել գիծ,սահման,որն չի թողնում,որ մարդ անցնի այդ,կամ էլ գոնե մոտիկ լինի դրան։ Արուն չէր ուզում հեռանալ,որովհետև սովորել էր,որովհետև չգիտեր,թե ինչ կա դուրսը,ինչ կա արտաքինում։ Վանդակը դա սահմանն էր դրսի և ներսի կյանքի միջև։ Մեր իրական կյանքում վանդակը դա նույն սահմանն է բարեկարգ ու լավ ապագայի,որն ուզում են հաղթահարել բազում անօգնական մարդիկ։ Այդ մարդիկ դեռևս գտնվում են վանդակում,որն նշանակում է,որն նրանք դեռ պետք է ձգտեն,որ ազատվեն այդտեղից,որ կարողանան վայելել կյանքը ,որ կարողանան բոլոր գույներով տեսնել շրջապատը։ Վանդակը դա այն գիծն է,որն կարող է անցնել յուրաքանչյուրս,որն կարող է անցնել,թեկուզ ռամիկը,թեկուզ որբը ու անխելքը,պետք է ուղղակի ունենա ցանկություն այդ նպատակին հասնելու։ Վանդակից դուրս գալը իմ կարծիքով կնշանակի թակարդը,այդ սահմանը լավ ու վատի հաղթահարելն է,անցնելն է,որը վատից կտեղափոխի դեպի լավ։ Մարկ կանցնի այդ սահմանը և անօգուտ,անշահ,անարժան,դաժան կյանքից կանցնի դեպի լուսավոր,պարզունակ ու հաջողակ կյանք։ Իմ կարծիքով սա մեր կյանքում բոլորիս հետ էլ կլինի։
3․Ճնճղուկը եթե մարդ լիներ, ինչպիսի՞ն կլիներ: Իսկ արու դեղձանի՞կը:
Ճնճղուկը կլիներ ազատություն սիրող,իսկ դեղձանիկը փակված մարդ,որն չի ցանկանում դուրս նայել,այսինքն ցանկություն չունի իմանալ,թե ինչ է կատարվում արտաքին աշխարհում,այլ ցանկանում է մտածել միմիայն իր մասին։ Ճնճղուկը ազատասեր,անկախ ու նպատակասլած մարդ կլիներ,որն կսիրեր մարդկանց,կսիրեր ազատությունը,ինչ մտքով կանցներ,կփորձեր իրականացնել,բայց դեղձանիկը կլիներ ,այնպիսի մարդ,որն պատկերացում չէր ունենա արտաքին աշխարհից,չէր ցանկանա դուրս գնալ,որովհետև պարզապես կվախենար։ Ինչու,որովհետև նրան դժվար կլինի սովորել դրան,քանզի նա երբեք չի եղել հասարակության և շրջապատի կողքին։ Ճնճղուկը կլիներ նպատակասլած,իր նպատակին անպայման կհասներ,ինչ կցանկանար կաներ,կվարեր խաղաղ ,հանգիստ ու զվարճալի կյանք,որը շատ մարդիկ են պատկերացնում,իսկ դեղձանիկը կլիներ անհաջող,անօգուտ,անշահ մի ծերունի,ով ամեն մի քայլից վախենում է,ով ամեն մի երևույթից փախչում է։
4․Դու ո՞ր ճանապարհը կընտրեիր, ինչու՞:
Ես նույնպես շատ նպատակասլած ու վայել մարդ եմ,ուստի ես նույնպես կցանկանամ ուրախանալ,վայելել,զվարթ ու ժիր անցկացնել այս կյանքը։Եթե ես լինեի,ես անպայման կընտրեի լավ կողմը,ճնճղուկի կերպարին,որովհետև ես նույնպես ուզում եմ վայելել,կյանքը,նպատակիս հասնել և պարզապես ուրախանալ և անցկացնել իմ կյանքը։ Ես չեմ ցանկանա դեղձանիկի պես սարսափի մեջ նստեմ վանդակում,ու ամեն երևույթից,ամեն ինչից վաախենամ։ Պատմվածքում հենց դա է ասվում,որ դեղձանիկը ամեն մի քայլից սարսափում էր,կատվի մասին մտածում էր,մտածում էր ,նաև,որ կարող են գազանները ուտել նրան,եթե նա դուրս գա իր վանդակից։ Ես դա սխալ եմ համարում,որովհետև ամբողջ կյանքը լքված,փակված վանդակում ապրելը դա չիշտ չէ։ Որովհետև մարդ չի սովորում կյանքին,չի շփվում մարդկանց հետ։ Իհարկե ոմանց համար դա կարող է չիշտ լինել,որովհետև,ինչքան մարդ քիչ ծանոթ ունի,այնքան էլ քիչ խնդիրներ ունի հարաբերությունների միջև։ Բայց ,ես միևնույնն է կարծում եմ,որ դա սխալ ճանապարհ է,պետք է լինել մի քիչ ռիսկով,մի քիչ համարձակ ու հաղթահարել վանդակը,մեր դեպքում սահմանը և վայելել,իհարկե ջանք թափելով մեր կյանքը։