Լաբորատոր աշխատանք

Արքիմեդի օրենք

Հեղուկն իր մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է ուղղաձիգ դեպի վեր ուժով,որն հավասար է մարմնի արտամղած հեղուկի կշռին։

Հեղուկն իր մեջ ընկղմված մարմնի արտամղող ուժի որոշումը

Աշխատանքի նպատակը․

Հաշվել,ջրումն ընկղմված մարմնի վրա ազդող արքիմեդյան ուժը և փորձով ստուգել ստացված արդյունքը․

Անհրաժեշտ սարքեր և նյութեր․

Ամրակալան կցորդիչով,ուժաչափ,դույլ,որի մեջ դրված է մարմինը /որի վրա ազդող արքիմեդյան ուժը պետք է որոշենք/,չափագլան,ջրթափ անոթ/արքիմեդի դույլ/,վերամբարձ և ջուր․

Փորձ։

Ամրակալանի կցորդիչից ամրացրեցինք ուժաչափը,դույլի տակից կախեցինք մարմինը,որի ծավալը հավասար է դույլի ներսի ծավալին ։ Մարմնի տակ տեղավորեցինք վերամբարձ,նրա վրա դրեցինք ջրթափ անոթը,նրա մեջ լցրեցի ջուր մինչև ծորակը՝կարմիր գիծը։ Ջրթափ անոթի ծորակի տակ տեղադրեցի չափագլանը։ Մարմնի կշիռը օդում ՝ P0=1.5 Ն։

Սկսեցի վերամբարձը բարձրացնել,այնքան ժամանակ,մինչև մարմինը ամբողջությամբ ընկղմվի ջրի մեջ։ Ուշադիր նայելով ուժաչափին,ես տեսա ,ինչքան մարմինը ընկղմվում է,այնքան ցուցմունքը փոքրանում է․ Երբ ամբողջությամբ ընկղմվեց ջրում,մարմնի կշիռը P1=0.5 Ն,ստացվեց,որի ջրից դուրս մղող ուժը՝արքիմեդյան ուժը հավասար դարձավ ՝

FA=P0-P1=1 Ն

Լցված ջրի ծավալով որոշեցի արքիմեդյան ուժը

FA=ρgV

Արդյունք․

Այստեղ պատմում եմ Արքիմեդի օրենքի մասին

Իմ տեսանյութը՝փորձը․