Ես այս պատմությունը վերցրել եմ Ռուբեն Եսայանի յութուբյան ալիքից։

Խոսքը գնում է սերիական մարդասպան Լիանարդա Չիանշուլիի մասին։ Եկեք տեսնենք ,թե ինչ ոճրագործություն է կատարել այս կինը։

1940 թվական Իտալիա։ Այդ տարի Մոտնելա քաղաքի բնակչուհի Լիանարդա Չիանշուլին իր տան հյուրերին մշտապես հյուրասիրում էր կարկանդակներով,որոնք պատրաստված են մարդկային մարմնից։

Լիանարդա Չիանշուլլին ծնվել է 1894 թվականի ապրիլի 18-ին,Իտալիայի Մոնտելա քաղաքում։ Նրա մայրը երբեք նրան չի սիրել,որովհետև նա ծնվել է մոր կամքին հակառակ։ Հենց մոր և շրջապատի ազդեցությունն է եղել այս կնոջ երկու անհաջող ինքնասպանության փորձերը։

1914 թվականին նա ամուսնանում է Իտալացի պաշտոնյա Ռաֆայել Պանսարդիի հետ։ Իր ամուսնական կյանքի ընթացքում նա հղիացել է 17 անգամ,որից ընդամենը 4-ի ժամանակ երեխան ողջ է մնացել։ Լիանարդան շատ էր հավատում գուշակություններին,և հղիանալուց առաջ գնացել է գուշակի մոտ,որն իրեն ասել էր,որ իր երեխաները իրար հետևից հերթով մահանալու են։ Եվ դա էր պատճառը ,որ Լիանարդան ողջ մնացած 4 երեխաներին պահում էր ինչքան հնարավոր է փակ ու լքված։ 1939 թվականին Լիանարդան իմանում է,որ իր մեծ որդին Ջուզեպպեն պետք է զորակոչվի բանակ,2 համաշխարհային պատերազմին մասնակցելու համար։ Այդ ամենից տղային զերծ պահելու համար Լիանարդան մտածում է մի սարսափելի բան։ Այդ ժամանակներում ըստ իտալական օրենքների խնամակալություն չունեցող տղա երեխաներին բանակ չէին զորակոչում,ուստի Լիանարդան ցանկանում է կատարել սպանություն և հայտնվել բանտում։ Որպես զոհ նա ընտրում է իր երեք հարևանուհիներին։

Նրա առաջին զոհը դառնում է Ֆաուսթինա Սեթթին,ում ամուսինը անհետացել էր։ Լիանարդան Ֆաուսթինային հավատացնում է,որ իր մտերիմ գուշակի գուշակության շնորհիվ,նա պարզել է,որ իր ամուսինը գտնվում է Իտալիայի հարավում,պարզապես նա պետք է նամակ գրի իր բարեկամներին ու հարազատներին,որ նա այլևս չի ցանկանում իրենց հետ ապրել ու մշտապես փոխում է բնակվելու վայրը և ավելացնում է,որ նրան չփորձեն գտնել։ Վստահելով Լիանարդային ու մտածելով,որ դա իր վերջին հույսն է,նա գրում է նամակը և Լիանարդայի տուն գնալիս նամակը փոխանցում է և համաձայնվում խմել գինի,որն իրեն առաջարկել էր Չիանշուլլին։ Նրա մտքով անգամ չէր անցնի,որ Լիանարդան գինու մեջ քնաբեր է լցրել և իր ամուսնու մասին պատմությունը հորինված էր։ Քնաբերի ազդեցությունից հետո,Լիանարդան կացինով սպանում է հարևանուհուն,այնուհետև մասնատում մարմինը և տեղավորում պահարանում։ Հաջորդ օրը նա լվանում է մարմինը և հետո խառնելով ալյուրով և այլ համեմունքներով նա պատրատում է կարկանդակներ։

Հենց այդ կարկանդակներն նա մշտապես հյուրասիրում էր իր հյուրերին,նույնիսկ դրանցով սնվում էին իր երեխաները և անձամբ ինքը։

Նրա հերթական զոհերը դարձան Ֆրանչեսկա Սահավին և Վիրջինիա Կաչիլպոն,վերջինս հայտնի իտալացի օպերային երգչուհի էր։ Նրանք երկուսին էլ խաբելով,թե իբրև նա գտել է բարձր աշխատավարձով աշխատանք,Լիանարդան հերթական անգամ ստիպում է նրանց նամակ գրել,այնուհետև գինի խմել։ Նրանք նույնպես վերածում է կարկանդակների։ Վերջին զոհի՝Վիրջինիա Կաչիլպոյի դեպքում նա չկարողացավ մաքուր դուրս գալ։ Սպանված երգչուհու բարեկամուհին պարզեց,որ վերջին անգամ նրան տեսել է Լիանարդայի տուն մտնելիս,որից հետո նա դուրս չի եկել այդտեղից։ Աղջիկը այս մասին հայտնում է ոստիկանությանը,ինչի արդյունքում Լիանարդա Չիանշուլլիին ձերբակալում են։ Շուտով Լիանարդան պատմում է իր կատարած բոլոր հանցագործությունների մասին և հայտնում դեպքերի մանրամասները։

Կարկադակներից հետո, դատարանը համարելով Լիանարդայի հոգեվիճակը ոչ ադեկվատ,որոշում է տեղափոխել նրան մեղադրյալների համար նախատեսված հոգեբուժարան։ 1970 թվականի հոկտեմբերի 15-ին սրտի կաթվածից հենց այդ նույն հոգեբուժարանում մահանում է Լիանարդա Չիանշուլլին,որն հայտնի է դառնում Իտալիայի սարսափը անունով։ Նրա գործով հայտնաբերված սպանության գործիքները և այն կաթսան,որի մեջ Լիանարդան պատրաստում էր կարկանդակները,այժմ պահվում է Հռոմի ոստիկանության թանգարանում։

Եզրակացություն

Այստեղից մենք կարող ենք եզրակացնել,թե ինչ չափի է հասնում մարդու դաժանությունը։ Մենք հասկանում ենք,որ մարդու սարսափը,մարդու դաժանությունը անսահման է,և վերջինս կարող է կատարել այնպիսի ոճրագործություններ,որոնց մասին ոչ-մեկ չի կարող մտածել։ Լիանարդան Իտալիայի այդ ժամանակների սարսափն էր։