Կատարել եմ թարգմանական աշխատանք ,գրել եմ հետաքրքիր փաստեր գաճաճ պետության՝Լյուքսեմբուրգի մասին,վերցրել եմ հետևյալ կայքից,և այս կայքից

1․ Լյուքսեմբուրգը ունի 3 պաշտոնական լեզու՝գերմաներեն,ֆրանսերեն ու լյուքսեմբուրգերեն,որը ներթափանցել է գերմաներենից։ Լյուքսեմբուրգի դպրոցականները պարտավոր են սովորել այս երեք լեզուները։ Կրտսեր դպրոցում սովորում են ֆրանսերեն,միջինում՝գերմաներեն և ավագ դպրոցում՝Լյուքսեմբուրգերեն։

2․ Լյուքսեմբուրգը ունի ամենաշատ ավտոմեքենաները։ Հազար մարդուն գալիս է 647 ավտոմեքենա։ Այս ցուցանիշը մի քանի անգամ գերազանցում է կողքի հարևաններին՝Գերամիային ու Բելգիային։

3․ Ըստ տնտեսական ցուցանիշի,Լյուքսեմբուրգը երկրորդ տեղն է գրավում ըստ ՀՆԱ-ի կամ ՎՎՊ-ին,զիջում է ընդամենը արաբական խալիֆատ՝Քաթարին,որն կազմում է 93,000 եվրո։ Այս ցուցանիշը մի քանի անգամ գերազանցում է գերհզոր երկրների ցուցանիշները։ Լյուքսեմբուրգի ամսեկան ՎՎՊ ամեն մարդու համար մոտ 1923 եվրո է։ Լյուքսեմբուրգը տարիքով ամենափոքր երկիրն է,որն հայտնաբերվել է 4 տարի առաջ։

4․ Լյուքսեմբուրգի բնակչության կեսը կազմում են էմիգրանտները կամ զբոսաշրջիկները։ Լյուքսեմբուրգի ընդհանուր բնակչությունը կազմում է 525,000 բնակիչ,որից 300,000 էմիգրանտները։ Լյուքսեմբուրգը տուն է հանդիսանում մոտ 170 տարբեր ազգերի։

5. Լյուքսեմբուրգում ուսուցչի աշխատանքը ամենաշատ գնահատվողներից է։ Աշխատավարձը կարող է այնքան բարձր լինել,որ նույնիսկ կարող է անցնել պաշտոնյաների աշխատավարձից։ Միջին աշխատավարձը 1500 Եվրո է,կամ էլ 1800 ԱՄՆ դոլլար։ Հայկական դրամով դա կլինի 800,000-ից մինչև 1,500,000 դրամ։

6․ Լյուքսեմբուրգում կա ընդամենը երկու համալսարան,և դա է պատճառը,որ ուսանողներից շատերը արտասահմանում են ուսում ստանում։ Դրանք են Լյուքսեմբուրգի համալսարանը և Լյուքսեմբուրգյան Սուրբ Սրտի համալսարանը։ Տրամաբանելով,այնտեղ ուսում են ստանում ապագա բժիշկները։

7․ Հանրային տրանսպորտը Լյուքսեմբուրգում անվճար է։ Նույնիսկ քաղաքից դուրս մեկնող ավտոբուսները,հանրային մեքենաները անվճար են և բնիկ մարդկանց համար և արտասահմանից եկած մարդկանց համար։ Այս օրենքը Մարտի 1-ին 2020 թվականին լիովին դարձավ Լյուքսեմբուրգի պաշտոնական օրենք։ Տոմսեր դեպի Բելգիա,Ֆրանսիա և Գերմանիա նույնպես անվճար են։ Ի դեպ Գերմանիան,Ֆրանսիան ու Բելգիան Լյուքսեմբուրգի հարևան պետություններ են։

8․ Լյուքսեմբուրգի պաշտոնական անվանումն է Լուքինիբուրգուց,որը թարգմանաբար նշանակում է “փոքր անտառ”։ Դա կախված է Լյուքսեմբուրգի տարածքում գտնվող բազում անտառներից։

9․ Այս փաստը մի քիչ տարօրինակ փաստ է։ Այսօրվա Լյուքսեմբուրգի վարչապետը Եվրոպայի միակ ոչ-ավանդական կողմնորոշման քաղաքական գործիչն է։ Նրա անունն է Կսավիե Բետտել։

10․ Լյուքսեմբուրգի ազգային օրը Հունիսի 23-ն է,որը համարվում է Լյուքսեմբուրգի Մեծն Դուքս Շառլոտտեի ծննդյան օրը։ Նա ղեկավարել է 50 տարի։ Իհարկե Մեծն Դուքսը ծնվել է 1896 թվականի Հունվարի 23-ին,բայց տոնը տեղափոխվել է ամռանը։ Պատճառը հանդիսանում են կլիմայական պայմանները։

11․ Լյուքսեմբուրգի միջին ապրելու տարիքը 84 տարի է։ Դա 5-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում։

12․ Գրոմպելեկիչլչերը-դա Լյուքսեմբուրգի ազգային ուտեստն է։ Դա իրենից ներկայացնում է կարտոֆիլե թխվածքաբլիթ,որը պատրաստված է լոլիկից,սոխից,ալյուրից ու ձվից։