Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 6, 7, 8-րդ դասարանների սովորողներ

Ժամկետը՝ 22.11.21֊10. 12.21 Նպատակը՝ <<Շիրակացու օրեր>> նախագծի մասնակցություն, Շիրակացու խնդիրների հավաքագրում, լուծում։
Իրականացման ընթացքը՝
- Ծանոթություն ուսումնական նյութին(էջ՝ 78-80), յուրացում,
- Հայ միջնադարյան մաթեմատիկական գիտության ուսումնասիրություն,
- Ծանոթացում Անանիա Շիրակացու մաթեմատիկական աշխատություններին,
- Շիրակացու <<Յաղագս հարցման և լուծման>> գրքի խնդիրների ուսումնասիրություն գրաբարյան և աշխարհաբարյան տարբերակներով,
6֊րդ դասարանների համար
Գրաբար․
Ա. Հարցումն․ Այսպէս լուայ ի հաւրէն իմմէ, եթէ ի ժամանակի պատերազմացն Հայոց ընդ Պարսս սաստիկ քաջութիւնք լինէին ի Կամսարականէն Զուրակայ, որպէս թէ ամսալրեայ ալորբք երիցս յարձակեալ ի վերայ զալրացն Պարսից՝ և հարկանէր յառաջնոլմն զկէս գարուն, և ի հետ մտեալ հարկանէր երկրորդումն զչսրրռրդ մասն զալրուն, և յերրորդումն զմետասաներորդն։ Եւ մնացեալքն անկանէին փախստեայ ի Նախճաւան, թուով [=280]։ Արդ պարտիմք և մեք իմանալ մնացելովքս, եթէ յառաջ քան զկոտո–րումն որչա՞փ էին։
Աշխարհաբար․
Խնդիր 1․ Իմ հորից ես լսեցի, թե պարսիկների դեմ հայոց պատերազմի ժամանակ Զորաց Կամսարյանը մեծ քաջագործություններ էր գործում․ իբր թե մեկ ամսվա ընթացքում երեք անգամ հարձակվելով պարսկական զորքի վրա՝ առաջին անգամ կոտորեց զորքի կեսը, հետապնդելով՝ երկրորդ անգամ կոտորեց քառորդ մասը, երրորդ անգամ՝ տասնմեկերորդը, մնացածները փախուստի մատնված ՝ Նախիջևան մտան, թվով 280: Այդ մնացածներով մենք պետք է իմանանք, թե ջարդից առաջ որքա՞ն էին։
զորքի կեսը-1/2
զորքի քառորդ մասը-1/4
զորքի տասնմեկերորդը-1/11
մնաց-280
1/2+1/4=2+1/4=3/4
3/4+1/11=33+4/44=37/44
44/44-37/44=44-37/44=7/44
280=7/44
280:7/44=1760
Պատ․1760 մարդ
Խնդիր2. Իմ մերձավոր մարդկանցից մեկը Մեկնելով Բահլ՝ շահաբեր գնով մարգարիտ ձեռք բերեց։ Տուն վերադառնալիս, հասնելով Գանձակ, նա իր գնած մարգարիտի կեսը վաճառեց հատը 50 դրամով։ Գալով Նախիջևան՝ վաճառեց նրա քառորդ մասը, հատը 70 դրամով, ապա հասնելով Դվին՝ վաճառեց նաև այդ մարգարիտի 1/12 մասը՝ հատը 50 դրամով։ Երբ նա եկավ մեզ մոտ՝ Շիրակ, նրա մոտ մնացել էր ընդամենը 24 հատ մարգարիտ։ Արդ, այդ մնացածով իմացի՛ր, թե ընդամենը քանի մարգարիտ էր գնել նա և քանի՞ դրամ էր ստացել վաճառած մարգարիտներից։
1/2=50
1/4=70
1/12=50
մնաց-24
1/2+1/4=3/4
3/4+1/12=9+1/12=10/12=5/6
6/6-5/6=1/6
1/6=24
6/6=24*6=144
Պատ․144
144-ի 1/2 մասը =144/=72
1/4=144/4*1=36
1/12=144/12*1=12
72*50=3600
36*70=2520
12*50=600
3600+2520+600=6720 դրամ
Խնդիր3. Ես իմ ուսուցչից լսեցի, թե գողերը, մտնելով Մարկիանոսի գանձարանը, գանձի կեսը և 1/4-ը գողացան։ Գանձապահները ներս մտնելով՝ գտան 421 կենդինար( 1 կենդինարը հավասար է 7200 դահեկանի) և 3600 դահեկան։ Արդ իմացի՛ր, թե ամբողջ գանձը որքա՞ն էր։
1/2 & 1/4
421 կենդինար և 3600 դահեկան
1 կենդինար = 7200 դահեկան=3031200 դահեկան
միասին 3031200+7200=3038400 դահեկան
1/2+1/4=3/4
3/4=3038400
4/4=4051200
ստացվում է 3038400/7200=562.6 կենդինար
Պատ․՝565,6 կենդինար կամ էլ 3038400 դահեկան
Խնդիր4. Սուրբ Սոֆիայի միաբանների աշխատավարձը բաժանվում էր այսպես․ 1/5 մասը ստանում էին սարկավագները, 1/10-ը՝ քահանաները, 240 լիտր՝ եպիսկոպոսները և 2000 լիտր՝ մնացած միաբանները։ Գտի՛ր, թե ամբողջ աշխատավարձը քանի՞ լիտր էր։
1/5 & 1/10
մնացած -2000
եպիսկոպոս-240
1/5+1/10=3/10
240+2000=2240
3/10=2240
10/10=2240:3/10=7466.6
Պատ․7466,6 լիտր
Խնդիր5. Սպաների աշխատավարձը բաշխվում էր այսպես․ 1/4 մասը՝ պատվազորներին, 1/8-ը ավագներին, իսկ մնացած 150 կենդինարը՝ մյուս հեծյալներին։ Իմացի՛ր, թե ամբողջ աշխատավարձը որքա՞ն էր։
1/4+1/8=2/8+1/8=3/8
8/8-3/8=8-3/8=5/8
150:5/8=150*8/5=240
Պատ․240 կենդինար