29․11-3․12

Թեման.Ներածություն:Անհավասարաչափ շարժում:Միջին արագություն

Լաբորատորիայում

Հաշվարկման մարմին:Շարժման և դադարի հարաբերականությունը

Առաջադրված են  մի քանի փորձեր,որոնց կատարման ընթացքում պարզաբանվում  և քննարկվում են՝

1.Ի՞նչ է մեխանիկական շարժումը

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այդ մարմնի նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում։

2.Մեխանիկայի ո՞ր բաժինն  են անվանում կինեմատիկա․

Մեխանիկայի այն բաժինը,որն ուսումնասիրում է մարմինների շարժումները՝առանց դրանց պատճառների քննարկման ,կոչվում է կինեմատիկա /հունարեն կինեմա,նշանակում է շարժում/

3.Ի՞նչն են անվանում նյութական կետ

Այն մարմինը,որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել,կոչվում է նյութական կետ։

4.Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ(թվարկել տեսակները )

Այն մարմինը,որը շարժվում է որոշակի գծով կոչվում է շարժման հետագիծ։

Հետագիծ կոչվում է այն գիծը,որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը։

Եթե շարժման հետագիծն ուղիղ է,այն կոչվում է ուղղագիծ,իսկ եթե կոր գիծ է կոչվում է կորագիծ։

5.Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

Հետագծի այն տեղամասի երկարությունը,որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում,կոչվում է այդ ժամանակամիջոցում անցած ճանապարհ։

6.Ինչո՞վ է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:

Անցած ճանապարհը տարբերվում է միավոր ժամանակամիջոցով։ Անցած ճանապարհը դա որոշակի հետագծի երկարություն է։

7.Ո՞ր շարժումն են անվանում հավասարաչափ և որը ՝անհավասարաչափ:

Այն շարժումը,որի դեպքում մարմնի անցած ճանապարհը ուղիղ համեմատական է շարժման ժամանակամիջոցին կոչվում է հավասարաչափ շարժում։

Այն շարժումը, որի ժամանակ գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ, կոչվում է անհավասարաչափ կամ փոփոխական շարժում:

8.Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Այն մարմինը,որի կատմամբ դիտարկվում է ուրիշ մարմինների արագությունը,կոչվում է հաշվարկման մարմին։

9.Ո՞ր շարժումն է կոչվում անհավասարաչափ:Բերել օրինակներ

Այն շարժումը, որի ժամանակ գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ, կոչվում է անհավասարաչափ կամ փոփոխական շարժում:

Օրինակներ՝փողոցում քայլող մարդը, սարից իջնող դահուկորդը, պատշգամբից ընկնող գնդակը, կանգառից հեռացող ավտոբուսը, վայրէջք կատարող ինքնաթիռը և այլն:

10.Սահմանել անհավասարաչափ շարժման միջին արագություն:

Մարմնի անցած ճանապարհի և անցնելու ժամանակի հարաբերությունը կոչվում է միջին արագություն:

11.Գրել միջին արագության բանաձևը

V=S/t

Արագությունը=անցած ճանապարհ/միավոր ժամանակին

12.Ի՞նչ ֆիզիկական իմաստ ունի անհավասարաչափ շարժման միջին արագությունը

Մաթեմատիկորեն միջին արագությունն արտահայտվում է նույն բանաձևով, ինչ հավասարաչափ շարժման արագությունը։

13.Ի՞նչ է ակնթարթային արագությունը

Ժամանակի տվյալ պահին (կամ հետագծի տվյալ կետում) մարմնի արագությունը կոչվում է ակնթարթային արագություն:

 Նայել և ուսումնասիրել այս նյութը уроки физики из космоса 

 Սովորել՝ Է. Ղազարյանի դասագրքից(8-րդ դասարան). էջ3-ից մինչև էջ 6

Վ.Ի Լուկաշիկի խնդրագրքից կատարել խնդիրներ 113-ից մինչև 125-ը

Լրացուցիչ առաջադրանք 

Պատրաստել տեսանյութեր առօրյայում, կենցաղում ձեզ հանդիպած մեխանիկական  երևույթների վերաբերյալ(իներցիայի երևութ,հավասարաչափ և անհավասարաչափ շարժումներ)լ:Նկարագրեք,մեկնաբանեք,եզրակացրեք,

դրեք բլոգներում,հղումը ուղարկեք ինձ` g.mkhitaryan @mskh.am