mateos

Ծովուն դիմաց

Կարդալ բանաստեղծությունը և կատարել առաջադրանքները:

Առաջադրանքներ

Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն (շարադրանքը` ազատ)

Հոգիս այսօր մութ-կապո՜ւյտ է ծովուն պես,
Եկուր լըռել իր ամայի ափունքին․․․
Հոգիս այսօր ե՜րգ ունի ճի՛շտ ծովուն պես,
Եկուր լըսել՝ մինչև աչքերըդ թըրջին․․․

Հոգիս այսօր մութկապույտ է ծովի պես,

Արի լռենք ամայի ափերին․․․

Հոգիս այսօր երգ ունի,ճիշտ ծովի պես,

Արի լսենք,մինչև աչքերդ թրջվեն․․․

Գիշեր է, մե՜ծ լուսնընկայով արծաթե,
Բայց լույսն այս ցուրտ, օ՜, չե՛մ կըրնար սիրել ես․
Իմ լուսնընկան դո՛ւն ես, ամպե մը ծաթե,
Եղիր Աստվա՜ծն իմ երկնընքին տրտմերես․․․

Գիշեր է,մե՛ծ լուսընկայով արծաթե,

Բայց լույսն այս ցուրտ,օ՜,չե՛մ կարողանա սիրել ես․

Իմ լուսընկան դու ես,ամպը մի ծագող,

Եղիր Ատսվա՜ծն իմ երկնքի տրտմերես․․․

Տրտմերես  բառը բարդ բառ է, որովհետև … Գտիր բառի բոլոր արմատները և առանձին-առանձին դրանցով կազմիր ևս մի քանի բառ:

Տրտմերես բառը կազմված է երկու արմատից -տրտում ու երես

Տրտումանտրտում

երեսաներես,պնդերես,պարզերես

Ծովին նկարագրող հատվածները դուրս գրիր:

Հոգիս այսօր մութ-կապո՜ւյտ է ծովուն պես,

Հոգիս այսօր ե՜րգ ունի ճի՛շտ ծովուն պես,

Քանի որ քնարական հերոսն իր հոգին նմանեցնում էր ծովին, դուրս գրածդ հատվածների միջոցով փորձիր նկարագրել, թե ինչ հոգեվիճակում էր նա:

Հոգիս այսօր մութ -կապույտ է ծովուն պես։ Քնարական հերոսի զգացողությունները նա փոխանցում է ծովի մակարդակի տրամադրության շնորհիվ։ Նրա հոգեվիճակը այս պահին հանգիստ է,խաղաղ և տեղեր կան,որտեղ հերոսը մտորում է ։ Այստեղ չկա ոչ տխրություն,որ ուրախություն,պարզապես հերոսը նկարագրում է այդ օրվա իր վարքը,հոգեվիճակը։

Հոգիս այսօր ե՜րգ ունի ճի՛շտ ծովուն պես։ Իմ կարծիքով այստեղ երգը խորհրդանշում է ուրախությունը,որովհետև մեր կյանքում երգը ասոցացվում է ուրախության ու մեկ տեղ տխրության հետ։ Բայց դա կախված է տրամադրությունից ու երգից։ Այս հատվածում երգը ուրախությունը,հանդարտությունը։ Քնարական հերոսը այսպիսի տողեր գրելով մտածում է իր երգի մասին,որ այն շատ է նման ծովին,այսինքն հանգստությանը։ Մեկ տեղ նա պատմում է իր տրամադրությունըց,իր վարքը,իր հոգեվիճակը և այս տողերը մեզ փոխանցելով փորձում է մեզ ազատել հոսերից,որովհետև այս տողերում կա չափազանց հանգստություն,հոգու խաղաղություն։ Ծովը միշտ ասոցացվել է հանգստության հետ,ծովի ալիքները մեղմ հոսելով նմանվել են խաղաղությանը,և իմ կարծիքով նա հեց այդ հոգեվիճակն է ապրում։

Ստեղծագործական աշխատանք – Հոգիս ծովի պես …

Հոգիս ծովի պես,

Մեղմ ու անդարդ

Մեկ ծփում,մեկ ապրում հանդարտ։

Երբ հանկարծ ծովում փոթորիկ կսկսվի,

Կդառնամ ես զորավոր ու անպարտելի,

Վրդովված ծովը կառնեմ թևիս տակ,

Կթռչեմ դեպի երկինք կապուտակ։

Երբ ծովը նորից կմեղմանա,

Հոգիս էլ կդառնա հանդարտ,

Մեգն ու մշուշը անվերջ կկորի,

Հոգիս էլ ծովի պես կրկին կխաղաղվի։

Դավիթ Մուրադյան

Ծովուն դիմաց