Ինչպես գիտենք Չինաստանը ամենազարգացած պետություններից մեկն է, որն արտադրում է ամենամեծ քանակի ապրանք ու այն ներմուծում տարբեր երկրներ։ Ամեն 5-երորդ ապրանքը պատրաստված է Չինաստանում` մեր տեխնիկան, կենցաղային պարագաները, էլեկտրական սարքերը, աթոռը, սեղանը և այլ բազում պարագաներ, որոնք մեր կյանքը հեշտացնում են։

Եթե Չինաստանը չլիներ, ապա մարդկությունը չէր ապրի այսքան արագ զարգացում։ Ինչու՞, որովհետև կողմնացույցը, թուղթը, էլեկտրական սարքերը առաջին անգամ պատրաստվել են Չինաստանում։ Եկեք առաջինը խոսենք ֆիզիկական խնդիրների մասին։ Եթե Չինաստանը չլիներ, ապա ամբողջ աշխարհի տարածքը կփոքրանար 9,6 մլն կմ2-ով, որովհետև հենց այդքան է զբաղեցնում Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը։

China Map PSD, 70+ High Quality Free PSD Templates for Download

Չինաստանը ըստ տարածքի մեծության երրորդ տեղն է զբաղեցնում, Ռուսաստանից ու Կանադայից հետո։ Չինաստանը գերզարգացած երկրների ցանկում է, որովհետև վերջին 40 տարում այնպիսի զարգացում է ապրել, այնքան է զարգացրել տնտեսությունը, որ հիմա երկրորդ տեղն է ըստ տնտեսության զարգացմամբ։ Չինաստանը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դուրս է եկել Ճապոնական ղեկավարության տակից ու 40-50 տարի ապրել է լքված ու փակ։ Չինաստանը փորձել է ամեն կերպ գոյատևել, և ինչպես տեսնում ենք, դա ստացվել է նրա մոտ։

Is a pivotal change in the Chinese economy hiding in plain sight?

Չինաստանի ամենաճանաչված գյուտերից են՝ թուղթը, կողմնացույցը, վառոդը և տպիչ սարքը։ Չինաստանը իրոք շատ մեծ ու շատ զարգացած պետություն է։ Չինաստանը գրեթե բոլոր երկրներում ունի իր արտադրանքը։ Իհարկե դա նույնպես ազդում է տնտեսության վրա, իսկ եթե այն չլիներ, ապա երկիրը այսօրվա զարգացում չէր ունենա, կլիներ մի 100 տարի առաջվա պատմություն։ Չինաստանը ունի վառելիքաէներգետիկ արդյունաբերության մեծ պաշարներ, որոնք չեն ներմուծվում տարբեր երկրներ, քանզի Չինաստանի ժողովրդին դա նույնիսկ չի հերիքում։ Չինաստան են ներմուծվում արաբական՝ Սաուդյան Արաբիայի նավթային պաշարները։ Սաուդյան Արաբիայի ամենամեծ գնորդը Չինաստանն է։ Սաուդյան Արաբիան երկրորդ տեղն է զբաղեցնում ըստ նավթի պաշարների՝ լատինական Վենեզուելայից հետո։ Եվ դա է պատճառը, որ նա ունի 200 մլրդ-ից ավելի նավթ և այն ներմուծվում է Չինաստան և ուրիշ պետություններ։ Եթե Չինաստանը չլիներ, ապա Սաուդյան խալիֆատը կկորցներ իր ամենամեծ գնորդին, որը շատ մեծ ազդեցություն կունենար արաբական երկրի տնտեսության զարգացման վրա։ Ընդհանրապես շատ երկրներ կկորցնեն իրենց ազդեցությունը Չինաստանում, որովհետև չեն ունենա մեծ գնորդ և շահառու։

Չինարենը ամենաբարդ լեզուն է աշխարհում, իսկ եթե այն չլիներ կարիք չէր լինի այն սովորել։ Եթե չինական ժողովուրդը նույնպես կորչեր պետության հետ, ապա մեր երկրի ամբողջ բնակչությունը կփոքրանար մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոնով։ Իսկ դա ահռելի թիվ է կազմում։ Չինաստանը առաջին տեղն է զբաղեցնում՝ ըստ բնակչության թվի։ Եթե այն վերանար, ապա կկորչեր երկրի մոտավորապես 25 տոկոս բնակչությունը։ Չինաստանը ամենահին երկրներից մեկն է, որն ունի շատ հին ու զարմանալի մշակույթ և պատմություն։

Chinese Culture: Customs & Traditions of China | Live Science

Չինաստանը ցամաքային սահման ունի Ղազախստանի, Մոնղոլիայի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Աֆղանստանի, Պակիստանի, Հնդկաստանի, Բութանի, Նեպալի, Բիրմայի /Մյանմար/, Լաոսի, Վիետնամի, Հյուսիսային Կորեայի ու Ռուսաստանի Դաշնության հետ։ Ընդհանուր 14 մեծ պետություններ, բայց Չինաստանի արևելքում կան ևս երկու չճանաչված պետություններ՝ Մակաոն և Հոնգ-Կոնգը։ Ստացվում է, որ Չինաստանը հարևան է 16 պետության հետ։ Կարելի է ասել, որ բոլոր 16-ի հետ էլ ունի սերտ հարաբերություններ։ Բայց վերջին ժամանակներում Աֆղանստանի ու Ռուսաստանի Դաշնության հետ կապերը և հարաբերությունները շարժվում են դեպի վատը, իսկ եթե Չինաստանը չլիներ, ապա ոչ մեկի հետ կապ չէր ունենա, և 16-ից ու աշխարհի բոլոր երկրներ չէին ներմուծվի չինական ապրանքներ ու սարքեր։

Չինաստանը իր մեծ դերը ունի Հայաստանի Հանրապետության զարգացման գործոնում։ Այն ներմուծել է ՀՀ իր տեխնիկական շատ սարքեր և հիմա նույնպես շարունակում է ներմուծել։ Հայաստանի տրանսպորտը՝ միկրոավտոբուսները, ավտոբուսները, բոլորն էլ արտադրված են Չինաստանում։ Իսկ եթե Չինաստանը չլիներ, ապա այդքանը պետք է ներմուծված լիներ այլ գերտերություններից, որոնցից են ԱՄՆ, Ճապոնիան և այլն․․․։ Հայ-չինական հարաբերությունները բարիդրացիական են։

Նիկոլ Փաշինյանը և Սի Ծինփինը քննարկել են հայ-չինական հարաբերությունների  հետագա զարգացմանն ուղղված մի շարք հարցեր - Մամլո ...
ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյան և ՉԺՀ գլխավոր քարտուղար՝ Սի Ծինփին

Չինաստանը արևելյան Ասիայի ու ամբողջ Ասիայի ամենազարգացած պետությունն է, սակայն ունի որոշ ներքին բարդ խնդիրներ, որոնցից մեկը աղքատությունն է կամ խտությունը։ Չինաստանը սերտ հարաբերությունների մեջ է գտնվում ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի կամ Կորեայի Հանրապետության, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ զարգացած պետությունների հետ։ Եթե Չինաստանը չլիներ, ապա մեր ժամանակակից կյանքը, որը հագեցած է կենցաղային գործիքներով, սարքերով, հարմարանքներով՝ հետ կմնար մի 100 տարով, ու մենք այսպես զարգացած չէին լինի։ Մենք չէին ունենա այսպիսի արագ աշխատող սարքեր, էլեկտրականություն, տեսագրման և ձայնագրման սարքեր, հեռախոսներ, տարատեսակ սնունդ, բժշկության կարևոր ճյուղեր և կենցաղային ապրանքներ, որոնցից ամենակարևորներն են տպագրման ապարատը, թուղթը և կողմնացույցը, իսկ վառելիքից՝ վառոդը։ Իհարկե մարդկությունը կհայտնաբերեր այդ ապրանքները, բայց տարիներ կամ դարեր անց, և մենք զարգացում կապրեինք ընդամենը մի քանի դար հետո։ Ուստի ստացվում է, որ Չինաստանը մեզ առաջ է բրդել և դրանից պարզ է դառնում, որ այն շատ ազդեցիկ երկիրն է աշխարհում։