Մենք ֆիզիկայից անցնում ենք ճնշում թեման,արքիմեդյան ուժը և մթնոլորտային ճնշումը։ Էդուարդ Ղազարյանի դասագիրքը կարդալուց,նկատեցի 160 էջում հետաքրքիր թեման,որտեղ նշվում է կենդանիների և մարդու պահվածքը և լողալու պայմանները ջրում։ Սա շատ հետաքրքրեց ինձ և ես որոշեցի պատրաստել նյութ,վիդեոնյութ։

Ջրում ապրող կենդանիների մարմնի միջին խտությունը քիչ է տարբերվում ջրի խտությունից , որը հնարավորություն է տալիս նրանց լողալու ջրի խորքերում կամնրա մակերեւույթին : Փոփոխելով մարմնի ծավալը ջրային կենդանիները կարողանում են կարգավորել ջրում իրենց վրա ազդող արքիմեդյան ուժը

Ձկները դա անում են լողափամփուշտի օգնությամբ , որի ծավալը հեշտությամբ փոփոխվում է։ Պոչը թափահարելով ձուկը կարողանում է տեղաշարժվել եւ հայտնվել տարբեր խորություններում: Մեծ խորություններում , որտեղ ջրի ճնշումը մեծ է, լողափամփուշտը սեղմվում է ,ձկան մարմնի ծավալը փոքրանում , եւ նա չի բարձրանում , այլ լողում է տվյալ խորությունում։

Վեր բարձրանալիս ձկան լողափամփուշտն ու մարմնի ծավալը մեծանում են , և նա լողում է փոքր խորություններում :Սատկած ձուկը միշտ լողում է ջրի երեսին , քանի որ այդ դեպքում ձկան մկաններն ամբողջովին թուլացած են , և լողափամփուշտն առավելագույնս փքված վիճակում է ։ Կետերը ջրում իրենց խորասուզման մակարդակը կարգավորում են մեծացնելով կամ փոքրացնելով թոքերի ծավալը ։ Մարդու մարմնի միջին խտությունը նույնպես մոտ է ջրի խտությանը :Դա է պատճառը , որ երբ մարդը լրիվ սուզվում է ծովի ջրում, ջրից դուրս թողնելով միայն քիթն ու բերանը , չի խորասուզվում :

Այս դեպքում նրա վրա ազդող ծանրության ուժը հավասարակշռվում է արքիմեդյան ուժով : Սակայն այդպիսի վիճակն անկայուն է, երբ մարդըջրից դուրս է հանում ձեռքը կամ գլուխը , նրա վրա ազդող արքիմեդյան ուժը փոքրանում է, եւ նա սկսում է խորասուզվել :
Ջրի մակերեւույթին մնալը կամ խորասուզվելը պայմանավորված է նաև ջրի աղիության աստիճանով : Քաղցրահամ ջրում , որի խտությունը փոքր է մարդու մարմնիմիջին խտությունից, լողալ չիմացող մարդը սուզվում է,իսկ բավականաչափ աղի ջրում , որի խտությունը մեծ է
մարդու մարմնի միջին խտությունից , նա կարողանում է պառկած մնալ ջրի մակերեւույթին ։
Աղի պարունակությունը մեծացնելիս մեծանում է ջրի խտությունը եւ , հետեւաբար ,նրա մեջ ընկղմված մարմնի վրա ավելի մեծ արտամղող ուժ է ազդում : Այդպիսի ջրում լողալը շատ ավելի հեշտ է Երկրի վրա գոյություն ունի մի լիճ ,որի ջուրն այնքան աղի է ,որ մարդը չի խորասուզվում: Այդ լիճը Մեռյալ ծովն է :

Ահա թե ինչպես է նկարագրում ամերիկացի հայտնի գրող Մարկ Տվենն այն անսովոր զգացումները ,որ ունեցել են ինքն ու իր ուղեկիցները Մեռյալ ծովում լողալիս։

«Դա մի զվարճալի լող էր :Մենք չէինք կարողանում սուզվել :Այստեղ կարելի է ջրի վրա ձգվել , պառկել մեջքի վրա և ձեռքերը ծալել կրծքին :Ընդ որում,մարմնի մեծ մասը կմնա ջրից դուրս ։Դուք կարող եք շատ հարմար պառկել մեջքի վրա ծնկները ծալելով,հասցնելով ծնոտին և ձեռքերով գրկելով :Բայց շուտով կշրջվեք , քանի որ ձեր գլուխն ավելի ծանր է ։Դուք կարող եք գլխի վրա կանգնել ,և կրծքի մեջտեղից մինչև ոտքերի ծայրը կմնաք ջրից դուրս :Բայց չեք կարողանա երկար ժամանակ մնալ այս դիրքում։

Դուք չեք կարողանա մեջքի վրա լողալով նկատելիորեն շարժվել ,քանի որ ձեր ոտքերը ջրից դուրս են ցցված ,և դուք ստիպված եք միայն կրունկներով հրվել:Իսկ եթե դուք երեսնիվայր եք լողում , ապա ոչ թե առաջ եք շարժվում ,այլ հետ »։