Կաղանդի ծառ մը
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Կաղանդի ծառը շտկելու համար
Երկու բան պետք է
Երկու բան է պետք
Նախ ծառ մը — հետո զարդեր ծառին վրա
Նախ ծառը,հետո զարդերը ծառի վրա
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Կաղանդի ծառը շտկելու համար
Երեք բան պետք է— Ծառեն զարդեն զատ
Երեք բան է պետք — Ծառի զարդերը ազատ
Հավատքը գալիք աղվոր օրերու
Հավատքը գալիք օրերի
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Կաղանդի ծառը շտկելու համար
Մեկ բան կը բավե — ոչ ծառ ոչ ալ զարդ —Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Մեկ բանը կբավարարի — ոչ ծառ,ոչ այլ զարդ- Միայն խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգվույս բարի խաբկանքն է
Միամիտ հոգուս դա բարի խաբկանք է
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Կաղանդի ծառը շտկելու համար
Արդեն պատրանքը լրիվ կը բավե
Արդեն պատրանքը լրիվ բավարար է
Բարի տարի ձեզ և բարի պատրանք
Բարի տարի և բարի պատրանք Ձեզ
Առաջադրանքներ.
Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:
Կաղանդի ծառը Նոր տարվա խորհրդանիշն է. նրա զարդարանքից խոսելով՝ հեղինակն ի՞նչն էր կարևոր համարում, ինչը՝ ավելորդ և ձևական:
Նախ նշեմ,որ ինքը առաջին հերթին պատմում է,որ զարդերն ու հավատքը կարևոր են,նաև նշում է,որ իր համար կարևոր է ցանկությունը։ Ավելորդ ու ձևական է համարում խաղալիքները երկրորդում։ Նա նաև ուշադրություն է դարձնում երազանքներին ու ցանկություններին։
Քո շրջապատում ի՞նչին են ուշադրություն դարձնում տոնը նշելիս: Քեզ ինչն է ուրախացնում և տխրեցնում (գուցե զայրացնում) Ամանորին։
Իմ ընտանիքում մեծ ուշադրություն են դարձնում Ամանորի գիշերվա մաքրությանը ու գեղեցկությանը։ Մենք շատ մաքրասեր ենք,ու մեր մոտ միշտ պետք է լինի մաքրություն ու շքեղություն։ Մեր տանը միշտ պետք է լինի շքեղ նոր տարվա գիշերը,որովհետև մենք հավատում ենք,թե ինչպես դիմավորենք նոր տարին,այդպես էլ կանցնի նորը։ Իսկ հինը պետք է պատվով ճանապարհել։ Մենք ունենք փոքր ավանդույթ,որն ամեն տարի պատմում ենք։ Մենք սիրում ենք Նոր տարուց տաս րոպե առաջ իրար պատմել,թե ինչ հետաքրքիր,տխուր ու ոգեշնչող դեպքեր ու իրավիճակներ են եղել մեր մեկ տարվա ընթացքում։ Ինձ միայն զայրացնում է իմ եղբայրը ,երբ իր վարքով ու պահվածքով նյարդայնացնում է ինձ։ Բայց միևնույնն է ես շատ եմ սիրում Նոր Տարին,ու ամենաշատը սիրում են նվերներ ստանալ։