Մի լար լոյս, մի լար

Մի լար լոյս, մի լար,

Երկինքէն ինկողը չի լար:

Մի լար, թէ աղքատի տուն ինկար,

գլխու վրայ է տեղդ:

Մի լար լոյս, մի լար,

Գետնայարկ չինկող լոյսերը թող լան:

Առաջադրանքներ

Փոխադրել արևելահայերեն:

Լաց մի եղիր,լույս,մի լացի,

Երկնքից ընկնողը չի լացի։

Թե աղքատի տունը հայտնվես,

Գլխի վրա է տեղդ։

Լաց մի եղիր,լույս,մի լացի,

Նկուղ չընկնողը ,թող լույսերը լաց լինեն։

Բացատրել գլխի վրա տեղ ունենալ դարձվածքը: Մեկնաբանել երկրորդ տունը:

Գլխի վրա տեղն ունենալը նշանակում է մեկի համար շատ պատվով ու հարգանքով լինելը։ Բոլորի համար նշանակություն ունենալը,որպես հարգանքի,շնորհքի նշան։ Սա նշանակում է, ինչ-որ մեկի համար կարևորություն ունենալ։ Լինել ավելի կարևոր ,քան մյուսները։

Երկրորդ տանը ասվում է,թե աղքատի տուն ընկնես,գլխի վրա է տեղդ։ Նշանակում է,եթե աղքատի տուն ընկնես,քեզ կկարևորեն,կհամարվեն կարևոր նշան ու կպահեն,որպես լույս։ Եթե լույսը,հարգանքով ու կարևոր նշանակությունը ունեցող մարդը ընկնի աղքատի տունը,նրան կպահեն,որպես մարդկային իդեալ,որպես բնական լույս։

Ըստ հեղինակի՝ ո՞ր լույսը չի լալիս և ո՞ր լույսն է լալիս: Ինչպե՞ս ես հասկանում այդ միտքը, համաձայն ես, թե՝ ոչ. հիմնավորիր:

Ես այս միտքը հասկանում եմ հետևյալ ձև։ Ըստ հեղինակը լացում է այն լույսը,որն ընկել է գետնին,և այս միտքը շարունակելով կարելի է ասել,որ այն լույսը,որը չի ընկել գետնին,չպիտի լացի։ Ես համաձայն եմ այս մտքի հետ։ Եթե լույսը,ճրագը ընկել է գետնին,այն չի կարող լուսավորել մարդկանց ճանապարհը,տաքացնել աղքատներին,օգնել այն մարդկանց,ովքեր կյանքում դժվարություններ ունեն։ Իսկ այն լույսը,որն չի ընկել գետնին,պիտի հպարտանա ու չլալի,որովհետև ինքը իր գործը կատարել է,ճրագ է բերել ու լուսավորել է մարդկանց։ Ես այս միտքը կարող եմ համեմատել մեր առօրյա մարդկանց հետ։ Այն մարդիկ,ովքեր լույսի նման ընկել են,այսինքն ոչինչ չեն արել,պետք է լացել,իսկ այն մարդիկ,ովքեր շատ բանի են հասել ու ունեն նպատակ,որին վստահ գնում են,պետք է լույսի նման չլացեն։ Մարդիկ պետք է իրենց բարի գործերով համեմատվեն։

Եթե դու լինեիր Լույս, ինչը քեզ կվշտացներ և ինչը կուրախացներ:

Եթե ես լինեի լույս,ես շատ հպարտ կլինեի,որովհետև ես ունեմ նշանակություն մարդկանց համար։ Ես ուրախ և հպարտ կլինեի,որ կկարողանայի օգնել,ճրագ բերել ու լուսավորել,տաքացնել անտուն,աղքատ և խնդիրներով մարդկանց։ Ես վերջապես կհասկանայի,որ որոշ մարդկանց համար ես իրենց գլխի վրա տեղ ունեմ,այսինքն կարևորություն ու նշանակություն ունեմ իրենց կյանքում։ Լույս լինելով ,ես իրենց ցուրտ ու խոնավ եղանակներին,դժվար պահերին,ցավոտ օրերին կօգնեյի։ Չէ,որ ճրագը ,լույսը դա նոր ճանապարհն է,նոր լույսը։ Ես իմ լույսով կօգնեի հազարավոր մարդկանց,ովքեր ունեն նպատակ,բայց չունեն կամք։ Ես իրենց իմ լույսով կտաքացնեյի ու կուղեկցեյի դեպի իրենց նպատակը,որին չէին կարողանում հասնել։