ԲԱՌԻ ՄԸ ՈՐՈՇՈՒՄԸ

Բառը ձանձրացաւ

միշտ նոյնիմաստ ապրել է

Իր տարիները թօթափեց

Փորձեց նոր իմաստ—

Թէ ինչ կ’ըսէ — մարդիկ չհասկցան

Նորէն առին մէկ կողմ դրին

որ օր մը տեղին գործածեն:

Առաջադրանքներ

Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:

Բառը ձանձրացավ,

Միշտ նույնիմաստ է ապրել,

Անցած տարիները մաքրվեց,

Փորձեց նոր իմաստ —

Թե ինչ կասի- մարդիկ չհասկացան

Նորից վերցրին մի կողմ դրին,

Նոր ճիշտ տեղին օգտագործեն։

ԲԱՌ-ի կերպարում մարդու ո՞ր տեսակն է պահված:

Իմ կարծիքով ԲԱՌ — ի կերպարում թաքնված է ,այն մարդը,որն իր ամբողջ կյանքը նույն իմաստով է ապրել,ոչինչ նոր չի տեսել,ոչինչ նոր չի իմացել,ապրել է իր կյանքով,և ընդհանրապես իր կյանքում ինչ-որ կարևոր նպատակ կամ իմաստ,որին կցանկանար հասնել,չի ունեցել։ Այս մարդը իր կերպարով կարող է լինել տխուր,փակված,որովհետև բացի չորս պատից,ուրիշ բան չի տեսել,ոչինչ չի իմացել։ Մյուսները զարգացել են,նոր նոր բաներ են տեսել, ամեն ինչ իմացել են,բայց միևնույնն է այդ “Բառը” մնացել է չիմացող,չտեսնող։ Այդպիսի մարդիկ,շատ են,այդ մարդիկ նախընտրում են մենակությունը,չեն սիրում հարաբերվել մարդկանց հետ,սիրում են ապրել իրենց կյանքով,ուրիշի մասին չմտածելով։ Նաև նույն ու սովորական իմաստով ապրելն են նախընտրում,չեն ուզում թերթը փոխել,իրենց կյանքը փոխել և ունենալ ինչ-որ իմաստ, ինչ-որ կարիք,նպատակ,որին կարող է հասնել,բայց չեն ցանկանում։

Կարո՞ղ ես ասել, որն է բանաստեղծության ասելիքը: — Համաձա՞յն ես դրա հետ:

Իմ կարծիքով այս բանաստեղծության իմաստ կախված էր բառից,կախված էր նրա որոշումից։ Եթե բառն չցանկանար փոխել իր իմաստը,իր այսպես ասած,կյանքը,ապա այս բանաստեղծությունը կունենար լրիվ ուրիշ իմաստ։ Այս բանաստեղծության հիմքը բառն է,որն ուզում էր թերթը փոխել,նույն իմաստով ու կյանքով չէր ուզում ապրել,ուզում էր նոր բան սկսել։ Այդ բառը որոշում է փոխել իր իմաստը,բայց մարդիկ որոշելով,որ դա լրիվ ուրիշ պատճառ է կրում,նրան չեն ընդունում ,այնպես ,որպես նա կա։ Նրանք սկզբից ընդունում են,բայց ժամանակներ են անցնում,և բառը,և մարդիկ մոռանում են իմաստը,նրան օգտագործում են,որպես հին սովորական իմաստ։ Այդպես էլ մեր կյանքում է,երբ մարդ ցանկանում է փոխել իր կյանքը,իր ուղին սկսել նոր էջից,բայց շրջապատը ու հասարակությունը չեն ընդունում,որովհետև նրանք սովոր էին,որ նա ապրում էր իր հին կյանքով,և պատրաստ չեն սովորել նորին։